040.1112.011009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված Շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 445-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահամայնքի հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/520 հրամանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի սեպտեմբերի 23-ի
N 1112-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կիրառվում է 2006 թվականի փետրվարի 7-ին Բրյուսել քաղաքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջև կնքված շրջանակային համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված գործողությունների նկատմամբ:
2. Սույն կարգով չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
3. Համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` անձինք) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում գործողություն իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:
4. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում հանձնաժողովի կողմից ստացվող միջոցները:
II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
5. Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`
1) հարկվող շրջանառության ազատում` ավելացված արժեքի հարկից.
2) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից.
3) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում` շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).
4) ոչ ռեզիդենտների ազատում` եկամտային հարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ):
6. Ավելացված արժեքի հարկը`
1) ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`
ա. գործողություն իրականացնող կազմակերպության կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,
բ. անմիջականորեն գործողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),
գ. անմիջականորեն գործողություն իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը.
2) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում`
ա. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից,
բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան.
3) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (սահմանված կարգի համաձայն լրացվում են այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը սահմանված կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Շահութահարկը`
1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`
ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
8. Եկամտային հարկը`
i
1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`
ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են եկամտային հարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),
բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
(8-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
9. Մաքսատուրքը`
1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին գործողություն իրականացնող կազմակերպության կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից.
2) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում`
ա. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,
բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:
III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
i
10. Սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
11. Սույն կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար գործողություններ իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի: Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք-էջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:
i
12. Գործողություններ իրականացնող կազմակերպությունն արտոնություններից օգտվելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում`
1) նամակ-հավաստագիրը` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունից այն մասին, որ ապրանքների ներմուծումը կամ ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը կատարվել է հանձնաժողովի կողմից ֆինանսավորված գործողությունների շրջանակներում (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում).
2) Եվրոպական հանձնաժողովի հետ կնքված ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը` ներառյալ բյուջեի բացվածքը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և անհրաժեշտության դեպքում նաև բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին նամակ-հավաստագիրը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով (թղթային տարբերակի հետ ներկայացվելու դեպքում էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտություն չկա).
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը` ուղեկցող գրությամբ` նշելով հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
(12-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
i
13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
(13-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
i
14. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`
1) գործողություն իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում իր մոտ.
2) գործողություն իրականացնող կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճենները: Տեղեկանքների պատճենները ներկայացվում են ուղեկցող գրությամբ, որում նշվում են սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը, գործողության (ծրագրի) անվանումը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների ձեռքբերման արժեքը (թվերով և տառերով):
ՈՒղեկցող գրությունը և տեղեկանքների պատճենները կարող են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել առձեռն կամ փոստով: Գրությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` [email protected] հասցեին` սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Էլեկտրոնային թվային ստորագրված գրությանը կից տեղեկանքները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX).
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է գրությամբ ներկայացված տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին և գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով կամ հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ ստացականով տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը.
4) գործողություն իրականացնող կազմակերպությունը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկանքում առկա անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ուղղված տեղեկանք.
5) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործողություններ իրականացնող կազմակերպությունից Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճեններն ստանալուց և համաձայնագրին և գործողության բյուջեին դրանց համապատասխանությունն ստուգելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանքների պատճենները, իսկ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում` ուղղված տեղեկանքի պատճեն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված տեղեկանքների պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով գործողություն իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ուղղված տեղեկանքի պատճեն չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանություն ներառող տեղեկանքների պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` նշելով տեղեկանքների պատճեններում առկա անհամապատասխանությունները.
6) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը` նշելով, որ վերջինս տվյալ գործողության բյուջեի կամ որևէ տողի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք այլևս չունի:
(14-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
i
15. Գործողության իրականացման նպատակով կազմակերպության հետ անմիջականորեն պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում գործողություն իրականացնող կազմակերպությունը`
1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է նաև`
ա. կազմակերպության և այդ անձի միջև կնքած պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),
բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը և արժեքը,
գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող նշված է կազմակերպության հետ անմիջականորեն պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը:
(15-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
i
16. Գործողության իրականացման նպատակով կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում գործողություն իրականացնող կազմակերպությունը`
1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է նաև`
ա. կազմակերպության հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),
բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը և արժեքը,
գ. բեռնագրի պատճենը, որում որպես ապրանքներն ստացող նշված է կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է,
դ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերի պատճենները:
(16-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
17. Սույն կարգում նշված տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:
i
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է արտոնության կիրառումը, եթե սույն կարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերում ներկայացված տեղեկանքը չի համապատասխանում համաձայնագրին կամ գործողության բյուջեին, իսկ սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
(18-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
i
19. Սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված արտոնություններ կիրառելու մասին, ինչի մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(19-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 715-Ն որոշում)
Ձև
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ N
....................... 20 .....թ.
Սույնով հաստատվում է, որ _____________________________________________
(գործողություն իրականացնող կազմակերպության
(կամ դրա մասնաճյուղի,
______________________________________________________________________
ներկայացուցչության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական
անձի անունը, ազգանունը, իրավաբանական
_______________________________________________________________________
անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի բնակության
վայրը)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող գործողության ___________________________________ ______________
(գործողության անվանումը, բյուջեի համապատասխան տողը)
______________________________________________________________________
(ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման կամ ապրանքների
ձեռքբերման պայմանագրի համարը)
շրջանակներում ներմուծում է ___________________________________________
(գումարը` թվերով և փակագծերում` տառերով)
__________________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով
______________________________________________________________________
(ապրանքների անվանումը, հաշիվ-ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,
______________________________________________________________________
ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթվերը)
Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) ______________
___________________________________________
(ապրանքներ մատակարարողի,
_______________________________________________________________________
ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը (անունը,
ազգանունը), գտնվելու վայրը
_______________________________________________________________________
(բնակության վայրը), ապրանքների մատակարարման կամ ծառայությունների
_______________________________________________________________________
մատուցման կամ աշխատանքների կատարման հիմքերը (հաշիվ-ապրանքագրի,
ընդունման-հանձնման ակտի համարները և տալու
_______________________________________________________________________
ամսաթվերը), մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների կամ
կատարվող աշխատանքների համառոտ
_______________________________________________________________________
նկարագրությունը և դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում`
տառերով)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) դիմաց վճարումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող գործողության հաշվին:
Գործողություններ իրականացնող
կազմակերպության պատասխանատու անձ
_______________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(կարգը խմբագրվել է 30.04.15 թիվ 445-Ն որոշում)
(կարգը փոփ. 10-րդ կետը փոփ. 02.06.11 թիվ 761-Ն որոշում)