Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

6 մարտի 2019 թվականի N 550-Ա

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 457-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգի 9.1 կետը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 21-ի «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովի ձևավորման և գործունեության մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 457-Ա հրամանով հաստատված ուղեցույցի (այսուհետ` ուղեցույց) կատարել փոփոխություններ և լրացումներ.

1) ուժը կորցրած ճանաչել ուղեցույցի 7-րդ կետը,

i

2) ուղեցույցի 9-րդ կետը «ընդգրկվել» բառից հետո լրացնել «Երևանի քաղաքապետարանի,» բառերով,

3) ուղեցույցի 9-րդ կետը «ներկայացուցիչներ» բառից հետո լրացնել «իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ի հանձնաժողովում` առողջապահության նախարարության ներկայացուցիչ:» բառերով,

4) ուղեցույցի 9-րդ կետը լրացնել նոր «9.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Հանձնաժողովի նիստերի խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պոլիկլինիկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների քվոտաների քանակը և առավելագույն գումարի չափաքանակը հաստատելու մասին» թիվ 167-Ա հրամանով տվյալ հանձնաժողովին կցված բժշկական կազմակերպության ներկայացուցիչը:»,

i

5) ուղեցույցի 10-րդ կետը լրացնել նոր «10.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված N 2-ի 9.3 ենթակետով առողջապահության նախարարին տրված իրավասության շրջանակում ստեղծվող հանձնաժողովի լիազորությունները պատվիրակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում սույն կարգով կազմավորված հանձնաժողովին:»,

6) ուղեցույցի 10-րդ կետը լրացնել նոր «10.2» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.2 10.1 կետով ձևավորված հանձնաժողովը առաջնորդվում է սույն ուղեցույցով հաստատված ընթացակարգով:»,

i

7) ուղեցույցի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«12. Սույն ուղեցույցի 13-րդ կետի 3-րդ ենթակետով թվարկված շահառուների ցանկում չընդգրկված անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հանձնաժողովին գրավոր միջնորդությամբ կարող են դիմել նաև հասարակական կազմակերպությունները, պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:»,

i

8) Ուղեցույցի 13-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր «ժբ.» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«ժբ. Քառօրյա պատերազմի մասնակիցներ:»,

9) ուղեցույցի 13-րդ կետը լրացնել նոր «13.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«13.1 Սույն ուղեցույցի 10.1 ենթակետով սահմանված կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում ձևավորված Հանձնաժողովը առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պոլիկլինիկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների քվոտաների քանակը և առավելագույն գումարի չափաքանակը հաստատելու մասին» թիվ 167-Ա հրամանով հաստատված չափաքանակների սահմաններում ընդունում և քննարկում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրված միջնորդագրերը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով»,

10) ուժը կորցրած ճանաչել ուղեցույցի 22-րդ կետի 5-րդ ենթակետը:

i

11) ուղեցույցի 25-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «սույն մեթոդական ուղեցույցի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է ստորագրման Հանձնաժողովի նախագահին» բառերը,

i

12) ուղեցույցի «Ձև 1»-ում «, բուժաշխատող» բառից հետո սյունակը լրացնել համապատասխանաբար «, որոշակի բնակության վայր չունեցող կամ անօթևան անձինք» և «, Քառօրյա պատերազմի մասնակիցներ» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

սահմանված կարգով ապահովել հրամանի առաքումը Երևանի

քաղաքապետարան, մարզպետարաններ և հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություններին:

4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

ապահովել սույն հրամանի տեղադրումն առողջապահության

նախարարության պաշտոնական կայքում:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:

 

Ա. Թորոսյան

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.03.2019
N 550-Ա
Հրաման