Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ...

 

 

040.0488.300402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2002 թվականի N 488

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում կարող է ձևավորվել, եթե այն ապահովում է որոշակի գործառույթներ` ուղղված նախարարության խնդիրների և նպատակների իրականացմանը:

2. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը ներառում է առնվազն երկու ոչ ինքնուրույն գործող բաժին (վարչության բաժին): Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որն ունի տեղակալ (տեղակալներ): Վարչության պետի տեղակալն ի պաշտոնե վարչության բաժնի պետն է, որը չունի տեղակալ: Վարչությունը կարող է ունենալ առնվազն 11 հաստիքային միավոր:

3. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժինը կարող է ունենալ առնվազն հինգ հաստիքային միավոր:

Առանձին դեպքերում, եթե նախարարության աշխատակազմի վարչությունը և բաժինը չեն բավարարում դրանց ձևավորմանը ներկայացվող պահանջները, ապա պաշտոնի անձնագրի հիման վրա այդ հաստիքները ձևակերպվում են տվյալ գործառույթներին հարակից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կազմում:

4. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քարտուղարությունը ղեկավարում է քարտուղարության պետը, որը կարող է ունենալ տեղակալ, եթե քարտուղարությունն ունի 12-ից ավելի հաստիքային միավոր:

5. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալությունը և տեսչությունը ղեկավարում են համապատասխանաբար գործակալության պետը և տեսչության պետը, որոնք կարող են ունենալ տեղակալ (տեղակալներ):

Գործակալությունները և տեսչությունները բաղկացած են կառուցվածքային ստորաբաժանումներից` բաժիններից: Բաժին կարող է ձևավորվել, եթե այն ապահովում է որոշակի գործառույթներ` ուղղված առանձնացված ստորաբաժանման խնդիրների և նպատակների իրականացմանը: Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժինը կարող է ունենալ առնվազն հինգ հաստիքային միավոր:

Գործակալությունները և տեսչությունները կարող են ունենալ տարածքային մարմիններ, որոնք գործակալության ու տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներն են: Տարածքային մարմինը ղեկավարում է տարածքային մարմնի պետը (տնօրենը): Տարածքային մարմիններին ներկայացվող պահանջները սահմանում է համապատասխան նախարարը:

Առանձին դեպքերում, եթե առանձնացված ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանումները չեն բավարարում դրանց ձևավորմանը ներկայացվող պահանջները, ապա պաշտոնի անձնագրի հիման վրա այդ հաստիքները ձևակերպվում են տվյալ գործառույթներին հարակից համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կազմում:

i

5.1. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող այլ պահանջներ:

(5.1-րդ կետը լրաց. 19.09.02 թիվ 1470-Ն որոշում)

i

5.2. Սույն որոշմամբ սահմանված պահանջները չեն տարածվում անձնակազմի կառավարման ստորաբաժանումների վրա:

(5.2-րդ կետը լրաց. 22.09.06 թիվ 1356-Ն որոշում)

i

5.3. Սահմանել, որ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները կարող են ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:

(5.3-րդ կետը լրաց. 02.08.07 թիվ 866-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2002
N 488
Որոշում