Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵ ...

25.08.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.2019  -ից մինչեւ   25.08.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.08.2023 թիվ 1429-Ն որոշում)

i

040.0884.260703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2003 թվականի N 884-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում և Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:

(2-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը:

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ-ի որսորդական և արգելոցային տնտեսությունների բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետը` Հայկական ՍՍՀ տարածքում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության մասով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 884-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:

2. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ (այսուհետ` լիազորված մարմին):

3. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը (այսուհետ` պայմանագիր) յուրաքանչյուր որսաշրջանի համար կնքում է սահմանված կարգով` համապատասխան գործունեության տեսակով (որս, ձկնորսություն) զբաղվող մասնագիտացված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

i

4. Յուրաքանչյուր տարի լիազորված մարմինը սահմանում է որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները և, համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, 1 շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվական միջոցներով ծանուցում է հասարակությանը:

(4-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

5. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման, որսաշրջանի ժամկետների, ցանկի և չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից` օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (տվյալները):

6. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման տարածքների սահմանման համար հիմք են հանդիսանում այդ տարածքների կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված բարենպաստ ցուցանիշները և (կամ) պայմանները:

7. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմների համաձայն:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սիրողական որս և ձկնորսություն կարող են կատարել օրենքով սահմանված կարգով որսի և ձկնորսության կանոններին իրազեկ անձինք:

 

II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

i

9. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

ա) պայմանագրի կնքման մասին հայտ` նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը) և որսամիջոցները.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 18.08.11 թիվ 1182-Ն որոշում)

գ) ֆիզիկական անձինք` որս կատարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որսորդական զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

դ) էլեկտրոնային փոստի հասցեն` սիթիզեն (e-citizen.am) տիրույթում:

(9-րդ կետը փոփ. 18.08.11 թիվ 1182-Ն, 08.02.18 թիվ 94-Ն, 14.11.2019 թիվ 1611-Ն որոշումներ)

i

9.1. Հայտերն ընդունվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով կամ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով:

(9.1-ին կետը լրաց. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

9.2. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտերն ընդունվում են միայն առձեռն կամ էլեկտրոնային փոստով:

(9.2-րդ կետը լրաց. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

9.3. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին յուրաքանչյուր ներկայացված հայտ ուսումնասիրվում է լիազոր մարմնի կողմից և, հայտի բավարարման դեպքում, սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների յուրաքանչյուր տեսակի որսի և ձկնորսության ժամկետները, չափաքանակները և տարածքը նշվում են լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին կնքված պայմանագրում:

(9.3-րդ կետը լրաց. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

11. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի, հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

(11-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

11.1. Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերը մերժվում կամ հաստատվելուց հետո պայմանագիրը տրամադրվում է էլեկտրոնային համակարգում ներդրված ինքնաշխատ եղանակով:

(11.1-ին կետը լրաց. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

12. Հայտի մերժման հիմք են հանդիսանում`

i

ա) դիմողի կողմից հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը,

բ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի վիճակի որակական և քանակական տվյալների վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները, իսկ որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների համար նաև տվյալների բացակայությունը,

գ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված լինելը,

դ) հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված միջոցներ, կամ ձևեր, կամ գործիքներ, կամ մեթոդներ, կամ որսի համար արգելված կենդանատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնց համար որսաշրջանի ընթացքում թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն կամ վայրի կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավելի չափաքանակներ կամ որսի իրականացման համար թույլատրելի տարածքներից դուրս տարածքներ նշված լինելը:

(12-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

i

12.1. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտի մերժման հիմք են հանդիսանում հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված միջոցներ, կամ ձևեր, կամ գործիքներ, կամ մեթոդներ նշելը և սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված դրույթները:

(12.1-ին կետը լրաց. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

13. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում պայմանագիրը կարող է լուծվել օրենքով սահմանված կարգով:

15. Պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

i

16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը և գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, մարզը, որսահանդակը, վայրի կենդանիների անվանումը (տեսակները), չափաքանակը, օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը), որսամիջոցը (հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայականի համարը, ում կողմից է տրված, տրման ամսաթիվը), բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը:

(16-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

17. Պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:

18. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի, իսկ մյուսը` լիազորված մարմնի մոտ:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 884-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.11.2019 թիվ 1611-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 25.11.10 թիվ 1529-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2003
N 884-Ն
Որոշում