(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)
040.0793.090703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 793-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN| Կազմակերպության անվանումը | Պաշտոնների և աշխատանքային |
|ը/| | գործունեության տեսակների |
|կ | | անվանումները |
|__|_______________________________|______________________________________|
|1 | 2 | 3 |
|__|_______________________________|______________________________________|
|1.|Միջնակարգ հանրակրթական |ուսուցիչներ (դասվարներ), ուսուցիչ- |
| |դպրոցներ, պետական հանրակրթական |լոգոպեդներ, (լոգոպետներ), զինղեկներ,
դասատուներ, խուլ-համրերի |
| |ուսումնական հաստատություններ, |մանկավարժներ (սուրդոմանկավարժներ), |
| |բոլոր տիպերի պետական հատուկ |կույրերի մանկավարժներ |
| |հանրակրթական ուսումնական |(տիֆլոմանկավարժներ), մանկավարժ- |
| |հաստատություններ, գիմնազիաներ, |դաստիարակներ, դաստիարակ-ղեկավարներ |
| |բոլոր անվանումների գիշերօթիկ |(դաստիարակներ), ավագ ջոկատավարներ, |
| |դպրոցներ և դպրոց-գիշերօթիկներ,|ջոկատավարներ, լսողական կաբինետների |
| |խուլ-համրերի, կույրերի, |վարիչներ, հրահանգիչներ, տնօրեններ |
| |նյարդային և այլ հիվանդ |(դիրեկտորներ, վարիչներ), |
| |երեխաների համար նախատեսված |ուսումնադաստիարակչական, |
| |բոլոր տեսակի դպրոցներ, |ուսումնաարտադրական մասի կամ |
| |առողջարանային դպրոցներ, |արտադրական ուսուցման գծով |
| |մանկական առողջարաններին |տեղակալներ, ուսումնական կամ |
| |կից դպրոցներ և ուսումնական |ուսումնադաստիարակչական մասի վարիչներ, |
| |խմբեր, երաժշտական, արվեստի և |հանրակրթության համակարգի մեթոդիստներ, |
| |գեղարվեստի դպրոցներ, |բնակշահագործման գրասենյակների |
| |երաժշտական դպրոց-յոթնամյակներ, |մանկավարժ-կազմակերպիչներ |
| |երաժիշտ սաների դպրոցներ, | |
| |զինվորական միջնակարգ | |
| |մասնագիտական դպրոցներ և | |
| |ուսումնարաններ | |
|__|_______________________________|______________________________________|
|2.|Մանկատներ, մանկական |տնօրեններ (դիրեկտորներ), վարիչներ, |
| |աշխատանքային-դաստիարակչական |ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով |
| |գաղութներ, մանկական |(մասով) տնօրենների տեղակալներ, |
| |ընդունարաններ և մանկական |ուսուցիչներ, մանկավարժ-դաստիարակներ, |
| |ընդունման կետեր, մանկական |դաստիարակ-ղեկավարներ (դաստիարակներ), |
| |ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ |խուլ-համրերի մանկավարժներ |
| |կետեր և ստացիոնարներ, |(սուրդոմանկավարժներ), մայրեր |
| |դպրոց-կլինիկաներ, երեխաների | |
| |աշխատանքային դաստիարակության | |
| |հատուկ դպրոցներ | |
|__|_______________________________|______________________________________|
|3.|Տեխնիկումներ, միջնակարգ |դասատուներ, մանկավարժներ, տնօրեններ, |
| |(միջին) մասնագիտական |տնօրենի տեղակալներ |
| |ուսումնական հաստատություններ, | |
| |քոլեջներ, աշխատանքային | |
| |ռեզերվների համակարգի | |
