Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 199 ՈՐՈՇ ...

29.12.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.05.2003  -ից մինչեւ   29.12.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 15.12.16 թիվ 1277-Ն որոշում)

i

040.0411.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 411-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 199 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկը» բառերից հետո լրացնել «բացառությամբ լաբորատոր արտադրական ստորաբաժանումների» բառերով:

i

2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված լաբորատոր արտադրական ստորաբաժանումների բազայի հիման վրա ստեղծել «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

3. Սահմանել, որ`

ա) պետական կազմակերպության գործունեության հիմնական առարկան Հայաստանի Հանրապետության էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակման ու կենսագործման, բնության պահպանության և բնական ռեսուրսների թույլատրելի օգտագործման ապահովման համար անհրաժեշտ հենքի` շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործության ու դրա հետևանքների մոնիտորինգի (դիտարկումների, կանխատեսման և գնահատման) և ուսումնասիրության կազմակերպումն է` այդ բնագավառում իր և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքների ամբողջացման, կարգաբերման ու համակարգման և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին ու հասարակությանը տրամադրելու նպատակով.

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների հետազոտությունների, ուսումնասիրությունների, մշակումների, ծրագրերի և ստեղծագործական աշխատանքների կազմակերպում ու իրականացում,

հրատարակչական գործ,

շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում ու իրականացում.

i

գ) պետական կազմակերպության կառավարման, դրա հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, ինչպես նաև 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.

դ) ստեղծման պահին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության նախկին «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկի լաբորատոր արտադրական ստորաբաժանումների 24773665 դրամ ընդհանուր արժողությամբ գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է պետական կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության նախկին «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկի լաբորատոր արտադրական ստորաբաժանումների շենքերը, շինություններն ու դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը պետական կազմակերպությանն ամրացվում են անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Պետական կազմակերպությանը պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքի պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները, ինչպես նաև պետական կազմակերպությանը հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` առանց սահմանափակման` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետի, իսկ հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով պետական հիմնարկի ֆինանսավորման համար նախատեսված միջոցներից:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով ու անժամկետ օգտագործման հանձնվող գույքի կազմը և չափը.

բ) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը.

գ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2003 թվականի ընթացքում պետական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 411-Ն
Որոշում