Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

040.0062.010497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 1997 թ. թիվ 62

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության նոր համակարգի սահմանման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 29-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման և աշխատավարձի պաշտոնեական դրույքների սահմանման կարգի մասին» թիվ 422 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մասին» թիվ 563 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» թիվ 23 որոշումը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 11-ի «Բարձրլեռնային և ջրազուրկ վայրերում աշխատելու համար տոկոսային հավելավճար հաշվարկելու նպատակով աշխատանքի վարձատրության ամսական առավելագույն չափ սահմանելու մասին» թիվ 99 որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշումը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» թիվ 277 որոշման 2-րդ կետը:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստության մասին» թիվ 407 որոշման 1-ին կետը:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ու նշանակման կարգի և պայմանների մասին» թիվ 412 որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքի վարձատրության մասին» թիվ 439 որոշումը:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբների զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ 479 որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի աշխատողների վարձատրության մասին» թիվ 510 որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և արվեստի պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 56 որոշումը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 9-ի «Կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 70 որոշումը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության ու Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ու նշանակման կարգի մասին» թիվ 112 որոշումը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 16-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 121 որոշումը:

i

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի մասին» թիվ 128 որոշումը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 5-ի «Առողջապահության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 155 որոշումը:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 156 որոշումը:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 157 որոշումը:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 158 որոշումը:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատողների աշխատանքի վարձատրության մասին» թիվ 170 որոշումը:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սոցիալական ծառայությունների սեկտորների վարիչների աշխատանքի վարձատրության մասին» թիվ 185 որոշումը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 7-ի «Կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնամեթոդական պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 259 որոշումը:

i

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 4-ի «Կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 290 որոշումը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 301 որոշումը:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 342 որոշումը:

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 345 որոշումը:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի և նրա համակարգի հիմնարկների զինվորական կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ 354 որոշումը:

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի թիվ 170 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 377 որոշումը:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի «Պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման մասին» թիվ 381 որոշումը:

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառային տնտեսության աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 524 որոշումը:

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 28-ի «Բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» թիվ 160 որոշումը:

i

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության և արտակարգ իրավիճակների պետական վարչության կենտրոնական ապարատների, նրանց համակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, զինվորական դատարանների ու Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» թիվ 389 որոշումը` բացառությամբ 4-րդ կետի:

i

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ ստեղծելու մասին» թիվ 162 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.1997
N 62
Որոշում