040.1704.091102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1704-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 465 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» N 465 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
ա) որոշման 1-ին ու 3-րդ կետերում և որոշմամբ հաստատված կարգերի տեքստերում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն» բառերով.
բ) որոշմամբ հաստատված անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգում`
i
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին, 3.1-ին, 3.2-րդ, 5.1-ին և 18-րդ կետերով.
«2.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողերի համապետական և տարածքային նշանակության համակարգված դիտարկումների (այսուհետ` մոնիտորինգ) իրականացման կարգը, որը ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիտորինգը»,
«3.1. Հողերի մոնիտորինգի խնդիրներն են`
ա) ժամանակին հողերի վիճակի փոփոխության բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.
բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը»,
«3.2. Ելնելով համակարգված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիտորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային նշանակության: Հողերի մոնիտորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան»,
i
«5.1. Հողերի վիճակի մոնիտորինգն իրականացվում է տեղագրական, հողագիտական, երկրաբանական և այլ հետազոտությունների ու հետախուզումների հիման վրա»,
i
«18. Տարբեր նպատակային նշանակության հողերի համար հողերի և դրանց վրա ամրակայված գույքի մոնիտորինգն իրականացնում են դիտարկում իրականացնող մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեթոդիկաներով».
5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) հողի, որպես արտադրության միջոցի և քաղաքաշինական ու բնապահպանական արժեք ունեցող գույքի, վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.
դ) շենքերը, շինությունները` ըստ գործառական նշանակության, դրանց վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները».
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
i
«է) հողերի հեռանկարային զարգացման գոտիները, դրանց լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