04.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.28-րդ հոդվածով.
«Հոդված 47.28. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.16-րդ հոդվածով.
«Հոդված 157.16. |
Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը |
|
1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում` նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:
2. Տուգանքի նշանակումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «47.27-րդ,» բառից հետո լրացնել «47.28-րդ,» բառով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի 1-ին մասը «157.1-157.14-րդ» բառերից հետո լրացնել «և 157.16-րդ» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «հարյուրապատիկից բարձր չափով,» բառերից հետո` «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով,» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «հարյուրապատիկի չափով,» բառերից հետո` «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-196-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2021 թվական: