Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ...

 

 

040.1147.191018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1147-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.

«8.1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցը` համաձայն N 8.1 հավելվածի.

8.2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի` համաձայն N 8.2 հավելվածի.».

2) որոշման N 8 հավելվածի`

i

ա. «Ա» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`», «Բ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`», «Գ» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`» տողերից հանել «,Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,

բ. «Ա» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պետ, գծային բաժնի պետ, գծային բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, գծային բաժնի պետի տեղակալ (օպերատիվ գծով), տարածքային բաժանմունքի պետի տեղակալ, գծային բաժանմունքի պետի տեղակալ, քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքի` պետ, տեղակալներ, ավագ օպերլիազոր, օպերլիազոր, կրտսեր օպերլիազոր»,

գ. «Բ» բաժնի 1-ին կետը «պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով, «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`» տողից հանել «և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի» բառերը,

դ. «Գ» բաժնի 1-ին կետը «բաժնի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, գծային բաժնի պետի տեղակալ» բառերով,

ե. «Ե» բաժնի «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների`» տողի 3-րդ ենթակետը «հաշվառման գծով ավագ տեսուչ» բառերից հետո լրացնել «թույլտվության համակարգի ՀԿՀ ավագ տեսուչ» բառերով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, նույն բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`» տողը և 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, տարածքային բաժնի գծային բաժանմունքի` ծառայության վաշտի ծառայողներ, ծառայության` ավագ տեսուչ, տեսուչ».

i

3) որոշման վերնագրում, 1-ին կետի 8-րդ ենթակետում, N 8 հավելվածի վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը` իրենց համապատասխան հոլովաձևերով, համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ ոստիկանություն» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.

i

4) որոշումը լրացնել նոր` NN 8.1 և 8.2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի օգոստոսի 23-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1147-Ն որոշման

 

«Հավելված N 8.1

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

 

Ծածկագիրը Ծառայության առանձնահատուկ պայմանների անվանումը Հավելումների գործակիցը Ծառայության պայմանների նկարագիրը և հաշվարկման կարգը
  ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ
1. Մարտական հերթապահություն    
1.1. Պետական սահմանի (շփման գծի) առաջնադիրքի խորությամբ (առաջին էշելոնի գումարտակների պահպանության շրջաններում), առանձին դեպքերում վերոնշյալի կազմից դուրս վաշտերի, դասակների հենակետերում, առանձին մարտական հենակետերում (առանձին մարտական դիրքերում) 1.63 Շուրջօրյա մարտական հերթապահության օրերի գումարային թվաքանակ (ելակետային ցուցանիշ) համարվում է 1 օրը կամ 12 ժամ և դրանից ավելի ծառայությունը, իսկ 12 ժամից պակասը` չի համարվում:Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի սույն պայմանում փաստացի օրերի համար հավելավճարի սահմանված ամսական չափն ավելանում է 1,0 գործակցով:

»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 27-ի

N 1147-Ն որոշման

 

«Հավելված N 8.2

ՀՀ կառավարության

2014 թվականի հուլիսի 3-ի

N 712-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ

 

(դրամ)

NN
ը/կ
Պաշտոնների խումբը Զինվորական կոչումը Հաշվարկման մեծությունների չափերը
1 2 3 4
1. 39 գնդապետ 118,200
2. 38 111,646
3. 36 97,511
4. 34 94,214
5. 30 փոխգնդապետ 87,602
6. 29 85,962
7. 28 84,349
8. 27 82,708
9. 24 մայոր 81,114
10. 23 80,571
11. 22 80,030
12. 21 79,501
13. 20 78,971
14. 19 կապիտան 78,427
15. 18 77,872
16. 17 77,594
17. 13 ավագ լեյտենանտ 76,484
18. 12 76,154
19. 9/5 ավագ ենթասպա 52,160
20. 9/4 51,674
21. 8/6 ենթասպա 49,727
22. 8/5 49,241
23. 8/4 48,755
24. 8/3 48,269
25. 7/1 ավագ (պ) 66,414
26. 6/2 ավագ սերժանտ (պ) 63,693
27. 5/2 սերժանտ (պ) 59,000
28. 3/6 շարքային (պ) 54,460
29. 3/4 53,486

»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1147-Ն
Որոշում