Սեղմել Esc փակելու համար:
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ Փ ...

 

 

040.0240.140302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2002 թվականի N 240

 

i

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության և ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին կողմից ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերություններին ինքնահոս եղանակով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի (գլխամասերում և ջրթափ կետերում) միջինացված սակագնի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` 70 լումա, իսկ մեխանիկական եղանակով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` 1 դրամ 20 լումա.

բ) ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (երրորդ կարգի ջրանցքների գլխամասերում, խորքային և ինքնաշատրվանող հորերով) ջրօգտագործողների միավորումներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի միջինացված սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` 4 դրամ 20 լումա, իսկ ջրօգտագործողների միավորումների մեջ չներառված ջուր սպառողներին` նշված սակագնին ավելացված նաև մեկ խոր. մետր ջրի հաշվով ներտնտեսային ոռոգման ցանցերի շահագործման ծախսերն ու կորուստները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

գ) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից անմիջապես ջուր սպառողների կոոպերատիվներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի սակագինը` 4 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ ջրօգտագործողների միավորումների մեջ չներառված ջուր սպառողներին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.

դ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (երրորդ կարգի ջրանցքների գլխամասերում) մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար` 6 դրամ 65 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգերի գիտահետազոտական ինստիտուտներին, սերմնաբուծական և պետական ընկերություններին (տնտեսություններին) ու այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միության կազմի մեջ մտնող և այլ այգեգործական ընկերություններին, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքներն սպասարկող ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խոր. մետր ջրի սակագինը` 4 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(1-ին կետը փոփ. 22.05.03 թիվ 636-Ա որոշում)

i

2. «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2002 թվականին մատակարարվող (բացի խորքային հորերով) մեկ խոր. մետր ոռոգման ջրի հաշվարկային արժեքի և միջինացված սակագնի արժեքային տարբերությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 1-ին կետով հաստատված ոռոգման համակարգի ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկի, փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբսիդիայի շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2002 թվականին խորքային հորերով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի հաշվարկային արժեքի և սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված միջինացված սակագնի տարբերության հետևանքով առաջացած ճեղքվածքը փակելու նպատակով փնտրել վարկային միջոցներից, դրամաշնորհներից ու այլ ֆինանսական աղբյուրներից նշված ընկերությունների աշխատանքային կապիտալը համալրելու հնարավորություն` ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը վճարելու համար:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, հաշվի առնելով ոռոգման համակարգերի 2001 թվականի տարեկան ու 2002 թվականի իննամսյա ֆինանսատնտեսական ցուցանիշներն ու դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 2002 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ոռոգման համակարգերի 2001-2005 թվականների ֆինանսական առողջացման ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

i

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից, իսկ որոշման 1-ին կետով սահմանված սակագները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի նոր սակագների սահմանումը:

(5-րդ կետը փոփ. 22.05.03 թիվ 636-Ա որոշում)

(որոշման վերնագիրը փոփ. 22.05.03 թիվ 636-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2002
N 240
Որոշում