041.0371.060897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 1997 թ. թիվ 371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին անտոկոս փոխառությունների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ).
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար.
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ.
Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ).
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության Ա. Հովհաննիսյանի անվան ձեռնարկատերերի միության նախագահ (համաձայնությամբ).
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):
(1-ին կետը խմբ. 17.04.98 թիվ 186, 16.08.99 թիվ 484, 03.04.00 թիվ 152 որոշումներ)
i
2. Հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 669 որոշումը: