Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

10.07.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.06.1997  -ից մինչեւ   10.07.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.04 ՀՕ-83-Ն օրենք)

010.0112.270597

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«30» ապրիլի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ինչպես նաև պետության շահերի և սպառողների իրավունքների պաշտպանության նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 3. ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Չափագիտությունը չափումների, դրանց միասնականության ապահովման մեթոդների և կատարման միջոցների, ինչպես նաև պահանջվող ճշգրտությանը հասնելու եղանակների մասին գիտությունն է:

2. Օրենսդրական չափագիտությունը չափագիտության բաղկացուցիչ մասն է, որն ընդգրկում է փոխկապակցված և փոխպայմանավորված ընդհանուր կանոններ, պահանջներ ու նորմեր, որոնք ուղղված են չափումների միասնականության ապահովմանը, օրենսդրորեն կանոնակարգված են և վերահսկվում են պետության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Չափագիտության հիմնական խնդիրներն են ապահովել`

ա/ չափումների միասնականությունը, պահանջվող ճշգրտությունն ու հավաստիությունը.

բ/ տեխնիկական արգելքների վերացումը միջազգային համագործակցության ժամանակ.

գ/ մեծությունների միավորների և չափագիտական տերմինների միասնականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը /այսուհետ` ազգային համակարգ/ չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի /այսուհետ` նորմատիվ փաստաթղթեր/, տեխնիկական միջոցների, միասնականությունը ապահովող սուբյեկտների, դրանց միջև փոխհարաբերությունների ամբողջությունն է:

2. Ազգային համակարգի գործունեությունը կանոնակարգվում է սահմանված կարգով մշակված և ընդունված նորմատիվ փաստաթղթերով:

3. Ազգային համակարգի գործունեության տեխնիկական միջոցներն են`

ա/ մեծությունների միավորների էտալոնները /չափանմուշներ/.

բ/ չափման միջոցները.

գ/ չափումների կատարման մեթոդիկաները.

դ/ ստանդարտ նմուշները.

ե/ ստանդարտ տեղեկատվական տվյալները:

4. Չափումների միասնականության ապահովման մասնակիցներն են`

i

ա/ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական լիազորված մարմինը /այսուհետ` լիազորված մարմին/.

բ/ պետական այլ մարմինների և տնտեսավարող սուբյեկտների չափագիտական ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Չափումների միասնականության ապահովումը լիազորված մարմնի և պետական այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների չափագիտական ծառայությունների գործունեությունն է` նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական նորմերին և կանոններին համապատասխան, հասնելու չափումների միասնականությանը և դրա պահպանմանը:

2. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովումն իրականացնում են լիազորված մարմինը, պետական այլ մարմիններ և տնտեսավարող սուբյեկտներ` իրենց վերապահված իրավասության սահմաններում:

Չափումների միասնականության և պահանջվող ճշգրտության ապահովման համար պետական մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները կարող են ստեղծել չափագիտական ծառայություններ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերն են`

ա/ սահմանված կարգով կիրառվող միջպետական, միջազգային ստանդարտները, չափագիտական կանոնները և նորմերը.

բ/ ազգային ստանդարտները.

գ/ տեխնիկական պայմանները.

դ/ չափման միջոցների ստուգաչափման, վկայագրման, չափումների կատարման մեթոդիկաները:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԷՏԱԼՈՆՆԵՐԸ

 

i

1. Մեծության միավորի էտալոնը սահմանված կարգով հաստատված չափման միջոց է, որով ապահովում է մեծության միավորի վերարտադրումը, պահպանումը և չափման միջոցներին իր չափի փոխանցումը:

2. Մեծությունների միավորների չափերի վերարտադրման, պահպանման և տվյալ մեծությունների չափման միջոցներին իրենց չափերի փոխանցման համար Հայաստանի Հանրապետությունում ելակետային են` մեծությունների միավորների էտալոններն ու տիպային չափման միջոցները:

3. Էտալոնները պահպանվում, օգտագործվում և կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

4. Էտալոնները պետության սեփականությունն են:

 

i
ՀՈԴՎԱԾ 9. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Չափման միջոցը նորմավորված չափագիտական բնութագրեր ունեցող տեխնիկական միջոց է, որով որոշվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միավորներով արտահայտված մեծությունների արժեքը:

2. Չափման միջոցները պետք է համապատասխանեն դրանց վրա տարածվող նորմատիվ և շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջներին և ապահովեն չափումների կատարման անհրաժեշտ ճշգրտությունը:

i

3. Արտադրվող և շրջանառության մեջ դրվող չափման միջոցները ենթակա են սերտիֆիկացման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ

 

1. Չափումների կատարման մեթոդիկան սահմանում է չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, չափումների կատարման նախապատրաստման կանոնները, ինչպես նաև չափումների արդյունքների մշակման ու հաշվարկման կարգը:

