Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 254 ՈՐ ...

 

 

040.0509.230800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2000 թվականի N 509

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 254 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11.1. «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում գտնվող 519874 հազ. դրամ սառեցված հաշվի պահանջի իրավունքը ցեսիայի պայմանագրով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հետևյալ պայմաններով`

ա) զիջվող պահանջի գումարից 72100 հազ. դրամի հաշվանցով մարվում է «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերությանը 1999 թվականին տրամադրված բյուջետային վարկի պարտքը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ստանձնում է պարտավորություն պահանջի իրավունքի մնացած մասի դիմաց «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերությանը կամ ընկերության անունից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին վճարել սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված պարտքի գումարը».

i

բ) որոշման 11.2-րդ կետում «940596 հազ. դրամ» բառերը փոխարինել «1172902 հազ. դրամ» բառերով.

գ) որոշման 11.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11.3. Սահմանել 783533 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գինը` 95826 հազ. դրամ».

դ) որոշման 11.4-րդ կետում`

i

«461469 հազ. դրամ» բառերը փոխարինել «389369 հազ. դրամ» բառերով,

հանել «բանկերի կարճաժամկետ վարկեր` 70000 հազ. դրամ» և «ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 2100 հազ. դրամ» տողերը.

i

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.7-րդ և 11.8-րդ կետերով.

«11.7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

ա) «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության ապահովադրի քարտում առանձնացնել ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունները և այդ պարտքի մասով ձեռնպահ մնալ ընկերության դեմ հայց ներկայացնելուց ու ընկերությունից նշված պարտքի գանձմանն ուղղված որևէ գործողության կատարումից.

բ) «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման օրվանից հետո ընկերության կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարումներն ուղղել մասնավորեցման օրվանից հետո ծագած պարտավորությունների մարմանը.

գ) շարունակել մասնավորեցման օրվա դրությամբ առկա պարտքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տույժերի հաշվարկումը, նկատի ունենալով, որ ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ առկա պարտքի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարը վճարելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` նախկին ԽՍՀՄ Արտտնտբանկում սառեցված 519874 հազ. դրամ գումարի ապասառեցումից ստացվելիք գումարների հաշվին.

11.8 Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահը «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.08.2000
N 509
Որոշում