23.10.2021-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Հարկային ծառայության մասին»,» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»,» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հակակոռուպցիոն կոմիտեն:»:
i
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
i
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «քրեակատարողական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
2) 2-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
3) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով.
4) 6-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:
i
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-148-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական: