Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 հունիսի 2013 թվականի N 24

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. հունիսի 20-ի նիստի

N 24 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր

 

i

Պետական սեփականություն հանդիսացող` շուրջօրյա գործող անալոգային հեռարձակման ցանցը, որի սպասարկումն իրականացնում է համազգային ծածկույթ ապահովող օպերատոր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, իրենից ներկայացնում է հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների և վերգետնյա ու արբանյակային կապուղիներով հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման և բաշխման տարածված ու ճյուղավորված համակարգ: Բնակչության ընդգրկվածությունն է. 1 և ավելի ծրագիր` 99.8%, 2 և ավելի` 99.8%, 3 և ավելի` 97.5%, 4 և ավելի` 95.5%, 5 և ավելի` 93.5%:

Անալոգային հեռուստատեսային հեռարձակման նպատակով օգտագործվում են Ստոկհոլմ-1961-ով հատկացված թվով 12 մետրային և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռեեստրում գրանցված թվով 43 դեցիմետրային հաճախականությունները:

Մետրային և դեցիմետրային տիրույթի հեռուստատեսային հաղորդակների ընդհանուր քանակը կազմում է 755, FM հաղորդակներինը` 106, որից համապատասխանաբար 470-ը և 80-ը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի (ՀՀՌՑ) սեփականությունն է:

Հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման վերգետնյա կապուղիների` ռադիոռելեային գծերի (ՌՌԳ) ձգվածությունը կազմում է 1560 կմ, որից Երևան-Մեղրի 300 կմ հատվածը 2008 թ. թվայնացվել է:

Հանրային` միջազգային հեռուստածրագրի հեռահաղորդումն իրականացվում է Երևանի արբանյակային հաղորդիչ կայանից, DVB-S ստանդարտով:

Հեռավոր, հիմնականում սահմանամերձ սակավաբնակ և թույլ ենթակառուցվածքներով տարածքներում Հ1 ալիքը հասցվում է արբանյակի միջոցով:

Հեռուստառադիոհեռարձակման անալոգային ցանցի շահագործումն իրականացվում է համաձայն հեռուստահեռարձակման միջոցների տեխնիկական շահագործման կանոնների (ՏՇԿ-95):

Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքը` հեռուստաաշտարակներ, շենք-շինություններ, էլեկտրամատակարարման համակարգեր, տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչը զգալի չափով կնվազեցնի կապիտալ ներդրումները:

Անալոգային հեռարձակման դադարեցման նախատեսվող վերջնաժամկետը 2016 թվականի հունվարի 1-ն է: Անալոգային և թվային համատեղ հեռարձակման ժամկետը հաշվարկվել է թվային և անալոգային հեռարձակման ընդգրկման գոտիների նույնականացման, թվային ընդունիչ սարքերով բնակչության առնվազն 95% ապահովվածության և համատեղ հեռարձակման առնվազն 6 ամիս տևողության ապահովման պայմաններով:

(1-ին կետը փոփ. 03.04.14 թիվ 13, 25.09.15 թիվ 43 արձանագրային որոշումներ)

 

2. Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրումը

 

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) բոլոր անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված անալոգային հեռուստատեսային հեռարձակումից թվայինի անցման (Geneva RRC 2006-GE06) եզրափակիչ ակտերի համաձայն 174-230 ՄՀց և 470-862 ՄՀց հաճախականային շերտերում սահմանվում է DVB (Թվային հեռուստատեսային հեռարձակման եվրոպական ստանդարտների խումբ) վերգետնյա հեռուստատեսային թվային հեռարձակման միասնական ստանդարտ:

Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռուստատեսային հեռարձակման համար ՀՄՄ-ի կողմից PKP-06 պլանով հատկացվել է թվով 45 կապուղի, որոնք, ըստ նախնական պլանավորման, բավարարում են հանրապետության տարածքում թվային հեռարձակում իրականացնելու համար:

Համաձայն 2010 թ. հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» թիվ ՀՕ-100-Ն ՀՀ օրենքի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 2010 թ. դեկտեմբերի 16-ին անցկացված մրցույթներում թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման իրավունք է ստացել 28 հեռուստաընկերություն, այդ թվում`

. հանրապետական սփռում` 8 (երկու հանրային հեռուստաալիք` ընդհանուր ուղղվածության և հոգևոր-մշակութային, հինգ մասնավոր հեռուստաալիք` ընդհանուր ուղղվածության, մեկ վերահեռարձակվող հեռուստաալիք)

. մայրաքաղաքային սփռում` 10 (մեկական ժամանցային, երիտասարդական, երաժշտական, մեկ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական, մեկ միջազգային և տեղական լրատվական-վերլուծական, մեկ միջպետական, մեկ ընդհանուր և երեք վերահեռարձակվող հեռուստաալիք)

. մարզային սփռում` 10 (ընդհանուր ուղղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական հեռուստաալիք յուրաքանչյուր մարզում):

Բացի նշված հեռուստաընկերություններից, մինչև 2015 թվականը մարզերում անալոգային հեռարձակումը կշարունակեն նաև թվով 18 գործող տեղական ընկերություններ:

Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգը բաղկացած կլինի հետևյալ համակցված օղակներից`

. գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն Երևանում, 10 մուլտիպլեքսավորման հանգույցներ մարզերում

. թվային DVB-T2 վերգետնյա հեռարձակման հաղորդիչ ցանց

. հեռահաղորդման օպտիկա-մանրաթելային գծերի ցանց

. DVB-S2 արբանյակային կապի ցանց

 

2.1. Մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման գլխամասային կենտրոն Երևանում և 10 մուլտիպլեքս հանգույցներ մարզերում

 

Ընդհանուր դրույթներ

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնը նախատեսված է ծրագրերի փաթեթների և տրանսպորտային հոսքերի կազմավորման, վերահսկման, կենտրոնացված կառավարման, համակարգերի ու ծայրամասային հանգույցների աշխատանքի մոնիտորինգի համար: Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցներն իրականացնում են մարզային հեռարձակողներից ծրագրերի ընդունում, ազդանշանների խտացում, մուտքագրում Mux1, դեմուլտիպլեքսացիա և հաղորդում դեպի օպտիկա-մանրաթելային գծերի ցանց: Մուլտիպլեքսավորման կենտրոնի բլոկ-սխեման բերված է ստորև.

 

_________________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Տեխնիկական պահանջները

Գլխամասային մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոնում (Կենտրոն) նախատեսել հետևյալ մուլտիպլեքսների ձևավորումը.

. mux1` հանրապետական սփռում, առանց կոդավորման (FTA), կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

. muսx1` արբանյակային սփռում, BISS կոդավորմամբ, կազմը` 8 հեռուստատեսային և 4 ռադիոալիք,

. mux2-4` մայրաքաղաքային սփռում, առանց կոդավորման (FTA), յուրաքանչյուրի կազմը` 6-ական հեռուստատեսային և 4-ական ռադիոալիք,

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISO/IEC 14496-10, HD-ի հնարավորությամբ, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3

Հեռուստաընկերություններից և ռադիոընկերություններից դեպի Կենտրոն հաղորդվող ազդանշանների ֆորմատը` համապատասխանաբար SDI` ներդրված ձայնով, և AES: Կենտրոնի պահուստավորումը` համաձայն բլոկ-սխեմայի:

Կենտրոնում պետք է նախատեսել`

. հիմնական և պահուստային 32x32 SDI, AES և ASI փոխանջատիչներ,

. ծառայողական PSI/SI աղյուսակների ձևավորման հնարավորություն,

. EPG (ծրագրերի էլեկտրոնային ուղեցույց) սերվեր իր ինտեգրացիայով: Համակարգը պետք է ներդնի առնվազն 7 օրվա EPG տվյալներ:

. տրանսպորտային հոսքերի բոլոր ծառայությունների համար հաստատուն բիթային արագություն (CBR)` արդիականացման ժամանակ փոփոխական բիթային արագության անցման հնարավորությամբ (VBR):

. IP արձանագրությամբ վերահսկման և կառավարման համակարգ` Կենտրոնի և մարզային հանգույցների, օպտիկա-մանրաթելային կապի ցանցի վերջնակետային սարքավորումների, արբանյակային հաղորդիչ կայանի, թվային հաղորդակների աշխատանքի վերահսկման և կառավարման հնարավորությամբ:

Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցների (Հանգույց) տեղադրումը պետք է նախատեսել հետևյալ բնակավայրերում.

Արարատի մարզ` ք. Արտաշատ

Արմավիրի մարզ` ք. Էջմիածին

Արագածոտնի մարզ` ք. Երևան

Կոտայքի մարզ` ք. Աբովյան

Լոռու մարզ` ք. Վանաձոր

Շիրակի մարզ` ք. Գյումրի

Տավուշի մարզ` ք. Իջևան

Գեղարքունիքի մարզ` ք. Գավառ

Վայոց Ձորի մարզ` ք. Եղեգնաձոր

Սյունիքի մարզ` ք. Կապան

Ազդանշանների խտացման ստանդարտները պետք է նախատեսել. տեսաազդանշան` MPEG-4 SD ISՕ/IEC 14496-10, ձայնային ազդանշան` MPEG-1 Layer II ISO/IEC 14496-3: Մարզային հեռուստաընկերություններից դեպի հանգույցներ հաղորդվող ազդանշանների ֆորմատը` SDI` ներդրված ձայնով: Տրանսպորտային հոսքերի համար պետք է նախատեսել հաստատուն բիթային արագություն (CBR):

Աշխատանքների ցանկ

Կենտրոնի և 10 Հանգույցների աշխատանքային նախագծի մշակում:

Կենտրոնի և 2 մարզային Հանգույցի ամբողջական մոնտաժում, ինստալյացիա և համալրում:

Մարզային մյուս հանգույցներում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ, մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

ՀՀՌՑ-ի մասնագետների ուսուցումը պետք է կազմակերպվի Հայաստանի տարածքում` Կենտրոնի և Հանգույցների ներդրմանը զուգընթաց:

 

Սարքավորումներին և աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները

Էնկոդերները նախատեսել EI9001, Vibe EM100, SEL-FR3-AC-RR-IP-R կամ համարժեք տիպի, մուլտիպլեքսորները` MX8400, SEL-MDX2-EEC կամ համարժեք տիպի:

 

2.2. Ռադիոհաղորդիչ հեռուստատեսային կայաններ և վերահաղորդակներ

 

Թվային եթերային հեռուստատեսային հեռարձակման համար ընդունված է DVB-T2 ստանդարտը, օգտագործելով COFDM (Coded Օrtogonal Division Multiplexsing) մոդուլյացիայի ձևը` օրթոգոնալ կոդավորված հաճախականային մուլտիպլեքսավորման մեթոդը:

Հաստատուն ընդունման գոտիների հաշվարկի, հաղորդակի ճառագայթման հզորությունը, հաղորդիչ անտենաների տիպը և տեղակայման բարձրությունն ընտրելիս օգտագործել գործող հաղորդիչ ցանցի համար մշակված հաճախականատարածքային պլանը և անտենային հենարանների վերաբերյալ տվյալները:

Հաշվի առնելով Երևանի հեռուստառադիոհաղորդիչ կենտրոնի (ԵրՀՌՀԿ) հատուկ նշանակությունը, որն ապահովում է մայրաքաղաքի և հարակից` Արարատյան դաշտավայրի բնակավայրերի ծածկույթը (հանրապետության բնակչության գրեթե 60%), ապահովել հետևյալ տեխնիկական պահանջները

. 3 մուլտիպլեքսի (mux2, mux3, mux4) համար օգտագործել պլանավորված UHF ռադիոհաճախականությունները` համապատասխանաբար 23, 28, 35 կապուղիների համար

. հաղորդակների ելքային հզորության ընտրությունը (նախնական 2500-3000 Վտ) հիմնավորել տեխնիկատնտեսական հաշվարկով, կայանի սպասարկման գոտու համար կազմելով ընդգրկման քարտեզը (կայանի կոորդինատները. երկ.` 44o 32'10», լայն. 40o 10' 15.2», հողի նիշը` 1180 մ ծովի մակերևույթից)