| |ուսումնական հաստատություններ, | |
| |այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական| |
| |կրթության դպրոցներ և | |
| |ուսումնարաններ (բացի | |
| |բարձրագույն ուսումնական | |
| |հաստատություններից) | |
|__|_______________________________|______________________________________|
|4.|Մանկապարտեզներ (մանկական |վարիչներ, ղեկավար-դաստիարակներ, |
| |օջախներ և մանկական |դաստիարակներ, ավագ դաստիարակներ, |
| |հրապարակներ) և միացյալ մսուր- |մեթոդիստ-դաստիարակներ, մանկավարժ- |
| |մանկապարտեզներ |դաստիարակներ, մանկավարժներ, |
| | |մանկավարժ-ղեկավարներ, ղեկավարներ, |
| | |երաժշտական ղեկավարներ (դաստիարակներ, |
| | |երաժշտական աշխատողներ), բուժքույր- |
| | |դաստիարակներ |
|__|_______________________________|______________________________________|
|5.|Մանկական կլինիկաներ, |ուսուցիչներ, դաստիարակներ, |
| |պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, |մանկավարժ-դաստիարակներ, լոգոպեդներ, |
| |առողջարաններ, դիսպանսերներ, |խուլ-համրերի մանկավարժներ |
| |մսուրներ, երեխայի տներ, |(սուրդոմանկավարժներ) |
| |հիվանդանոցների, առողջարանների | |
| |և գաղութների մանկական | |
| |բաժանմունքներ | |
|__|_______________________________|______________________________________|
|6.|Մանկապատանեկան դպրոցներ և |մարզիչ-մանկավարժներ (մարզիչներ) |
| |օլիմպիական հերթափոխի | |
| |ուսումնարաններ | |
|__|_______________________________|______________________________________|
|7.|Մատենադարան, գրադարաններ` |տնօրեններ, փոխտնօրեններ, գիտական |
| |անկախ գերատեսչական |քարտուղարներ, բաժինների վարիչներ, |
| |պատկանելությունից |ենթաբաժինների վարիչներ, մասնաճյուղերի |
| | |վարիչներ, գլխավոր գրադարանավարներ, |
| | |գլխավոր մատենագետներ, առաջատար |
| | |գրադարանավարներ, առաջատար |
| | |մատենագետներ, ավագ գրադարանավարներ, |
| | |ավագ խմբագիրներ, ավագ մեթոդիստներ, |
| | |առաջին և երկրորդ կարգերի |
| | |գրադարանավարներ, առաջին և երկրորդ |
| | |կարգերի խմբագիրներ, առաջին և երկրորդ |
| | |կարգերի մատենագետներ, մատենագետներ, |
| | |գրադարանավարներ, կրտսեր |
| | |գրադարանավարներ, խմբագիրներ և |
| | |մեթոդիստներ |
|__|_______________________________|______________________________________|
|8.|Մատենադարան, թանգարաններ |էքսկուրսավարներ, գիտաշխատողներ կրտսեր,|
| |(պատկերասրահներ) |ավագ առաջատար գիտաշխատողներ, |
| | |ցուցանմուշների պահապաններ, վերականգնող|
| | |նկարիչներ, թանգարանային հիմնական |
| | |գործունեության մասնագետներ, ֆոնդային |
| | |և գիտահետազոտական բաժինների |
| | |մասնագետներ |
|__|_______________________________|______________________________________|
|9.|Արխիվային վարչություն, պետական |ֆոնդապահներ` ֆոնդապահ, ավագ ֆոնդապահ, |
i
| |արխիվ, գերատեսչական արխիվ, |1-ին. 2-րդ և 3-րդ կարգի ֆոնդապահ,
գլխավոր ֆոնդապահ, պահպանող, ավագ |
| |պետական արխիվի մասնաճյուղ, |պահպանող. |
| |բաժիններ, գրադարաններ, |արխիվագետներ` արխիվագետ, առաջին և |
| |լաբորատորիաներ, արխիվային |երկրորդ կարգերի արխիվագետներ, ավագ |
| |ծառայությունների կենտրոն, |արխիվագետ, առաջատար արխիվագետ, |
| |արխիվ կարգավորող գրասենյակ, |գլխավոր արխիվագետ, մասնագետ, առաջին |
| |ընթերցասրահ, արխիվադարան |և երկրորդ կարգերի մասնագետներ, |
| | |առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, |
| | |կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ |
| | |գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, |
| | |դիվանապահ (արխիվարիուս), մեթոդիստ, |
| | |փորձագետ-մեթոդիստ, առաջին և երկրորդ |
| | |կարգերի մեթոդիստներ, ավագ մեթոդիստ, |
| | |առաջատար մեթոդիստ, գլխավոր մեթոդիստ, |
| | |առաջինից վեցերորդ կարգերի արխիվ |
| | |կարգավորողներ և բրիգադավարներ, |
| | |տեսուչ, ավագ տեսուչ. |
| | |հնագիրներ (պոլեոգրաֆ)` հնագիր, առաջին |
| | |և երկրորդ կարգերի հնագիրներ, ավագ |
| | |հնագիր, առաջատար հնագիր, գլխավոր |
| | |հնագիր, թարգմանիչ, գրադարանավար, |
| | |ավագ գրադարանավար, մատենագետ |
| | |(բիբլիոգրաֆ), ավագ մատենագետ. |
| | |հնագրագետներ (արխեոգրաֆ)` հնագրագետ, |
| | |առաջին և երկրորդ կարգերի |
| | |հնագրագետներ, ավագ հնագրագետ, |
| | |առաջատար հնագրագետ, գլխավոր |
| | |հնագրագետ, սրբագրիչ, առաջին և |
| | |երկրորդ կարգերի սրբագրիչներ, |
| | |խմբագիր, առաջին և երկրորդ կարգերի |
| | |խմբագիրներ, ավագ խմբագիր, տեխնիկական |
| | |խմբագիր. |
| | |ապարատավարներ` ապարատավար, ավագ |
| | |ապարատավար, համակարգչի ապարատավար, |
| | |ինժեներ, ավագ ինժեներ, օպերատոր, |
| | |հսկող, հսկող վարպետ, ավագ հսկող |
| | |վարպետ, ստուգող, տեխնիկ, վարպետ տեխնիկ|
| | |հերթապահ տեխնիկ, ավագ հերթապահ տեխնիկ,|
| | |լաբորանտ, ավագ լաբորանտ, մոնտաժող, |
| | |հայտածող. |
| | |երևակողներ` երևակող, վարպետ |
| | |երևակող, ավագ վարպետ երևակող, |
| | |լաբորանտ, ավագ լաբորանտ, լուսանկարիչ. |
| | |վերականգնողներ` վերականգնող, |
| | |վարպետ վերականգնող, ավագ վարպետ |
| | |վերականգնող, ախտահանող, լաբորանտ. |
| | |կազմարարներ` կազմարար, վարպետ- |
| | |կազմարար, ավագ վարպետ-կազմարար, |
| | |լաբորանտ. |
| | |պետեր և տեղակալներ, տնօրեններ և |
| | |փոխտնօրեններ, վարիչներ և տեղակալներ |
._________________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 31.03.04 թիվ 417-Ն, 27.10.05 թիվ 1810-Ն, 30.03.06 թիվ 428-Ն որոշումներ)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
ՑԱՆԿ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ, կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ.
2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական-դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ, թատրոնների մանկավարժ- դաստիարակներ, համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ, ինչպես նաև երաժշտական թատրոնների նվագախմբերում, սիմֆոնիկ նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ, տիկնիկային թատրոնների տիկնիկներ խաղացնող դերասաններ.
