Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.0471.120503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2003 թվականի N 471-Ն

 

i

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնական պաշարների նախարարությանը` իրենց իրավասությունների սահմաններում:

(1-ին կետը փոփ. 01.12.05 թիվ 2068-Ն որոշում)

i

2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:

i

3. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 13.11.08 թիվ 1304-Ն որոշում)

4. Սահմանել, որ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա) (4-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 13.11.08 թիվ 1304-Ն որոշում)

i

բ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի կատարման պատասխանատու պետական մարմիններն են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` իրենց իրավասությունների սահմաններում.

գ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի կատարման պատասխանատու պետական մարմինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 592 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 13.11.08 թիվ 1304-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2003
N 471-Ն
Որոշում