040.0066.240102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2002 թվականի N 66
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1172 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը մասնավոր կառավարչի միջոցով իրականացնելու և այդ աշխատանքներում խորհրդատվական ընկերություն ներգրավելու մասին» N 1172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) մրցույթին ներկայացվող հայտերի ըստ որակի գնահատումն իրականացվում է 100 միավոր բալային համակարգով` բաշխված ըստ հետևյալ չափանիշերի`
ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերում մասնավոր ընկերությունների մասնակցությամբ միջազգային փորձ և խորհրդատվության հաջող սպասարկում` 7 բալ,
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ենթակառուցվածքների մասնավորեցման հետ կապված օրենսդրական, ֆինանսական և հիդրոտեխնիկական աշխատանքների ոլորտում փորձ` 3 բալ,
ջրի և այլ կոմունալ ծառայությունների մասնավորեցման ոլորտում թիմի ղեկավարի փորձառություն` 20 բալ,
մասնագիտական գիտելիքներ ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի մասնավորեցման, անցումային շրջանի և զարգացող տնտեսության պայմաններում խմբի մյուս անդամների փորձառություն ու տարբեր ունակությունների առկայություն` 30 բալ,
հավակնորդի կողմից առաջարկվող ծրագրի որակ` 20 բալ,
կառավարման պլան, որն ընդգրկում է աշխատանքային ծրագրի ժամանակացույցը, հիմնական աշխատողների բաշխումն ըստ աշխատանքների և այն ժամանակը, որի ընթացքում թիմի անդամները պետք է աշխատեն Հայաստանում` 20 բալ «.
i
բ) որոշման 7-ր կետի «բ» ենթակետում «փետրվարի 25-ն է» բառերը փոխարինել «մայիսի 15-ն է» բառերով և «գ» ենթակետում «փետրվարի 25-ն է» բառերը փոխարինել «հուլիսի 21-ն է» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից: