040.1499.241110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1499-Ն
i
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների, գյուղատնտեսական շուկաներում վաճառելու նպատակով կենդանական ծագում ունեցող մթերքի, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժական վկայականի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունից կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետություն ներկրվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող` ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը` համաձայն N 5 հավելվածի.
6) արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող բեռների համար տրվող համապատասխանության տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) կենդանիների, թռչունների, ձկների, երկկենցաղների, սողունների, անողնաշարավորների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի փոխադրման, պահպանման, իրացման համար N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածի ձևը` համաձայն N 7 հավելվածի.
8) անասնաբուժական սերտիֆիկատների միասնական ձևերը` համաձայն N 8 հավելվածի.
9) անասնաբուժական սերտիֆիկատների միասնական ձևերի լրացման կանոնները` համաձայն N 9 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.08.12 թիվ 977-Ն, 21.11.13 թիվ 1298-Ն, 30.10.14 թիվ 1187-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանման համար կիրառել Եվրոպական միություն երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր տալու կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 02.08.12 թիվ 977-Ն, 21.11.13 թիվ 1298-Ն որոշումներ)
(որոշումը փոփ. 25.02.2021 թիվ 241-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 22.12.2022 թիվ 2005-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1499-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների (այսուհետ` անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռներ), սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու ընթացակարգի վրա:
3. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի անասնաբուժական վկայականներ, անասնաբուժական սերտիֆիկատներ:
4. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի, անասնաբուժական կամ Եվրոպական միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:
i
5. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերն են անասնաբուժական վկայականները (NN 1, 2 և 3, 5 ձևեր), անասնաբուժական սերտիֆիկատները (N N 6 և 4 ձևեր): Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը բնորոշում են բեռի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, կենդանու դեպքում առողջությունը, ծագման վայրի անասնահամաճարակային վիճակը, անասնաբուժասանիտարական անվտանգությունը:
(5-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն որոշում)
6. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրվում են ըստ բեռի տեսակի`
i
1) N 1 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի համար, ընդ որում, N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածը լրացվում է միայն չհամարակալված և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից սահմանված կարգով չգրանցված կենդանիների համար.
2) N 2 ձևի վկայականը տրվում է գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում իրացման (վաճառքի) ենթակա, անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով` հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող մթերքի` կաթի, կաթնամթերքի, սննդային ձվի, վերամշակված ձկան, ձկնամթերքի, սննդային ձկնկիթի, մեղրի, ցողամեղրի, մեղրահացի, այլ մեղվաբուծական մթերքի համար.
3) N 3 ձևի վկայականը տրվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով` հանրապետության տարածքով փոխադրվող կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների համար.
4) N 4 ձևի անասնաբուժական սերտիֆիկատը տրվում է ներմուծվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների` հանրապետության տարածքով փոխադրման համար.
4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և (կամ) իրացման (վաճառքի) համար: N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.
4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ` պիտակ)` համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման, յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.
4.3) տարբեր խմբաքանակներով իրացվող յուրաքանչյուր խմբաքանակի համար լրացվում է պիտակի պիտակ` համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից: Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.
