ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2022 թվականի N 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի իրավական ակտերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 13-ի
N 27-Ն որոշման
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշում.
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 278-Ն որոշում.
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշում.
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշում.
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1458-Ն որոշում.
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Օդաճնշական դողերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1558-Ն որոշում.
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1520-Ն որոշում.
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշում.
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշում.
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 507-Ն որոշում.
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 546-Ն որոշում.
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշում:
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական: