040.0272.310303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2003 թվականի N 272-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն ստեղծված հանձնաժողովի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքներն ու «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի չորրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` 2002 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքներին համապատասխան «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորություններից մասնավորեցման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորած` 27985000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափը գերազանցվել է 8615152,5 հազար դրամով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին մասին համապատասխան, հաշվառման քարտերում ձևակերպել 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող 5286778,1 հազար դրամ հարկային և 2504064,4 հազար դրամ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների արտոնությունները` պարտավորությունից ազատման ձևով` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարված գումարի հաշվին այդ ընկերությանը փոխհատուցել 824310 հազար դրամ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2003 թվականի մարտի 1-ը սահմանել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՄՆԱՑՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕՐՎԱ (31.10.02Թ.) ԴՐՈՒԹՅԱՄԲ
._________________________________________________________________________.
| | Անվանումը |Ներկայացվել|Հայտնաբերված|Ճշտված |
| | |է ՀԷՑ ՓԲԸ |շեղումները |գումարը |
| | |կողմից |(ավել «-», |հազար դրամ |
| | |06.12.02թ. |պակաս «+») | |
| | |հազար դրամ |հազար դրամ | |
| | | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| 1| 2 | 3 | 4 | 5 |
|__|________________________________|___________|____________|____________|
|1.|Աշխատավարձ և դրան հավասարեցված | 1969037,6| +3156,3| 1972193,9 |
| |վճարներ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|2.|Քաղաքացիների կյանքին կամ | 1277,4| 0,0| 1277,4|
| |առողջությանը պատճառված վնասի | | | |
| |դիմաց կատարվող պարբերական | | | |
| |վճարներ* | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|3.|Հարկային պարտավորություններ | 5882273,9| +131325,2| 6013599,1|
| |(ներառում է հարկային մարմինների | | | |
| |կողմից վերահսկվող պարտադիր | | | |
| |վճարները) | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |այդ թվում` | 2754724,8| 0,0| 2754724,8|
| |ա) տույժեր, տուգանքներ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |բ) հարկային տեսչության նյութական| 0,0| +422779,6| 422779,6|
| | խրախուսման ֆոնդ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|4.|ՀՀ պետական բյուջե կամ պետական | 359377,9| -359377,9| 0,0|
| |մարմինների արտաբյուջետային | | | |
| |հաշիվների վճարման ենթակա այլ | | | |
| |գումարներ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|5.|Սոցիալական ապահովագրության | 2595615,4| -91511,0| 2504064,4|
| |պարտադիր վճարներ (ներառյալ | | | |
| |աշխատողներին վճարվող ժամանակավոր| | | |
| |անաշխատունակության, հղիության և | | | |
| |ծննդաբերության, ընտանիքի հիվանդ | | | |
| |անդամի խնամքի, երեխայի ծննդյան | | | |
| |միանվագ, թաղման նպաստները) | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |այդ թվում` տույժեր, տուգանքներ | 743005,1| 0,0| 743005,1|
|__|________________________________|___________|____________|____________|
|6.|Վարկերը և վճարային արժեթղթերով | 13027727,0| +36696,1| 13064423,1|
| |պարտավորություններ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|7.|Տեղական տուրքեր և վճարները | 0,0| 0,0| 0,0|
|__|________________________________|___________|____________|____________|
|8.|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 0,0| 0,0| 0,0|
| |օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված| | | |
| |100 հազար դրամը չգերազանցող գին | | | |
| |ունեցող պայմանագրերից բխող | | | |
| |կատարման ժամկետը չլրացած | | | |
| |պարտավորություններ* | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|9.|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 27846,4| 0,0| 27846,4|
| |օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված| | | |
| |100 հազար դրամը չգերազանցող գին | | | |
| |ունեցող պայմանագրերից բխող | | | |
| |կատարման ժամկետը լրացած | | | |
| |պարտավորություններ* | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|10|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 162914,9| +8664,7| 171579,6|
| |օրենքի 14-րդ հոդվածի համաձայն | | | |
| |վավերացված պայմանագրերից բխող | | | |
| |պարտավորություններ` կատարման | | | |
| |ժամկետը չլրացած* | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|11|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 438963,9| +93316,1| 532280,0|
| |օրենքի 14-րդ հոդվածի համաձայն | | | |
| |վավերացված պայմանագրերից բխող | | | |
| |պարտավորություններ` կատարման | | | |
| |ժամկետը լրացած | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|12|Սպառողների կողմից | 746120,4| 0,0| 746120,4|
| |էլեկտրաէներգիայի դիմաց կատարված | | | |
| |կանխավճարներ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|13|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 0,0| 0,0| 0,0|
| |օրենքի 16-րդ հոդվածի համաձայն | | | |
| |հաշվառված պայմանագրերից բխող | | | |
| |կատարման ժամկետը չլրացած | | | |
| |պարտավորություններ* | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|14|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 133997,5| -127046,0| 6951,5|
| |օրենքի 16-րդ հոդվածի համաձայն | | | |
| |հաշվառված պայմանագրերից բխող | | | |
| |կատարման ժամկետը լրացած | | | |
| |պարտավորություններ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
|15|Մասնավորեցման մասին վերոհիշյալ | 86655,3| -3156,3| 83499,0|
| |օրենքով հաշվառման ոչ ենթակա | | | |
| |պայմանագրերից բխող վճարային | | | |
| |պարտավորություններ | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |Ընդամենը` վճարային | 25431807,6| -307972,8| 25123834,8|
| |պարտավորությունների փաստացի | | | |
| |չափը, | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |որից` մասնավորեցման պայմանագրով | | | 200703,4|
| |չերաշխավորված (տող 2,8,9,10,13) | | | |
|__|________________________________|___________|____________|____________|
| |Մասնավորեցման պայմանագրով | | | 16307978,9|
| |կառավարության երաշխավորած չափը | | |31.10.2002թ.|
| | | | |դրությամբ 1 |
| | | | |ԱՄՆ-ի դոլարի|
| | | | |հաշվարկային |
| | | | |փոխարժեքը` |
| | | | |582.74 դր |
|__|________________________________|___________|____________|____________|
| |Պարտավորությունների փաստացի և | | | 8615152,5|
| |երաշխավորված չափերի դրական | | | |
| |տարբերությունը | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
| Հարկի, պարտադիր վճարի անվանումը |գումարը 31.10.02թ. |01.11.2002թ. |
| |նախորդող հաշվետու |դրությամբ |
| |ժամանակաշրջանի |պարտավորությունից|
| |արդյունքներով, |ազատման չափը, |
| |հազար դրամ |հազար դրամ |
|___________________________________|___________________|_________________|
|Հողի հարկ` | | |
|ապառք, | 6098,9| 0|
|տույժ | 4671,5| 4671,5|
|___________________________________|___________________|_________________|
|Ավելացված արժեքի հարկ` | | |
|ապառք, | 309886,9| 309886,9|
|տույժ, | 1288291,5| 1288291,5|
|տուգանք | 54271,8| 54271,8|
|___________________________________|___________________|_________________|
|Եկամտահարկ` | | |
|ապառք, | 522541,3| 0|
|տույժ | 159810,1| 159810,1|
|___________________________________|___________________|_________________|
|Շահութահարկ` | | |
|ապառք, | 1878269,1| 1878269,1|
|տույժ, | 759756,2| 759756,2|
|տուգանք | 348330,6| 348330,6|
|___________________________________|___________________|_________________|
|Գույքահարկ` այդ թվում` | | |
|ապառք, | 101686,1| 0|
|տույժ | 60253,2| 60253,2|
|___________________________________|___________________|_________________|
|Հաստատագրված վճար` | | |
|ապառք, | 562,1| 562,1|
|տույժ | 95,5| 95,5|
|___________________________________|___________________|_________________|
|Հարկային տեսչության նյութական | 422799,6| 422799,6|
|խրախուսման ֆոնդին 10% մասհանում | | |
|___________________________________|___________________|_________________|
|Հարկային մարմինների կողմից | | |
|վերահսկվող պարտադիր վճարներ` | | |
|ապառք, | 17050,3| 0|
|տույժ, | 62713,4| 0|
|տուգանք | 16731,0| 0|
|___________________________________|___________________|_________________|
|Ընդամենը` հարկերի և հարկային | 6013599,1| 5286778,1|
|մարմինների կողմից վերահսկվող | | |
|պարտադիր վճարների գծով | | |
|___________________________________|___________________|_________________|
|Սոցիալական ապահովագրության | | |
|պարտադիր վճար` | | |
|ապառք, | 1761059,3| 1761059,3|
|տույժ, տուգանք | 743005,1| 743005,1|
|Ընդամենը | 2504064,4| 2504064,4|
._________________________________________________________________________.