5) N 6 ձևի անասնաբուժական սերտիֆիկատները (NN 6a, 6b, 6c, 6d, 6e, 6f, 6g, 6i, 6j և 6k ձևեր) տրվում են հանրապետությունից արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար` ըստ բեռի տեսակի: Մաքսային միության մաքսային տարածք արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները` ըստ բեռի տեսակի:
(6-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն, 28.12.17 թիվ 1700-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
i
7. NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները տրվում են անասնաբուժական տեսչական մարմնի կողմից: NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները լրացվում են առնվազն երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է անասնաբուժական տեսչական մարմնում:
(7-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն, 28.12.17 թիվ 1700-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն որոշումներ)
8. N N 4, 6, 7 ձևերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները տրվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
9. Եվրոպական միության և այլ երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Եվրոպական միության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման ընթացակարգով սահմանված համապատասխան ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ:
10. N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները (այսուհետ` անվտանգության սերտիֆիկատներ) տրվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար, արտահանման կամ ներմուծման ընթացքում անվտանգության կամ համապատասխանության, կամ ծագման, կամ առողջության սերտիֆիկատների կամ լաբորատոր արձանագրությունների կամ եզրակացությունների կամ սերտիֆիկատների հիման վրա: Ներկրող երկրի պահանջի դեպքում Եվրոպական միության և այլ երկրներ սննդամթերքի արտահանման համար տրվում են տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման համար սահմանված համապատասխան ձևի սերտիֆիկատներ:
i
11. NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականները տրվում կամ մերժվում են անասնաբուժական ծառայություն դիմում ներկայացվելուց հետո մեկօրյա ժամկետում: Դիմումում նշվում են բեռի տիրոջ կամ փոխադրողի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը, անձնագրային տվյալները, բեռի ծագման վայրը, բեռի անվանումը, քանակը, փոխադրման վայրը:
(11-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
12. Անասնաբուժական ծառայության կողմից NN 1, 2 և 3 ձևերի անասնաբուժական վկայականների տրամադրումը մերժվում է, եթե բավարար չէ բեռի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, կենդանու դեպքում առողջությունը կամ ծագման վայրի անասնահամաճարակային վիճակը կամ ապահովված չէ անասնաբուժասանիտարական անվտանգությունը:
(12-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
i
12.1. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքում սպանդից գոյացած մթերքն սպառման համար պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչվելու դեպքում N 5 անասնաբուժական ձևը չի տրամադրվում և դրա մասին անմիջապես տեղեկացվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին` ներկայացնելով փորձաքննության եզրակացության պատճենը:
(12.1-ին կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն որոշում)
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում մերժման մասին անասնաբուժական ծառայությունը գրավոր ծանուցում է դիմումատուին:
(13-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
14. N 4 ձևի անասնաբուժական սերտիֆիկատը, N 6 ձևի անասնաբուժական և Եվրոպական միության երկրներ արտահանման առողջության սերտիֆիկատները, N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված անասնաբուժական սերտիֆիկատները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց կամ անհրաժեշտ գործողությունների ավարտից հետո մեկօրյա ժամկետում:
15. N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգով:
16. Ներմուծվող բեռի համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատում կամ անասնաբուժական վկայականում կամ անվտանգության սերտիֆիկատի «Լրացուցիչ նշումներ» տողում լրացվում են բեռն ուղեկցող անասնաբուժական վկայականի կամ անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ համապատասխանության կամ ծագման կամ անվտանգության սերտիֆիկատների կամ լաբորատոր արձանագրությունների կամ եզրակացությունների կամ սերտիֆիկատների համարները և դրանք տալու ամսաթվերը:
17. Կարանտինային հիվանդություններից անապահով տարածքներից բեռների փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրվում են տեսչական մարմնի գիտությամբ և գրավոր թույլտվությամբ` թույլտվության խնդրարկման օրը: Բեռն ուղեկցող անասնաբուժական վկայականում կամ տեղեկանքում նշվում են տեսչական մարմնի թույլտվության վերաբերյալ փաստաթղթի համարը, տալու տարին, ամիսը և ամսաթիվը:
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
i
19. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը վեցանիշ թվով համարակալմամբ, կենտրոնացված կարգով, մեկ էջի կամ, անհրաժեշտության դեպքում, դիմերեսի և դարձերեսի վրա տպագրվող, գունավոր հիմնագույնով և երիզված շրջանակով, հայերեն կամ հայերեն և ռուսերեն կամ հայերեն և անգլերեն տեքստերով, փաստաթղթի կեղծումը բացառող անվտանգության երաշխիքով փաստաթղթեր են: Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերն, բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված դեպքում, ունեն նաև վերին աջ անկյունում անասնաբուժական հոլոգրաֆիկ խորհրդանշան` կապույտ խաչ` պարուրված օձով գավաթի տեսքով:
(19-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1700-Ն որոշում)
i
19.1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը` բացառությամբ NN 1, 2, 3 և 5 ձևերի անասնաբուժական վկայականների, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը, ինչպես նաև դրանց համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության և արտահանվող երկրի պահանջի դեպքերում` անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ստեղծվում են հայտեր, ենթահայտեր և դիմումները, իսկ թղթային եղանակով տրամադրված փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ:
(19.1-ին կետը լրաց. 28.12.17 թիվ 1700-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն, 10.06.2021 թիվ 977-Ն որոշումներ)
i
19.2. N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության դրական եզրակացության դեպքում և լրացվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող անձի կողմից` երկու օրինակով:
(19.2-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն որոշում)
i
19.3. N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակը (պիտակ, պիտակի պիտակ) լրացվում է սպանդանոցային գործունեություն իրականացնող անձի և (կամ) սպանդային մթերքի մատակարարողի կամ իրացնողի կողմից` երկու օրինակով:
(19.3-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
19.4. N 5 ձևի անասնաբուժական վկայականը, պիտակը, պիտակի պիտակը լրացվում են էլեկտրոնային եղանակով` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից` նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով: N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ:
(19.4-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
19.5. N 5 ձևի անասնաբուժական վկայականը և պիտակն, պիտակի պիտակն էլեկտրոնային եղանակով լրացնելու անհնարինության դեպքում, լրացնելու իրավասություն ունեցողի նախնական դիմումի հիման վրա, տեսչական մարմինը թույլատրում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի և պիտակի, պիտակի պիտակի` թղթային տարբերակով լրացնելը` դիմումատուին նախապես տրամադրելով իր կողմից հաստատված և հաշվառված N 5 ձևի վկայականի և պիտակի թղթային օրինակները` յուրաքանչյուրից երեք օրինակով:
(19.5-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
19.6. N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը, պիտակի պիտակը թղթային եղանակով լրացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացնողը վկայականի կամ պիտակի, պիտակի պիտակի մեկ օրինակը ներկայացնում է տեսչական մարմին:
(19.6-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
i
19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ կամ պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրականացնում են վկայականի, պիտակի կամ պիտակի պիտակի հաշվառում` լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի:
(19.7-րդ կետը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
20. Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և համապատասխանության տեղեկանքի գործողության ժամկետը 3 աշխատանքային օր է` սկսած տալու օրվանից:
21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրված անասնաբուժական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականի կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժի մեջ է տալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
i
22. Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական ծառայության կողմից պետական հսկողության ենթակա բեռների փոխադրման համար տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ծառայության սահմանային պետական վերահսկողություն իրականացնող բաժինների կողմից արտահանման համար տրված անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատները կամ անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որի ձևը հաստատում է ծառայությունը:
(22-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
23. Տարբեր գույնի թանաքով, մատիտով, տարբեր ձեռագրով, ջնջումներով, սահմանային աղավաղված դրոշմակնիքով, առանց ստորագրության կամ ստորագրողի պաշտոնի, ազգանվան, փաստաթուղթը տալու ամսաթվին անհամապատասխան լրացված կամ ամսաթիվ չունեցող կամ կեղծված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատներն ու համապատասխանության տեղեկանքն անվավեր են:
i
24. Ուղեկցող փաստաթղթերում` անվտանգության սերտիֆիկատներում կամ համապատասխանության տեղեկանքում թույլ տրված տեխնիկական սխալների ուղղումը կատարվում է տվյալ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի կողմից, բացառապես էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում` թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով` նշելով ամսաթիվը և «ՈՒղղումը կատարված է իմ կողմից»: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ:
(24-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
25. Անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի` անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի հայտնաբերման դեպքում տեսուչի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում` թղթային եղանակով, որը վավերացվում է ստորագրությամբ և կնիքով` նշելով ամսաթիվը: Անհաղթահարելի ուժի վերացման դեպքում` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից անվավեր ճանաչելու հիմքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգ:
(25-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
(1-ին հավելվածը խմբ. 21.11.13 թիվ 1298-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 01.09.11 թիվ 1305-Ն 20.05.11 թիվ 659-Ն, 02.08.12 թիվ 977-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1499-Ն որոշման
ՁԵՎԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ձև N 1
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
___________________________
(մարզը, համայնքը)
_______________________________________
(անասնաբուժական ծառայության անվանումը)
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N ____
____ _____________ 20__թ.
Կենդանիների, թռչունների, ձկների, երկկենցաղների, սողունների,
անողնաշարավորների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի,
բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի փոխադրման, պահպանման,
իրացման համար
Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ___________________________ _____________________________________________________________________ -ին
(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը,
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային
տվյալները)
_______________________________________________________ տեղափոխման համար:
(նշել կենդանու տեսակը, քանակը, սեռը, ցեղը, տարիքը,
նույնականացման համարը)
Կենդանիները տեղափոխվում են _____________________________________ -ից
(նշել գտնվելու վայրը)
_________________________________________________________________________
(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի
անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, բնակության վայրը) ________________________________________________________________ նպատակով
(տեղափոխման նպատակը` բտում, բուծում, վաճառք, սպանդ,
արտահանում և այլն)
հետևյալ երթուղով`______________________________________________________ ________________________________________________________________________:
(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման
պայմանները)
Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:
Կենդանիները տեղափոխվում են կենդանիների հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդություններից զերծ տարածքներից, տեղափոխումից առաջ ենթարկվել են անասնաբուժական զննման, հիվանդ կամ հիվանդությամբ կասկածելի կենդանի չի հայտնաբերվել:
Մինչև տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտություններն արտացոլված են սույն վկայականի անբաժանելի մասը համարվող N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածում:
Լրացուցիչ նշումներ
______________________________________________________________________
(լրացվում է հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդություններով հիվանդ
կենդանիներ տեղափոխելիս` հատուկ պայմաններով և ծառայության
թույլտվությամբ, նշումներ բեռնման, բեռնաթափման ժամանակ և ճանապարհին)
Անասնաբուժական վկայականը տրվել է _____________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը,
պաշտոնը, ստորագրությունը)
Ձև N 2
(1-ին ձևը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
___________________________
(մարզը, համայնքը)
______________________________________
(անասնաբուժական ծառայության անվանումը)
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N ____
____ _____________ 20__թ.
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի կետերում և
հանրային սննդի օբյեկտներում իրացման (վաճառքի) ենթակա,
անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով`
հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագման մթերքի (միս,
մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձու, վերամշակված ձուկ, ձկնամթերք,
սննդային ձկնկիթ, մեղր, ցողամեղր, մեղրահաց, մեղվաբուծական այլ մթերք)
Սույն անասնաբուժական վկայականը տրվում է ______________________________ ______________________________________________________________________ -ին
(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը,
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային
տվյալները)
__________________________________________________________________________
(նշել կենդանական ծագման մթերքի տեսակը, անվանումը, քանակը/հատ, կգ/)
արտադրված ___________________________________________________________ -ի
(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը/ գործունեության
իրականացման վայրը) կողմից տեղափոխման համար:
Կենդանական ծագման մթերքը տեղափոխվում է __________________________ -ից
(նշել մթերքի գտնվելու վայրը)
_________________________________________________________________________
(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի
անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, բնակության վայրը կամ սահմանային հսկիչ կետը)
________________________________________________________________ նպատակով
(վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)
հետևյալ երթուղով`_______________________________________________________ _________________________________________________________________________:
(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման
պայմանները)
Կենդանական ծագման մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:
Կենդանիները ենթարկվել են նախասպանդային և հետսպանդային զննման, որոնց արդյունքում հիվանդություններ չեն հայտնաբերվել:
Լրացուցիչ նշումներ
_____________________________________________________________________
(նշել կենդանու նույնականացման համարը)
Անասնաբուժական վկայականը տվել է _____________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը,
պաշտոնը, ստորագրությունը)
(2-րդ ձևը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
Ձև N 3
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
___________________________
(մարզը, համայնքը)
______________________________________
(անասնաբուժական ծառայության անվանումը)
