040.1237.230805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2005 թվականի N 1237-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՊԵտական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. Ստեղծել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի «21. Հայաստանի ազգային ֆիլմադարան» տողը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
ա) որոշման N 3 հավելվածը լրացնել նոր` «12. Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղ» տողով.
i
բ) դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Բաղրամյանի տարածքային ներկայացուցչության գործունեությունը և ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի «7. Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն» տողը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:
i
6.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:
(6.1-րդ կետը լրաց. 03.11.05 թիվ 1924-Ն որոշում)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