040.1649.281002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1649-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզային ենթակայության մշակույթի ու կենտրոններ պետական հիմնարկները (այսուհետ` պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի:
2. Մինչև պետական հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումն է, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` դահլիճների վարձակալություն և սարքավորումների վարձակալություն.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզպետներին:
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.
գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1649-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Մարզպետարանի և պետական հիմնարկի |Վերակամզակերպված պետական ոչ առևտրային |
| անվանումները | կազմակերպության անվանումը |
|_________________________________|_______________________________________|
| ՀՀ Սյունիքի մարզպետարան | |
| | |
| Կապանի մշակույթի տուն |Կապանի մշակույթի կենտրոն |
| | |
| ՀՀ Լոռու մարզպետարան | |
| | |
| Վանաձորի մշակույթի պալատ |Վանաձորի մշակույթի կենտրոն |
| | |
| ՀՀ Վայոց ձորի մարզպետարան | |
| | |
| Եղեգնաձորի մշակույթի տուն |Եղեգնաձորի մշակույթի կենտրոն |
| | |
| ՀՀ Կոտայքի մարզպետարան | |
| | |
| Կոտայքի մշակույթի կենտրոն |Կոտայքի մշակույթի կենտրոն |
._________________________________________________________________________.