Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱ ...

 

 

040.0528.130505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2005 թվականի N 528-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի համաքաղաքային նշանակության լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել մինչև 3,316,014.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.09.05 թիվ 1598-Ա, 24.11.05 թիվ 2057-Ա, 29.12.05 թիվ 2324-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետի համաձայն հատկացվելիք գումարը Երևանի քաղաքապետարանին 2005 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշմամբ Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից բյուջետային մուտքերի գծով սահմանված համապատասխանաբար 2005 թվականի առաջին կիսամյակի, ինն ամսվա և տարեկան աճողական գումարները գերազանցած մուտքերի հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով ֆինանսավորվող ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները, այդ աղյուսակում նշված գումարների չափով, 2005 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից որպես դրամաշնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսավարող սուբյեկտներին` առանց մրցույթի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 28-ի

N 528-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԸ

(ըստ ուղղությունների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական

դասակարգման հոդվածների)

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |       Աշխատանքների և  իրականացվող միջոցառումների       |  Գումարը   |

|ը/կ|                      անվանումները                      |            |

|___|________________________________________________________|____________|

| 1 |                            2                           |      3     |

|___|________________________________________________________|____________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 3,316,014.5|

|___|________________________________________________________|____________|

|   |այդ թվում`                                              |            |

|___|________________________________________________________|____________|

| 1.|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ «ԸՆԹԱՑԻԿ  | 1,245,068.2|

|   |ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ» ՀՈԴՎԱԾՈՎ              |            |

|___|________________________________________________________|____________|

|   |որից`                                                   |            |

|___|________________________________________________________|____________|

|1.1|«Էլեկտրատրանսպորտ» և  «Ավտոբուս» ՊՓԲԸ-ներին պետական     |   100,000.0|

|   |օժանդակություն                                          |            |

|___|________________________________________________________|____________|

|1.2|Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների և  տրոլեյբուսների       |    80,000.0|

|   |ձեռքբերման և  ներկրման համար պետական օժանդակություն     |            |

|   |«Ավտոբուս» և  «Երևանի  էլեկտրատրանսպորտ» «ՊՓԲԸ-ներին    |            |

|___|________________________________________________________|____________|

|1.3|«Էրեբունի-Երևան»  տոնակատարության միջոցառումների        |    80,000.0|

|   |կազմակերպման համար պետական օժանդակություն «Ձևավորում»   |            |

|   |ՊՓԲԸ-ին                                                 |            |

|___|________________________________________________________|____________|

|1.4|«Մայր Հայաստան» թանգարանի հիմնանորոգման աշխատանքների    |    10,300.0|

|   |կատարման համար պետական օժանդակություն «Թորդադ» ՍՊԸ-ին   |            |

|___|________________________________________________________|____________|

|1.5|Հաղթանակի զբոսայգու, Ծիծեռնակաբերդի, Հանրապետության     |    26,600.0|

|   |հրապարակի և  Նորք-Մարաշ թաղային համայնքի արտաքին        |            |

|   |լուսավորության ցանցի կատարված վերանորոգման աշխատանքների |            |

|   |համար «Երքաղլույս» ՊՓԲԸ-ին պետական օժանդակություն       |            |

|___|________________________________________________________|____________|

|1.6|Ծովակալ Իսակովի հուշահամալիրի հարևանությամբ  գտնվող     |     1,143.8|

|   |Հայաստանի 30-ամյակի հուշահամալիրի վերանորոգման          |            |

|   |աշխատանքների կատարման համար «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ին   |            |

|   |պետական օժանդակություն                                  |            |

|___|________________________________________________________|____________|

|1.7|Հյուսիսային և  Գլխավոր պողոտաներում ու իրացման այլ      |  889,945.6 |

|   |գոտիներում իրացման, քանդման և  կառուցապատման            |            |

|   |աշխատանքների կատարման համար «Երևանի  կառուցապատման      |            |

|   |ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին    |            |

|   |պետական օժանդակություն                                  |            |

|___|________________________________________________________|____________|

|1.8|Ջեռուցման ներքին ցանցի վերականգնման համար պետական       |     8,882.2|

|   |օժանդակություն Երևանի  N 172 դպրոցին                    |            |

|___|________________________________________________________|____________|

|1.9|Ջեռուցման համակարգի վերանորոգման համար պետական          |     4,000.0|

|   |օժանդակություն Երևանի  N 162 դպրոցին                    |            |

|___|________________________________________________________|____________|

|1. |Վերակառուցման աշխատանքների իրականացման համար պետական    |    18,000.0|

|10.|օժանդակություն Երևանի  N 66 դպրոցին                     |            |

|___|________________________________________________________|____________|

|1. |Նոր պանթեոնի և  տիպային գերեզմանատան բարեկարգման        |    22,695.6|

|11.|լրացուցիչ կատարված աշխատանքների համար «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ին |            |

|   |պետական օժանդակություն                                  |            |

|___|________________________________________________________|____________|

|1. |2005 թ. Ամանորի մայր տոնածառի ձևավորման  կապակցությամբ  |     3,500.0|

|12.|ձեռք բերված եղևնիների  համար «Ձևավորում»  ՊՓԲԸ-ին       |            |

|   |պետական օժանդակություն                                  |            |

|___|________________________________________________________|____________|

| 2.|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ «ԿԱՊԻՏԱԼ  |   676,763.6|

