Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2017  -ից մինչեւ   01.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 31.10.2019 թիվ 1576-Ա որոշում)

i

041.0749.160910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 749-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ Արաքս գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հաղորդակցուղիները վարարումներից, սելավներից ու ջրածածկումից պաշտպանելու համար վտանգավոր և ռիսկային տարածքների հաշվառման, հեղեղատարների, սելավատարների և հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի ու կայունության ուսումնասիրման, Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի կանխատեսվող հեղեղումների ու սելավների անվտանգ անցկացման ապահովման, Արաքս գետի, հեղեղատարների և սելավատարների հուների մաքրման ու ափերի ամրացման, ափապաշտպան կառույցների ստեղծման կամ վերակառուցման, գետի առավելագույն հոսքերի հատվածների կարգավորման, ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումներ կիրառելու հնարավորության վերաբերյալ առաջարկությունների մշակման, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում պետական կառավարման մարմինների համագործակցությամբ անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների կազմակերպման ու իրականացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 2011 թվականից սկսած` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները նախապես համաձայնեցնել միջգերատեսչական հանձնաժողովի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 749-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Յու. Ջավադյան      - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

                         (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ս. Պապյան          - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Ռ. Մակարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Վ. Աթալյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին

                         տեղակալ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ

 

    Գ. Գաբրիելյան      - ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ

 

    Ս. Ղազարյան        - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»

                         հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և

                         մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Է. Սարգսյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ջրային տնտեսության

                         պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Թահվերդյան      - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների

                         տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

                         (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 21.10.13 թիվ 957-Ա, 10.04.17 թիվ 348-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2010
N 749-Ա
Որոշում