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N ____
____ _____________ 20__թ.
Անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացնելու նպատակով`
հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող հումքի
(կաշի, մորթի, բուրդ, մորթեղեն, մազ, աղվամազ, փետուր, էնդոկրինային
և աղիքային հումք, ոսկոր, հումքի այլ տեսակներ (մորթափառ,
կաշվեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի,
կենդանիների արյուն, նրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ,
մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի,
մսի արտադրության մնացորդներ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի,
մեղվաթույն, օձի թույն), անասնաբուժության բնագավառում օգտագործվող
ախտահանիչ, հակամիջատային և հակամանրէային միջոց, կերեր,
լրացակերեր)
Սույն անասնաբուժական վկայականը տրվում է _____________________________ ______________________________________________________________________ -ին
(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)
________________________________________________________________________
(նշել կենդանու նույնականացման համարը, կենդանական ծագման հումքի կամ մթերքի տեսակը, անվանումը, քանակը /հատ, կգ/)
արտադրված արտադրված ____________________________________________________________-ի
(արտադրողի անունը, ազգանունը կամ անվանումը/գործունեության
իրականացման վայրը)
կողմից տեղափոխման համար:
Կենդանական ծագման հումքը տեղափոխվում է __________________________ -ից
(նշել հումքի գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի
անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, բնակության վայրը կամ սահմանային հսկիչ կետը)
նպատակով ________________________________________________________________
(վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)
հետևյալ երթուղով` _____________________________________________________
________________________________________________________________________
(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը, փոխադրման
պայմանները)
Կենդանական ծագման հումքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:
Կենդանական ծագման մթերքը ենթարկված է անասնաբուժասանիտարական փորձաքննության
Լրացուցիչ նշումներ __________________________________________
Անասնաբուժական վկայականը տվել է ______________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը,
պաշտոնը, ստորագրությունը)
(3-րդ ձևը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ --------------------------------------------------------
(տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետի անվանումը)
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ N ______
---- ---------- 20 թ.
Ներմուծված անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և
կենդանիների Հայաստանի Հանրապետությունում փոխադրման, պահպանման,
վերամշակման, իրացման համար
Սույն անասնաբուժական սերտիֆիկատը տրվում է ____________________________ _____________________________________________________________________ -ին
(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները)
_______________________________________________________ տեղափոխման համար: (նշել կենդանու նույնականացման համարը» կենդանական ծագման հումքի, մթերքի,
կերի, լրացակերի տեսակը, անվանումը, քանակը/հատ, գլուխ, կգ/)
Բեռն արտադրված է ______________________________________________ կողմից
(արտադրողի անվանումը, գործունեության իրականացման
վայրը) կամ պատկանում է _________________________________________________________ _____________________________________________________________________ -ին (սեփականատիրոջ անվանումը, գործունեության իրականացման վայրը կամ անունը,
ազգանունը, անձնագրային տվյալներ)
Բեռը տեղափոխվում է ________________________________________________-ից
(նշել վայրը (երկիրը)
_________________________________________________________________________
(նշել տեղափոխման վայրը` մարզը, համայնքը, ստացող իրավաբանական անձի
անվանումը, գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը, անձնագրային տվյալները) _________________________________________________________________նպատակով
(վաճառք, վերամշակում, պահում, արտահանում և այլն)
հետևյալ երթուղով` ______________________________________________________
_________________________________________________________________________
(նշել ճանապարհը, փոխադրամիջոցի տեսակը, պետական համարանիշը,
ապրանքատրանսպորտային փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, փոխադրման
պայմանները)
Փոխադրամիջոցը մաքրված և ախտահանված է:
Բեռը ենթարկված է լաբորատոր փորձաքննության ___________________________
_______________________________________________________________________
(փորձաքննություն կատարողի անվանումը, լաբորատոր եզրակացության կամ
արձանագրության համարը, տալու ամսաթիվը)
Լրացուցիչ նշումներ ______________________________________________
Անասնաբուժական սերտիֆիկատը տվել է ___________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը,
պաշտոնը, ստորագրությունը)
