Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127- ...

 

 

040.0867.020705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2005 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման և որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրերում, ինչպես նաև որոշման 1-10-րդ ու կանոնադրության 1-ին կետերում «Փորձագիտական ազգային լաբորատորիա» բառերը փոխարինել «Փորձաքննությունների ազգային բյուրո» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,

հայերեն կրճատ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ,

ռուսերեն` «Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նացիօնալնօյե բյուռօ էկսպեռտիզ» Նացիօնալնօյ ակադեմիի նաուկ Ռեսպուբլիկի Առմենիյա»,

անգլերեն` State Non-Profit Organization «National Bureau of Expertises» at the National Academy of Sciences of the Republic of Armenia».

i

գ) որոշման 3-րդ կետը և որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» ենթակետերով.

«դ) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում և գործածության համար երաշխավորում.

ե) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում».

i

դ) որոշման 5-րդ կետը և որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը» և «թ» ենթակետերով.

«զ) գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում,

է) անշարժ և շարժական գույքի շուկայական գնահատում,

ը) կապիտալ շինարարության բնագավառում փորձաքննություն,

թ) մշակութային արժեքների փորձաքննություն և վերականգնում»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2005
N 867-Ն
Որոշում