3. Համերգային կազմակերպությունների, երաժշտական էստրադային նվագախմբերի փողային գործիքներ նվագող դերասաններ, երգչախմբային կոլեկտիվների բարձր կատեգորիա ունեցող մենակատար դերասաններ, ծաղրածուներ:
Հավելված N 5
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
ՑԱՆԿ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Կենսաթոշակները նշանակվում են քաղաքացիների` սույն կարգով սահմանված ձևի դիմումների և անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հիման վրա:
I. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
i
1. Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`
1) անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները,
2) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
3) սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների,
4) լուսանկար (4 x 6 սմ չափի):
Անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև`
ա) բռնադատվածի վկայականի պատճենը, ինչպես նաև արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործի կարճման մասին որոշումը,
բ) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը և դրա պատճենը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը և դրա պատճենը, կամ դատարանի վճիռը և դրա պատճենը,
գ) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը և դրա պատճենը,
դ) հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից անձնագրի փոխարեն տրված` անձը հաստատող փաստաթուղթը:
(1-ին կետը փոփ. 05.04.07 թիվ 382-Ն, 15.05.08 թիվ 451-Ն որոշումներ)
2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված NN 1 կամ 2 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը (տեղեկանքի ձևը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը), իսկ հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտ) հիվանդ անձանց կենսաթոշակ նշանակելու համար` հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:
3. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է նաև`
ա) թռիչքային գրքույկը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի թռիչքային մասնագետի պաշտոն զբաղեցնելու, թռիչքային ժամերի և ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը,
բ) երթևեկության ծառայության ենթակարգավարի (դիսպետչերի, թռիչքների ղեկավարի) գրքույկը և դրա պատճենը:
4. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին ներկայացնում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:
i
5. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`
1) անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները,
2) կերակրողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը),
3) կերակրողի աշխատանքային գրքույկը, դրա պատճենը և սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ) կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը կամ ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր,
4) կերակրողի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների` կերակրողի մահվան օրվա դրությամբ բնակության վայրում նրա հետ հաշվառված լինելու մասին բնակարանային շահագործման տեղամասի կամ համատիրության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև նրանց անձնագրերը և սոցիալական ապահովության քարտերն ու դրանց պատճենները (իսկ անչափահասների համար` ծննդյան վկայականները, սոցիալական ապահովության քարտերը և դրանց պատճենները):
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև`
ա) ամուսնության վկայականը և դրա պատճենը,
բ) կերակրողի` 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի գրավոր հայտարարությունը չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը տեղյակ պահելու պարտավորության մասին,
գ) կերակրողի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ կամ թոռան` ծնողների անաշխատունակությունը հավաստող փաստաթուղթ (տարիքային կենսաթոշակ ստանալու մասին տեղեկանքը կամ հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը),
դ) ընտանիքի չափահաս անդամի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև անձի գրավոր հայտարարությունը չաշխատելու, իսկ հետագայում աշխատանքի անցնելու դեպքում` դրա մասին տեղյակ պահելու պարտավորության մասին,
ե) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը,
զ) խորթ որդու (դստեր) անձնագիրը կամ ծննդյան վկայականը և դրանց պատճենները,
է) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին:
(5-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 451-Ն որոշում)
6. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև այդ կենսաթոշակի իրավունքը տվող աշխատանքի բնույթի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը, անհրաժեշտության դեպքում` մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը:
i
7. Մասնակի կենսաթոշակի համար հաշվառվելիս քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`
1) անձնագիրը,
2) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հավաստող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
3) սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթ) կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
(7-րդ կետը փոփ. 15.05.08 թիվ 451-Ն որոշում)
i
7.1 Սույն ցանկով նախատեսված` սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը, սկսած 2009 թվականի հունիսի 1-ից, ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ կենսաթոշակ նշանակելու համար դիմել է անձը:
(7.1-րդ կետը լրաց. 14.05.09 թիվ 516-Ն որոշում)
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
8. Ծերության կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները:
9. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին ներկայացնում է անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները և հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:
10. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացին ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերը, բացի սույն ցանկի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերից:
11. Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև փաստացի բնակության վայրի մասին բնակարանային շահագործման տեղամասի կամ համատիրության, կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքը:
III. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ
12. Թաղման նպաստ ստանալու համար քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է`
ա) անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները,
բ) մահացած անձի մահվան վկայականը և դրա պատճենը:
13. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարն ստանալու համար, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված լինելու դեպքում, քաղաքացին դիմումի հետ ներկայացնում է անձնագիրը, սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները, կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը:
Կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում, բացի սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերից, ամուսինը ներկայացնում է նաև ամուսնության վկայականը և դրա պատճենը, երեխան` նաև ծննդյան վկայականը և դրա պատճենը:
i
14. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձինք սույն ցանկով նախատեսված` սոցիալական ապահովության քարտի և դրա պատճենի փոխարեն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:
(14-րդ կետը լրաց.01.03.07 թիվ 371-Ն որոշում)
(5-րդ հավելվածը փոփ. 23.12.04 թիվ 1828-Ն, 30.03.06 թիվ 428-Ն որոշումներ)
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
Ձև
______________________________________________________________________
(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը)
Քաղ. _________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) Բնակության վայրը _____________________________________________________
(հաշվառման կամ փաստացի բնակության վայրը` ընդգծել) _______________________________ հեռ. ____________________
ԱՆՁՆԱԳԻՐ
Սերիան __________________________ համարը ___________________________ Տրվել է ___________________________ ում կողմից ____________________ Ծննդյան օրը, ամիսը, տարին __________________ սեռը ___________
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ ինձ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի տեսակը (ընդգծել) Կենսաթոշակի տեսակը ______________ Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել) Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել) Քաղ. ________________________________________________________________
(անունը , հայրանունը, ազգանունը)
Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի ____________________________________
(մասնագետի անունը, ազգանունը)
Դիմումի գրանցման համարը ___________ օրը, ամիսը, տարին ______________
.________________________________________________________________.