(4-րդ ձևը փոփ. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
Ձև N 5
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N
_____ _____________ 21 թ.
Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի` հանրապետության տարածքով փոխադրման, վերամշակման (մշակման) և իրացման
Սույն անասնաբուժական վկայականը տրվում է
__________________________________________________________________ - ին
(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,
իրավաբանական հասցեն)
ենթահսկման բեռն արտադրված է
___________________________________________________________________ -ի
(նշել սպանդանոցի անվանումը, ՀՎՀՀ-ն, գործունեության հասցեն)
սպանդանոցային մորթի արդյունքում ստացված առաքման ենթակա մթերքը
___________________________________________________________________ -ի
(նշել կենդանու սպանդից ստացված մթերքի և
հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն, նպատակը)
և անասնաբուժասանիտարական փորձաքննության տվյալները
______________________________________________________________________
(նշել անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքը, եզրակացության
համարը, տալու ամսաթիվը)
Փոխադրողի տվյալները
______________________________________________________________________
(փոխադրողի անունը, իրավաբանական հասցեն, փոխադրամիջոցի տեսակը, պետական
համարանիշը)
Իրացման (վաճառքի) կամ հանրային սննդի կազմակերպման կամ արտադրության (վերամշակման) կամ արտահանման նպատակով (ընդգծել):
Լրացուցիչ նշումներ ___________________________________________________
Անասնաբուժական վկայականը տրվել է
_______________________________________________________________ կողմից:
(անունը, ազգանունը, պաշտոնը)
(5-րդ ձևը փոփ. 16.03.17 թիվ 248-Ն, 28.12.17 թիվ 1700-Ն, 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
Ձև N 5.1
i
ՊԻՏԱԿ
ՁԵՎ N 5 ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ N XXXXXX/_
Տրամադրողի (լրացնողի) անվանումը
______________________________________________________________________
______________________________________________________________________
(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,
իրավաբանական հասցեն)
Իրացվող սպանդանոցային ծագման մթերքը
______________________________________________________________________
______________________________________________________________________
(նշել կենդանու սպանդից ստացված մթերքի և հումքի
տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն)
_________________
Սպանդի ամսաթիվը
ՍՏԱՑՈՂԸ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
(նշել անունը, ազգանունը կամ անվանումը, գործունեության հասցեն)
___________________________ ____________________
(ամսաթիվ)
______________________________ _______________________
(մատակարարի անունը, ազգանունը) (ստորագրությունը)
(5.1-ին ձևը լրաց. 25.02.2021 թիվ 241-Ն, 22.09.2023 թիվ 1631-Ն որոշումներ)
.______. Ձև N 5.2
i
| QR |
| |
.______.
ՊԻՏԱԿԻ ՊԻՏԱԿ ՊԻՏԱԿԻ N XXXXXXXXX/-/-
Տրամադրողի (լրացնողի) անվանումը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,
իրավաբանական հասցեն)
Սպանդանոցային ծագման մթերքը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն,
նպատակը)
ՍՏԱՑՈՂԸ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել անունը, ազգանունը կամ անվանումը, իրավաբանական հասցեն,
գործունեության տեսակը)
(5.2-րդ ձևը լրաց. 22.09.2023 թիվ 1631-Ն որոշում)
(2-րդ հավելվածը խմբ. 21.11.13 թիվ 1298-Ն որոշում)
(2-րդ հավելվածը փոփ. 20.05.11 թիվ 659-Ն, 22.12.2022 թիվ 2005-Ն որոշումներ)
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում