040.0444.250405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2005 թվականի N 444-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 520 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «հարկային պարտավորության» բառերից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության» բառերով,
i
բ) որոշման 2-րդ կետում «պետական եկամուտների նախարարի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով,
գ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույն կարգով կանոնակարգվում է`
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան չկատարված հարկային պարտավորության չափը` 500.0 հազ. դրամ և ավելի,
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան չկատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը 500.0 հազ. դրամ և ավելի կազմելու դեպքերում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի (ապահովադրի) (այսուհետ` հարկ վճարող) հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններին (այսուհետ` հարկային պարտավորություն) համարժեք գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը»,
i
2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան» բառերը, իսկ «մեկ միլիոն» բառերը փոխարինել «500.0 հազ.» բառերով,
i
3-րդ կետում «պետական եկամուտների նախարարը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