|   |ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ» ՀՈԴՎԱԾՈՎ                          |            |

|___|________________________________________________________|____________|

|   |որից`                                                   |            |

|___|________________________________________________________|____________|

|2.1|Նոր պանթեոնի բարեկարգման աշխատանքներ                    |    74,388.3|

|___|________________________________________________________|____________|

|2.2|Տիպային գերեզմանատան բարեկարգման աշխատանքներ            |    47,328.9|

|___|________________________________________________________|____________|

|2.3|«Վարդավառ» զբոսայգու ոռոգման և  լճի սնուցման ջրագծի     |    70,177.6|

|   |անցկացման աշխատանքների իրականացում                      |            |

|___|________________________________________________________|____________|

|2.4|Նոր կազմակերպվող ավտոբուսային կազմակերպության կայանատեղի|    49,066.2|

|   |և  տեխնիկական սպասարկման կայանի կառուցման աշխատանքների  |            |

|   |ֆինանսավորում                                           |            |

|___|________________________________________________________|____________|

|2.5|Աթենքի փողոցի և  Ծովակալ Իսակովի պողոտայի մետաղական     |    24,251.6|

|   |արգելափակոցների տեղադրման ու շինարարական աշխատանքների   |            |

|   |իրականացում                                             |            |

|___|________________________________________________________|____________|

|2.6|Հրազդան գետի կիրճի բարեկարգման և  վերանորոգման          |161,500.0   |

|   |աշխատանքների իրականացում                                |            |

|___|________________________________________________________|____________|

|2.7|Երևանի  Հյուսիսային պողոտայի Պ-2 հատվածի կառուցապատման  |199,972.4   |

|   |աշխատանքներ                                             |            |

|___|________________________________________________________|____________|

|2.8|Սիլիկյան թաղամասում նոր կառուցվող քոթեջատիպ տների       |    50,078.9|

|   |արտաքին հաղորդակցուղիների շինարարական աշխատանքների      |            |

|   |իրականացում                                             |            |

|___|________________________________________________________|____________|

| 3.|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ           |   265,345.0|

|   |«ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ» ՀՈԴՎԱԾՈՎ                    |            |

|___|________________________________________________________|____________|

|   |որից`                                                   |            |

|___|________________________________________________________|____________|

|3.1|Փողոցների կառուցապատման նախագծային աշխատանքներ          |    12,531.0|

|___|________________________________________________________|____________|

|3.2|Հերացու, Սարալանջի և  Ավետիսյան փողոցները միացնող նոր   |   149,000.0|

i

|   |մայրուղու կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի     |            |

|   |պատվիրում                                               |            |

|___|________________________________________________________|____________|

|3.3|Երևան  քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի           |     2,800.0|

|   |փորձաքննության և  հաստատման աշխատանքների ֆինանսավորում  |            |

|___|________________________________________________________|____________|

|3.4|Նախագծային աշխատանքներ                                  |    66,000.0|

|___|________________________________________________________|____________|

|3.5|Երևան  քաղաքի հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին   |    35,014.0|

|   |հարող կարածքների կառուցապատման սխեմաների մշակման        |            |

|   |աշխատանքներ                                             |            |

|___|________________________________________________________|____________|

| 4.|ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ «ԿԱՊԻՏԱԼ  | 1,128,837.5|

|   |ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ» ՀՈԴՎԱԾՈՎ                           |            |

|___|________________________________________________________|____________|

|   |որից`                                                   |            |

|___|________________________________________________________|____________|

|4.1|Մարշալ Բաղրամյանի հուշարձանի հենապատի նորոգում և  ավազե |       150.0|

|   |շիթով մաքրման աշխատանքներ                               |            |

|___|________________________________________________________|____________|

|4.2|Փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների      |   799,955.1|

|   |իրականացում                                             |            |

|___|________________________________________________________|____________|

|4.3|«Կարապի լիճ» ջրավազանի վերակառուցման աշխատանքների       |   246,200.0|

|   |ֆինանսավորում                                           |            |

|___|________________________________________________________|____________|

|4.4|Փողոցների, դպրոցներին հարակից տարածքների և  կամրջային   |     7,150.0|

|   |կառուցվածքների մետաղական բազրիքների և  ցանկապատերի      |            |

|   |ապամոնտաժման ու վերակառուցման աշխատանքների իրականացում  |            |

|___|________________________________________________________|____________|

|4.5|Ծովակալ Իսակովի հուշահամալիրում կառուցված գրանիտե       |     7,700.0|

|   |պատվանդանի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորում     |            |

|___|________________________________________________________|____________|

|4.6|Կոմիտասի անվան այգու պանթեոնի վերակառուցում և           |74,982.4    |

|   |բարեկարգում                                             |            |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 21.07.05 թիվ 1040-Ա, 21.07.05 թիվ 1195-Ա, 08.09.05 թիվ 1598-Ա, 24.11.05 թիվ 2057-Ա, 29.12.05 թիվ 2324-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2005
N 528-Ա
Որոշում