2. Սույն օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում օգտագործվող մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

1. Ստանդարտ նմուշը չափ է, որն օգտագործվում է չափման միջոցի ստուգման, դրա ճշգրտության գնահատման, ինչպես նաև նյութի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքի որոշման ժամանակ:

2. Ստանդարտ տեղեկատվական տվյալները հատուկ հետազոտությունների և բարձր ճշտության չափումների վրա հիմնված նյութերի հատկությունները բնութագրող տվյալներն են:

 

i
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են չափի և կշռի միջազգային գլխավոր համաժողովի ընդունած և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներն ու չափումների սանդղակները:

Մեծության միավորը նույն չափայնության մեծության քանակական արտահայտման միջոցն է:

Չափման սանդղակը չափումների արդյունքների հիման վրա ընդունված մեծության կամ հատկության արժեքների կարգավորված հաջորդականությունն է:

Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, դրանց կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներից բացի կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թույլատրված արտահամակարգային մեծությունների միավորները: Վերջիններիս կիրառման դեպքում սահմանվում է դրանց հարաբերակցությունը միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորների հետ:

Հայաստանի Հանրապետությունում գործող մեծությունների միավորներից բացի արտաքին առևտրում, միջազգային պայմանագրերի համաձայն, կարող են օգտագործվել մեծությունների այլ միավորներ:

3. Արտահանման ենթակա արտադրանքի /նաև չափման միջոցների/ բնութագրերը կարող են արտահայտվել պատվիրատուի առաջարկած մեծությունների միավորներով:

 

ԳԼՈՒԽ 3
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 13. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:

2. Լիազորված մարմինը`

i

ա/ իրականացնում է պետական քաղաքականությունը չափագիտության բնագավառում.

բ/ ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի և հաճախականության չափումների միասնականությունը.

գ/ կատարում է մեծությունների միավորների կիրառումն ապահովող աշխատանքներ.

դ/ իրականացնում է պետական չափագիտական հսկողություն և վերահսկողություն.

ե/ սահմանում է ստուգաչափման դրոշմի և ստուգաչափման մասին վկայականի ձևերը.

զ/ սահմանում է տեխնիկական սարքերը և միջոցները չափման միջոցներ ճանաչելու չափանիշները.

է/ կազմակերպում է կադրերի մասնագիտացումը և վերապատրաստումը.

ը/ սահմանում է չափման միջոցների տեսակի հաստատման և գրանցման կարգը, վարում է չափման միջոցների պետական գրանցումների մատյանը.

թ/ իրականացնում է վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրումը.

ժ/ հավատարմագրում է չափման միջոցների պետական փորձարկումներ, ստուգաչափում, ստուգաճշտում կատարող լաբորատորիաները.

ժա/ լիցենզավորում է տնտեսավարող սուբյեկտների չափման միջոցների արտադրությամբ, նորոգմամբ զբաղվելու գործունեությունը.

ժբ/ կազմակերպում է չափագիտության բնագավառում պաշտոնական տեղեկատվությունը և դրանց վերաբերյալ նյութերի հրապարակումը.

ժգ/ կազմակերպում է ստանդարտ նմուշների ստեղծման և օգտագործման աշխատանքները.

ժդ/ կազմակերպում է ստանդարտ տեղեկատվական տվյալների օգտագործման աշխատանքները.

ժե/ որոշումներ է կայացնում չափման միջոցների պետական փորձարկումների ստուգաչափման, տեսակի հաստատման սերտիֆիկատների և լաբորատորիաների հավատարմագրման արդյունքների փոխճանաչման մասին` միջպետական և միջազգային պայմանագրերի համաձայն.

ժզ/ մասնակցում է չափումների միասնականության ապահովման հարցերով միջպետական և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:

3. Պետական այլ մարմիններ չափումների միասնականության ապահովման գործընթացին մասնակցում են իրենց իրավասության սահմաններում, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Տնտեսավարող սուբյեկտները չափումների միասնականության ապահովման բնագավառում իրենց գործունեությունն իրականացնում են սույն օրենքին համապատասխան:

 

i

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 14. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

ա/ կյանքի և առողջության պահպանումը, անասնաբուժությունը.

բ/ շրջակա միջավայրի պահպանությունը.

գ/ սպառողի իրավունքների պաշտպանությունը.

դ/ աշխատանքի անվտանգության ապահովումը.

ե/ նյութական պաշարների պետական հաշվառումը.

զ/ սպառողի և իրացնողի միջև փոխադարձ հաշվարկները, այդ թվում նաև խաղային ավտոմատներ և սարքեր օգտագործող ծառայությունները.

է/ պետության պաշտպանության ապահովումը.

ը/ երկրաբաշխական և հիդրոօդերևութաբանական աշխատանքները.

թ/ բանկային, հարկային, մաքսային և փոստային ծառայությունները.

ժ/ նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների համապատասխանության որոշման նպատակով կատարվող արտադրանքի փորձարկումները.

ժա/ արտադրանքի, աշխատանքի և ծառայության պարտադիր սերտիֆիկացումը.

ժբ/ դատարանների, դատախազության, պետական արբիտրաժի, պետական մարմինների հանձնարարությամբ կատարվող չափումները.

ժգ/ ազգային և միջազգային սպորտային ռեկորդների գրանցումը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Պետական չափագիտական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են լիազորված մարմնի պետական տեսուչները /այսուհետ` պետական տեսուչներ/ իրենց լիազորությունների սահմաններում:

2. Լիազորված մարմնի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գծով պետական հսկողության և վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը/ այսուհետև` գլխավոր պետական տեսուչ/:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական չափագիտական հսկողությունը լիազորված մարմնի կողմից չափումների միասնականության ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական գործընթաց է, որն իր մեջ ներառում է`

ա/ չափման միջոցների փորձարկումները, տեսակի հաստատումը.

բ/ չափման միջոցների ստուգաչափումը.

գ/ չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության լիցենզավորումը.

դ/ չափման միջոցների ստուգաչափում, ստուգաճշտում և փորձարկումներ կատարող լաբորատորիաների հավատարմագրումը:

 

i
ՀՈԴՎԱԾ 17. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող չափման միջոցները ենթակա են պետական փորձարկումների, տեսակի հաստատման և գրանցման չափման միջոցների պետական գրանցումների մատյանում:

2. Չափման միջոցների պետական փորձարկումներն իրականացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:

3. Չափման միջոցների տեսակի հաստատման և դրանց գրանցման մասին որոշումն ընդունում է լիազորված մարմինը: Որոշումն ընդունելուց հետո չափման միջոցների պետական գրանցումների մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

4. Չափման միջոցի տեսակի հաստատումը վավերացվում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատով, որի գործողության ժամկետը սահմանում է լիազորված մարմինը:

Չափման միջոցների պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրվում է չափման միջոցների արտադրման լիցենզիա:

5. Պետական գրանցում ստացած չափման միջոցի, ինչպես նաև դրա շահագործման փաստաթղթերի վրա արտադրողը դնում է սահմանված ձևի չափման միջոցի տեսակի հաստատման նշանը:

6. Արտադրվող կամ ներմուծվող չափման միջոցների` դրանց հաստատված տեսակին համապատասխանության հսկողությունն իրականացվում է փորձարկումների միջոցով:

7. Չափման միջոցի տեսակի հաստատման կամ դրա չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկությունները հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական տեղեկագրերում:

i

8. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄԸ

 

1. Չափման միջոցների ստուգաչափումը լիազորված մարմնի կողմից իրականացվող գործողությունների ամբողջությունն է, որի նպատակն է որոշել և հաստատել պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափման միջոցների օգտագործման պիտանիությունը:

2. Չափման միջոցները, որոնք ենթակա են պետական չափագիտական հսկողության և վերահսկողության, արտադրության, նորոգման և շահագործման ժամանակ ենթարկվում են ստուգաչափման:

3. Էտալոնները և տիպային չափման միջոցները ենթակա են ստուգաչափման լիազորված մարմնի կողմից:

i

4. Տնտեսավարող սուբյեկտներում համապատասխան չափման միջոցների և մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաև անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում լիազորված մարմնի որոշմամբ, հավատարմագրման սահմանված կարգով հավատարմագրվելուց հետո տնտեսավարող սուբյեկտի չափագիտական ծառայությունը կարող է իրականացնել չափման միջոցների ստուգաչափում:

5. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացնում է լիազորված մարմնի կողմից վկայագրված անձը:

6. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա չափման միջոցները ներկայացնել ստուգաչափման նորմատիվ փաստաթղթերով սահմանված ժամկետներում:

7. Չափման միջոցների ստուգաչափման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմով կամ ստուգաչափման մասին վկայականով:

8. Պետական չափագիտական հսկողության ոչ ենթակա ոլորտներում չափման միջոցների օգտագործման պիտանիությունը որոշվում և հաստատվում է տնտեսավարող սուբյեկտի հավատարմագրված չափագիտական ծառայության կողմից ստուգաճշտման միջոցով:

Չափման միջոցների ստուգաճշտման արդյունքները վավերացվում են ստուգաճշտման նշանով, որը դրվում է չափման միջոցների վրա և այդ մասին կատարվում է համապատասխան նշում վկայականում և չափման միջոցների շահագործման փաստաթղթերում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեության լիցենզավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ, ՍՏՈՒԳԱՃՇՏՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

Հավատարմագրումը չափման միջոցների ստուգաչափում, ստուգաճշտում և փորձարկումներ կատարող լաբորատորիաների տեխնիկական իրավասության ճանաչումն է լիազորված մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

Չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Պետական չափագիտական վերահսկողությունը լիազորված մարմնի կողմից իրականացվող գործունեությունն է, որը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովմանը, չափագիտական կանոնների ու նորմերի խախտումների բացահայտմանը և դրանց կանխարգելմանը:

2. Պետական չափագիտական վերահսկողությունը ներառում է`

ա/ չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների, տիպային և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողությունը.

բ/ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողությունը.

գ/ փաթեթավորված, չափածրարված ապրանքների չափագիտական վերահսկողությունը:

3. Պետական չափագիտական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական տեսուչներն իրավունք ունեն սահմանված կարգով`

ա/ մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ծառայողական և արտադրական տեղամասեր.

բ/ տնտեսավարող սուբյեկտից ստանալ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.

գ/ օգտագործել տնտեսավարող սուբյեկտի տեխնիկական միջոցները և օգտվել մասնագետների ծառայություններից.

դ/ կատարել չափման միջոցների նմուշների ընտրություն և փորձարկումներ.

ե/ առաջարկություններ անել բացահայտված խախտումների վերացման վերաբերյալ.

զ/ արգելել չափման միջոցների օգտագործումը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում.

է/ մարել ստուգաչափման դրոշմը կամ անվավեր համարել ստուգաչափման մասին վկայականը, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունք է տալիս կամ, եթե ստուգաչափման ժամկետն անցած է.

ը/ արգելել չափման միջոցների` սահմանված պահանջներին չհամապատասխանող, ստուգված խմբաքանակի առաքումը և իրացումը.

թ/ ներկայացնել առաջարկություն գլխավոր պետական տեսչին չափման միջոցների արտադրության կամ նորոգման գործունեության լիցենզիան չեղյալ հայտարարելու մասին.

ժ/ ներկայացնել առաջարկություններ գլխավոր պետական տեսչին ստուգման ընթացքը խանգարող հանգամանքների վերացման, ինչպես նաև չափման միջոցները շրջանառության մեջ դնելն արգելելու վերաբերյալ, եթե դրանք չեն անցել տեսակի պետական փորձարկումներ կամ չեն համապատասխանում հաստատված տեսակին:

2. Պետական տեսուչները պարտավոր են`

ա/ ներկայացնել իրենց ծառայողական վկայականը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին և պետական չափագիտական հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու մասին առաջադրանքը.

բ/ պաշտպանել սպառողների, տնտեսավարող սուբյեկտների և պետության օրինական շահերը.

գ/ չհրապարակել պետական և ծառայողական գաղտնիքներ պարունակող նյութերը:

i

3. Պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, դրանցում թերանալու, լիազորությունները չարաշահելու, պետական և /կամ/ ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

i

Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

i

Գլխավոր պետական տեսուչն իրավունք ունի`

ա/ ընդունել որոշումներ պետական տեսուչների առաջարկությունների վերաբերյալ.

բ/ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված պատժամիջոցներ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ` նրանց կողմից չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում.

գ/ արգելել կամ կասեցնել չափման միջոցների արտադրությունը, նորոգումը և շրջանառության մեջ դնելը, եթե դրանք չեն անցել պետական փորձարկումներ, դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակին.

դ/ չեղյալ հայտարարել չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեության լիցենզիան, եթե խախտվել են լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

 

i
ՀՈԴՎԱԾ 25. ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

1. Գլխավոր պետական տեսչի գործողությունները կարող են գանգատարկվել դատարան:

Գլխավոր պետական տեսչի գործողությունների գանգատարկումը չի կասեցնում նրա ընդունած որոշման կատարումը:

2. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել լիազորված մարմին կամ դատարան:

 

ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

i
ՀՈԴՎԱԾ 26. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա/ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել`

չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների, տիպային և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգը,

օտարվող ապրանքների պետական չափագիտական վերահսկողության իրականացման կարգը,

փաթեթավորված, չափածրարված ապրանքների պետական չափագիտական վերահսկողության իրականացման կարգը,

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազորված մարմնի կողմից որոշումների ընդունման և պատժամիջոցների կիրառման կարգը` պետական չափագիտական վերահսկողության իրականացման ժամանակ,

չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման կարգը,

Հայաստանի Հանրապետության չափման միջոցների ներմուծման կարգը.

բ/ մինչև 1997 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և գործող օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

27 մայիսի 1997 թ.

ՀՕ-112

 

 

pin
ՀՀ 30.04.1997
N ՀՕ-112 օրենք