. 3 հաղորդակի համար նախատեսել մեկ անտենա-ֆիդերային համակարգ` կոմբայների միջոցով, իր միացուցիչներով

. լրացուցիչ նախատեսել պահուստային հաղորդակ ԲՀ ֆիդերով` 3 հաղորդակներից ցանկացած համար (սառը պահուստ)

. բոլոր հաղորդակների հովացման համար նախատեսել օդորակում` կազմակերպելով օգտագործված օդի արտամղումը տարածքից

. 96 պանելներով (12x8) անտենային համակարգը տեղակայել Երևանի հեռուստատեսային աշտարակի վրա (փողի տրամագիծը` 1720 մմ), 273.3/285.8 մ հատվածում:

Մնացած 207 կայանի համար նախատեսել հաղորդակ անտենա-ֆիդերային համակարգով: Հեռուստատեսային հաղորդակների գրգռիչները պետք է համապատասխանեն ETSI EN ստանդարտների պահանջներին: 100 Վտ և ավելի հզորությամբ հաղորդակների համար նախատեսել հեռահսկողություն և հեռակառավարում: Նախատեսել պահուստային տարաշերտ մոդուլյատորներ` 10 հատ ՍHF և 3 հատ VHF հաղորդակների համար:

Նախատեսել չափիչ սարքերի լրակազմ (սպեկտրի անալիզատոր, հզորության և հաճախականության չափիչ սարքեր, աղմուկի գեներատոր և չափիչ դեմոդուլյատոր DVB-T2 և այլն): Գործիքների լրակազմ:

Նախատեսել մեկական հաղորդակի ամբողջական մոնտաժ և համալարում Երևանում և Գյումրիում: Մնացած կայաններում կապալառուի հսկողությամբ և վերջնական արդյունքի համար պատասխանատվությամբ` մոնտաժային և համալարման աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

2.3. Հեռահաղորդման օպտիկա-մանրաթելային գծերի ցանց

 

Օպտիկա-մանրաթելային համակարգը նախատեսվում է 64 կայանների միջև թվային հեռուստատեսային ազդանշանների հեռահաղորդումն ապահովելու համար:

Կայաններից 10-ը լինելու են թվային մուլտիպլեքսների ձևավորման կետեր: Դրանք են Երևանի գլխակայանը (Head End) և Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Աբովյանի (Պտղնի), Էջմիածնի, Արտաշատի, Եղեգնաձորի, Կապանի մարզային մուլտիպլեքս կայանները: Անհրաժեշտության դեպքում օպտիկա-մանրաթելային ցանցը պետք է հնարավորություն ընձեռի վերահաստատելու նշված 10 կետերի տեղակայումը` 64 կայանների սահմաններում:

Նշված կայանները կապակցող ցանցը լինելու է հիմնական և պետք է բավարարի հետևյալ պայմանները`

ընդհանուր թողունակությունը` 10 ԳԲ,

հուսալիությունը` 99.99%,

կետերի միացումը` յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով, «ամենքը ամենքի հետ» սկզբունքով: Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռվի միացման ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:

Մնացած 54 կայանները կապակցող ցանցերը լինելու են տարածաշրջանային և կրկնակի ֆիզիկական ռեդուրենտ գծերով ու ցանցային «աստղաձև» կամ «օղակաձև» լուծումներով պետք է միացվեն տվյալ մարզային մուլտիպլեքս կայանին` համաձայն ստորև ներկայացված ցանկի: Տարածաշրջանային ցանցերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

ընդհանուր թողունակությունը` 1 ԳԲ յուրաքանչյուր տարածաշրջանային ցանցում, անհրաժեշտության դեպքում` մինչև 10 ԳԲ ավելացման հնարավորությամբ,

հուսալիությունը` 99.8%,

կետերի միացումը` յուրաքանչյուրը 1 ԳԲ թողունակությամբ երկու ինտերֆեյսով:

Անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ընձեռի ինտերֆեյսը փոխարինելու 10 ԳԲ-ով:

 

.______________________________________________.

|Հիմնական ցանց          |Տարածաշրջանային ցանցեր|

|_______________________|______________________|

|            1          |          2           |

|_______________________|______________________|

|1. Երևան               |1. Ապարան             |

|                       |2. Գեղաձոր            |

|                       |3. Արեգ               |

|                       |4. Աշտարակ            |

|_______________________|______________________|

|2. Գյումրի             |5. Ամասիա             |

|                       |6. Սարատակ            |

|_______________________|______________________|

|3. Աբովյան (Պտղնի)     |7. Չարենցավան         |

|                       |8. Հրազդան            |

|                       |9. Ծաղկաձոր           |

|                       |10. Մեղրաձոր          |

|_______________________|______________________|

|4. Գավառ               |11. Մարտունի          |

|                       |12. Վարդենիս          |

|                       |13. Ճամբարակ          |

|                       |14. Սևանի  լեռնանցք   |

|                       |15. Սևան              |

|_______________________|______________________|

|5. Իջևան               |16. Բերդ              |

|                       |17. Դիլիջան-1         |

|                       |18. Սևքար             |

|                       |19. Նոյեմբերյան       |

|                       |20. Այրում            |

|                       |21. Դիլիջան-2         |

|                       |22. Բլդանչայ          |

|                       |23. Վասիլև            |

|                       |24. Չինչին            |

|_______________________|______________________|

|6. Արտաշատ             |25. Վեդի              |

|                       |26. Արմաշ             |

|                       |27. Զովաշեն           |

|_______________________|______________________|

|7. Էջմիածին            |- -                   |

|_______________________|______________________|

|8. Եղեգնաձոր           |28. Ջերմուկ           |

|                       |29. Վայք              |

|                       |30. Թերփ              |

|_______________________|______________________|

|9. Կապան-1             |31. Կապան-2           |

|                       |32. Սիսիան            |

|                       |33. Գորայք            |

|                       |34. Եղվարդ            |

|                       |35. Քաջարան           |

|                       |36. Վարդանիձոր        |

|                       |37. Ագարակ            |

|                       |38. Գորիս             |

|                       |39. Կատարի            |

|                       |40. Մեղրի             |

|                       |41. Խնածախ            |

|                       |42. Շիկահող           |

|                       |43. Ծավ               |

|_______________________|______________________|

|10. Վանաձոր            |44. Պուշկինի լեռնանցք |

|                       |45. Ստեփանավան        |

|                       |46. Չկալով            |

|                       |47. Օձուն             |

|                       |48. Սանահին           |

|                       |49. Ախթալա            |

|                       |50. Սարալանջ          |

|                       |51. Սպիտակ            |

|                       |52. Նորաշեն           |

|                       |53. Շնող              |

|                       |54. Թեղուտ            |

.______________________________________________.

 

Հիմնական և տարածաշրջանային ցանցերը պետք է ապահովեն հեռահաղորդվող թվային հեռուստատեսային ազդանշանների IP հոսքերի տեղափոխման բավարար պայմաններ (Packet Loss, Delay, Jitter):

Հիմնական և տարածաշրջանային ցանցերի ընդհանուր կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի լոկալ վերահսկման և կառավարման համակարգի միջոցով իրականացնելու թվային հեռուստատեսային հոսքերի համապատասխան կարգավարումներ և երթուղումներ (մառշրուտիզացիյա)` առանց ծառայություն մատուցողի միջամտության:

Հիմնական և տարածաշրջանային ցանցերի բոլոր կետերը պետք է ապահովված լինեն ֆիզիկական ռեդուրենտ «տաք պահուստով»:

Ծառայություն մատուցողի և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները սահմանազատվելու են ցանցի և վերջնակետային սարքավորումների համակցման կետերում.

 

2.4. DVB-S2 արբանյակային կապի ցանցի կառուցում

 

Ընդհանուր դրույթներ

DVB-S2 արբանյակային ցանցը նախատեսված է օպտիկա-մանրաթելային կապի ցանցին անհասանելի, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում տեղադրվող հաղորդակներին Mux1-ի ազդանշանը հասցնելու համար:

Աշխատանքները ներառում են Երևանի գործող անտենայով DVB-S արբանյակային հաղորդիչ կայանի արդիականացում և ընդունիչ համակարգերի տեղադրում տարածաշրջաններում: Ցանցը կծառայի նաև որպես պահուստ` օպտիկա-մանրաթելային կապի ցանցին:

 

Տեխնիկական պահանջները

Հեռարձակման ստանդարտը` DVB-S2:

Արբանյակային հաղորդիչ կայանի մուտքին տրվող ազդանշանի ֆորմատը` DVB ASI:

Էքսայտերի (մոդուլյատոր, Up կոնվերտոր) պարամետրերը. մոդուլյացիայի տեսակը` QPSK կամ 8PSK, ազդանշանի հաղորդումը` Kս տիրույթում (13.75-14.5 ԳՀց): Թվային հոսքի արագությունը մոդուլյատորի ելքում ապահովել մինչև 30 Մսիմվոլ/վրկ

ՈՒժեղարարի հզորությունը` 400 Վտ:

Արբանյակային հաղորդիչ կայանի պահուստավորումը` 1+1, բացառությամբ անտենայի:

Արբանյակային ընդունիչ կայաններում նախատեսել 1.8 մ տրամագծով ընդունիչ ալեհավաք, կոնվերտոր և BISS ապակոդավորմամբ DVB-S2/MPEG-4 թվային ընդունիչներ:

 

Աշխատանքների ցանկ

Մոնտաժային և թեսթավորման աշխատանքները կիրականացվեն ՀՀՌՑ-ի կողմից` կապալառուի հսկողությամբ: Ըստ երաշխիքային պայմանների` սարքավորումների պահեստամասերի որոշակի քանակի և չափիչ-հսկիչ սարքերի լրակազմի ապահովում:

(2-րդ կետը փոփ. 03.04.14 թիվ 13 արձանագրային որոշում)

 

3. Ֆինանսական գնահատականներ

 

Ոլորտում գործող շվեդական, ամերիկյան, իտալական, մերձբալթյան հայտնի ցանցային ինտեգրատորների և արտադրողների սարքավորումների ու ծառայությունների կատարված ուսումնասիրության արդյունքում, նախնական ֆինանսական գնահատումներով ծրագրի միջինացված գինը, ներառյալ հարկերը, կկազմի 15.6 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում.

 

._______________________________________________________________.

|Տեխնոլոգիա (սարքավորումներ, ինստալյացիա,   |10.5 մլն. ԱՄՆ դոլար|

|չափիչ-հսկիչ սարքեր)                        |                   |

|___________________________________________|___________________|

|Օժանդակ սարքավորումներ և  նյութեր          |1.7 մլն. ԱՄՆ դոլար |

|___________________________________________|___________________|

|Անալոգային ցանցերի ենթակառուցվածքի         |0.9 մլն. ԱՄՆ դոլար |

|արդիականացում և  նախապատրաստում թվային     |                   |

|տեխնոլոգիաների ներդրմանը                   |                   |

|___________________________________________|___________________|

|Բնակչությանն անվճար 100000 թվային կցուրդի  |2.5 մլն. ԱՄՆ դոլար |

|տրամադրում                                 |                   |

._______________________________________________________________.

 

Ծրագիրը ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` 2013-2015 թթ. ժամանակահատվածում: Մինչև բյուջետային միջոցների հատկացումը, ծրագրի ներդրումն ապահովելու նպատակով, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն իրավասու է, ըստ անհրաժեշտության` ՀՀ կառավարության երաշխավորությամբ, ներգրավել վարկային միջոցներ, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն համապատասխան առաջարկներ:

 

4. (4-րդ կետը հանվել է 03.04.14 թիվ 13 արձանագրային որոշում)

 

5. Թվային ցանցի ներդրման գործընթացը

 

Թվային ցանցի ներդրման գործընթացը նախատեսվում է կազմակերպել հիմք ընդունելով հետևյալ հիմնական մոտեցումները`

- համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպումը կիրականացնի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն: Ընդ որում գնման ընթացակարգերի կազմակերպումը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն կարող է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա` նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով:

- հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները, համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպման նպատակով իր միջոցների հաշվին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն` նույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գնման ընթացակարգով կներգրավի հրավիրված անձ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2013
N 24
Արձանագրային որոշում