|Կենսաթոշակ նշանակելու համար չբավականացնող| Ներկայացնելու ժամկետը|
| փաստաթղթերը | |
|_________________________________________|______________________|
|1. | |
|_________________________________________|______________________|
|2. | |
|_________________________________________|______________________|
|3. | |
|_________________________________________|______________________|
|4. | |
|_________________________________________|______________________|
|5. | |
.________________________________________________________________.
Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ: Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:
___________________________________________________________________
(կտրման գիծ)
Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ: Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:
._____________________________________________________________________.
| Ներկայացված փաստաթղթերի` | Ներկայացնելու |Դիմողին վերադարձված|
| |օրը, ամիսը, տարին | փաստաթղթերը |
|______________________________|__________________|___________________|
| ցանկը |թիվը | | |
|________________________|_____|__________________|___________________|
|1.|Դիմում | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|2.|Աշխատանքային գրքույկ | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|3.|Աշխատանքային ստաժի | | | |
| |մասին փաստաթղթեր | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|4.|Այլ փաստաթղթեր | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|5.| | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|6.| | | | |
|__|_____________________|_____|__________________|___________________|
|7.| | | | |
._____________________________________________________________________.
Դիմող __________________________________ ___________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
Դիմելու օրը, ամիսը, տարին ____________________________
.________________________________________________________________.
|Ներկայացված լրացուցիչ| Ներկայացնելու | Ընդունող |Ներկայացնողի|
| փաստաթղթերը |օրը, ամիսը, տարին | մասնագետի| ազգանունը |
| | | ազգանունը| |
|_____________________|__________________|__________|____________|
|1. | | | |
|_____________________|__________________|__________|____________|
|2. | | | |
|_____________________|__________________|__________|____________|
|3. | | | |
|_____________________|__________________|__________|____________|
|4. | | | |
.________________________________________________________________.
___________________________________________________________________
(կտրման գիծ)
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Քաղ. ____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի ________________________________
(մասնագետի անունը, ազգանունը)
Դիմումի գրանցման համարը ________________ օրը, ամիսը, տարին ______
._________________________________________________________________.
| Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ| Ներկայացնելու ժամկետը |
| ներկայացվող փաստաթղթերը | (օրը, ամիսը, տարին) |
|______________________________________|__________________________|
|1. | |
|______________________________________|__________________________|
|2. | |
|______________________________________|__________________________|
|3. | |
|______________________________________|__________________________|
|4. | |
|______________________________________|__________________________|
|5. | |
._________________________________________________________________.
Հավելված N 7
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ N
(7-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.05.09 թիվ 516-Ն որոշում)
(7-րդ հավելվածը փոփ. 05.04.07 թիվ 382-Ն որոշում)
Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
Ձև
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N
(8-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.05.09 թիվ 516-Ն որոշում)
Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 793-Ն որոշման
Ձև
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆ
______________________________________________________________________
(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)
ՎԿԱՅԱԿԱՆ N _________
._____.
| | Ազգանունը ____________________________
| | Անունը _______________________________
| | Հայրանունը ___________________________
._____.
________________________________________
(կենսաթոշակառուի ստորագրությունը)
Վկայականը տրվել է ______________________
(օրը, ամիսը, տարին)
Նշանակված է ապահովագրական, սոցիալական կենսաթոշակ (ընդգծել)
Կենսաթոշակի տեսակը _________________________
Ստաժի տևողությունը ________________________
(օրը, ամիսը, տարին)
Կենսաթոշակի չափը _________________________ դրամ
Երբ է նշանակվել _____ ______________ 200 թ.
մինչև _____ ______________ 200 թ.
Կենտրոնի տնօրեն ________________________
(ստորագրությունը)
Մասնագետ ________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Կատարվել է փոփոխություն
1. Տեսակի _______________________________________________
(տեսակը)
2. Հաշմանդամության խմբի և ժամկետի ______________________
3. Կերակրողին կորցնելու դեպքում` ստացողների թվի _________
(թիվը) 4. Կենսաթոշակի վերահաշվարկի հիմքի _____________________
5. Այլ պատճառով _______________________________________
(նշել պատճառը)
Կենսաթոշակի չափը ------------------------ դրամ
Վճարման սկիզբը ______ _______________ 200 թ.
վերջը ______ _______________ 200 թ.
Կենտրոնի տնօրեն ______________________
(ստորագրությունը)
Մասնագետ ______________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Ընտանիքի այն անդամները, որոնց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել
.__________________________________________________________________.
|Անունը, հայրանունը,| Ազգակցական | Ծննդյան | Հաշմանդամության |
|ազգանունը | կապը | տարեթիվը | խումբը |
|___________________|_____________|____________|___________________|
|___________________|_____________|____________|___________________|
|___________________|_____________|____________|___________________|
.__________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է | Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է |
|սկսած ______ ___ -ից մինչև |սկսած ______ ___ -ից մինչև |
|_____- ը _________________ |_____- ը _________________ |
| (գումարով) | (գումարով) |
| | |
|Կենտրոնի տնօրեն _________________ |Կենտրոնի տնօրեն __________________ |
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) |
| Կ.Տ. | Կ.Տ. |
|___________________________________|____________________________________|
| Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է | Կենսաթոշակի ժամկետը երկարաձգված է |
|սկսած ______ ___ -ից մինչև |սկսած ______ ___ -ից մինչև |
|_____- ը _________________ |_____- ը _________________ |
| (գումարով) | (գումարով) |
| | |
|Կենտրոնի տնօրեն _________________ |Կենտրոնի տնօրեն __________________ |
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) |
| Կ.Տ. | Կ.Տ. |
.________________________________________________________________________.
Հավելված N 10
i
ՀՀ կառավարության
2003 թվականի մայիսի 29-ի
N 793-Ն որոշման
Ձև
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ
.________________________________________________________________________
|NN |Կենսաթոշակի |Կենսաթոշակառուի |Սոցիալական|Բնակության|Կենսաթոշակի|
|ը/կ|գործի համարը|ազգանունը, անունը, |քարտի |վայրը |տեսակը, |
| | |հայրանունը |համարը | |նշանակման |
| | | | | |օրը, ամիսը,|
| | | | | |տարեթիվը |
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
|___|____________|___________________|__________|__________|___________|_
.________________________________________________________________________
.____ __________________________________________________________.
|NN | |Կենսաթոշակի |Դադարեցված |Տեղափոխվել է| Նշումները|
|ը/կ| |դադարեցման |կենսաթոշակի |(նշելով | |
| | |հիմքը, օրը, |վճարումը |տեղափոխման | |
| | |ամիսը, տարեթիվը|վերսկսելու հիմքը,|վայրը) | |
| | | |օրը, ամիսը, | | |
| | | |տարեթիվը | | |
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
|___| |_______________|_________________|____________|__________|
.____ ._________________________________________________________.
Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը կարվում է, էջերը համարակալվում են, վերջին էջը կնքվում է:
Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի լրացման կարգը սահմանում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը:
(10-րդ հավելվածը լրաց. 30.03.06 թիվ 428-Ն որոշում)