ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2022 թվականի N 1018-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետին» բառերը փոխարինել «2-րդ մասին» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացվելու կարգը սահմանելու մասին» N 955-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ մասը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1255-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԿԱՐԳ ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ».
i
4) որոշման հավելվածով սահմանված կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ (այսուհետ` տեղեկատվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:».
5) որոշման հավելվածի ամբողջ տեքստից հանել «լրացուցիչ» բառը:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1272-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ մասը» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1273-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետի «դ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ մասը» բառերով:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ մասը» բառերով:
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման նախաբանում «1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետը» բառերը փոխարինել «2-րդ մասը» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հուլիսի 7
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2022 թվական: