040.0755.251100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2000 թվականի N 755
i
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 102 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան և «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկամսյա ժամկետում` մասնավորեցվող պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի 1999 թվականի հունիսի 2-ի «Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալների վերաբերյալ տեղեկանքների ձևերի փաթեթը հաստատելու մասին» հրամանին համապատասխան:
3. Հանձնաժողովին`
i
ա) 20-օրյա ժամկետում հաստատել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուի ընտրության չափանիշները և ընտրության կարգը.
(3-րդ կետը ա ենթակետն ուժը կորցրել է 03.05.01 թիվ 377 որոշում)
բ) մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության, էլեկտրոնային կապի միջոցներով հրապարակել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուի ընտրության, ընտրության չափանիշների և կարգի մասին.
(3-րդ կետը բ ենթակետն ուժը կորցրել է 03.05.01 թիվ 377 որոշում)
գ) հայտարարության հրապարակման պահից երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուի ընտրությունը և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուի հետ խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար.
(3-րդ կետը գ ենթակետն ուժը կորցրել է 03.05.01 թիվ 377 որոշում)
i
դ) «IBTCI» խորհրդատվական ընկերության հետ կնքել պայմանագիր և պայմանագիր կնքելու պահից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուի կողմից ներկայացված առաջարկությունները.
(3-րդ կետը դ ենթակետը փոփ. 03.05.01 թիվ 377 որոշում)
ե) անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել հնարավոր ներդրողների հետ:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 102 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 23-ի N 102 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 347 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
նոյեմբերի 25-ի N 755 որոշմամբ
ԿԱԶՄ
«Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության
բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական
աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Հ. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ
Վ. Յաղուբյան - իրավական հարցերով խորհրդատու (համաձայնությամբ)