(ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1734-Ն որոշում)
i
040.0707.190603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2003 թվականի N 707-Ն
i
ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:
(1-ին կետը փոփ. 13.07.06 թիվ 988-Ն, 30.08.07 թիվ 1043-Ն, 02.10.08 թիվ 1122-Ն որոշումներ)
i
2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` սահմանել`
ա) հիմնական կենսաթոշակի չափը` 10500 դրամ.
բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ:
i
(2-րդ կետը փոփ. 04.09.03 թիվ 1108-Ն, 27.11.03 թիվ 1546-Ն, 09.09.04 թիվ 1265-Ն, 31.03.05 թիվ 372-Ն, 15.12.05 թիվ 2150-Ն, 12.10.06 թիվ 1438-Ն, 30.08.07 թիվ 1043-Ն, 02.10.08 թիվ 1122-Ն, 25.03.10 թիվ 275-Ն որոշումներ)
i
2.1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200000 դրամ:
(2.1-րդ կետը լրաց. 21.10.10 թիվ 1392-Ն որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(վերնագիրը փոփ. 21.10.10 թիվ 1392-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