041.0766.301001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2001 թվականի N 766
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 625 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշման հավելվածի 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 63 3 1
28. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի
և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն 30 2 -
29. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
հայկական երկաթուղու դեպարտամենտ 38 3 1»:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 625 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը, 1-ին կետը, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագիրն ու տեքստը, ինչպես նաև կենտրոնական ապարատի կառուցվածքի վերնագիրը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի» բառերից հետո լրացնել «և կապի» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի խորհրդի անդամների թիվը` 7 մարդ».
i
գ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի կառուցվածքից հանել «Հաշվապահական հաշվառման բաժին», «Պետական գույքի կառավարման և մասնավորեցման բաժին» ու «Կադրերի և սոցիալական հարցերի բաժին» տողերը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի կենտրոնական ապարատների պահպանման ծախսերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: