040.0976.120918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1264-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «գույքի» բառից հետո լրացնել «և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու» բառերով.
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշման հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:».
i
4) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.
7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:».
i
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ կետերով.
«6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:
7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:».
6) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 976-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1264-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
_______ ԹՎԱԿԱՆԻ______ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԺԱՌԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
.____________________________________________________________________
|Տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը |
|___________________________________________________________________|
| ՀՎՀՀ-ն |
.____________________________________________________________________
.____________________________________________________________________
|NN|Մահացած կամ դատարանի | Ժառանգի |
|ը/|վճռով մահացած ճանաչված| |
|կ |ֆիզիկական անձի (անհատ | |
| |ձեռնարկատիրոջ կամ | |
| |նոտարի) | |
| |______________________|_________________________________________|
| |ա |ա |հայ|ֆիզի|ան-|ան-|ա |ազ-|հայ|հաշ-|անձնագրային |հանրա|հանրա|
| |ն |զ |րա-|կա- |հատ|հատ|ն |գա-|րա-|վառ-|տվյալները |յին |յին |
| |ու|գ |նու|կան |ձեռ|ձեռ|ու|նու|նու|ման |_____________|ծառա-|ծառա-|
| |ն |ա |նը |անձի|նար|նար|ն |նը |նը |հաս-|սե- |ում |տըր|յու- |յու- |
| |ը |ն | |վեր-|կա-|կա-|ը | | |ցեն |րիան|կող-|ման|թյուն|թյուն|
| | |ու| |ջին-|տի-|տի-| | | |(դրա|համա|մից |ամ-|ների |ների |
| | |ն | |հաշ-|րոջ|րոջ| | | |բացա|րը |է |սա-|համա-|համա-|
| | |ը | |վառ-|կամ|կամ| | | |կա- | |տըր-|թի-|րանի-|րանի-|
| | | | |ման |նո-|նո-| | | |յու-| |վել |վը |շը |շի |
| | | | |հաս-|տա-|տա-| | | |թյան| |(ծած| | |բացա-|
| | | | |ցեն |րի |րի | | | |դեպ-| |կագի| | |կայու|
| | | | |(դրա|հաշ|Հ | | | |քում| |րը) | | |թյան |
| | | | |բացա|վառ|Վ | | | |վեր-| | | | |դեպ- |
| | | | |կա- |ման|Հ | | | |ջին | | | | |քում,|
| | | | |յու-|հաս|Հ-ն| | | |բնա-| | | | |բացա-|
| | | | |թյան|ցեն| | | | |կու-| | | | |կայու|
| | | | |դեպ-| | | | | |թյան| | | | |թյան |
| | | | |քում| | | | | |վայ-| | | | |վերա-|
| | | | |վեր-| | | | | |րի | | | | |բեր- |
| | | | |ջին | | | | | |հաս-| | | | |յալ |
| | | | |բնա-| | | | | |ցեն)| | | | |տրամա|
| | | | |կու-| | | | | | | | | | |դրած |
| | | | |թյան| | | | | | | | | | |տեղե-|
| | | | |վայ-| | | | | | | | | | |կանքի|
| | | | |րի | | | | | | | | | | |համա-|
| | | | |հաս-| | | | | | | | | | |րը, |
| | | | |ցեն)| | | | | | | | | | |ում |
| | | | | | | | | | | | | | | |կող- |
| | | | | | | | | | | | | | | |մից է|
| | | | | | | | | | | | | | | |տրվել|
| | | | | | | | | | | | | | | |(ծած-|
| | | | | | | | | | | | | | | |կագի-|
| | | | | | | | | | | | | | | |րը), |
| | | | | | | | | | | | | | | |տրման|
| | | | | | | | | | | | | | | |ամսա-|
| | | | | | | | | | | | | | | |թիվը |
|__|__|__|___|____|___|___|__|___|___|____|____|____|___|_____|_____|
|1 |2 |3 | 4 | 5 | 6 | 7 |8 | 9 |10 | 11 | 12 | 13 | 14| 15 | 16 |
|__|__|__|___|____|___|___|__|___|___|____|____|____|___|_____|_____|
.____________________________________________________________________
____________________________________________________.
| |
|___________________________________________________|
| |
____________________________________________________. ____________________________________________________.
|ժառան-|Ձեռնարկատիրական գործունեության առարկա |
|գի |հանդիսացող գույքի |
|կողմից| |
|ժառան-| |
|գու- | |
|թյունն|____________________________________________|
|ընդու-|անշարժ գույք (ըստ |տրանսպորտային|այլ |ժա- |
|նելու |սեփականության |միջոցներ |շարժա|ռանգ|
|կամ |իրավունքի վկայականի| |կան |ված |
|հրաժար|տվյալների) | |գույք|գույ|
|վելու |___________________|_____________|_____|քում|
|վերա- |գտնը|տե|նպա-|ար|կա-|մակ|թո- |համա|անվա-|ժա- |
|բերյալ|վե- |սա|տակա|ժե|դաս|նի-|ղարկ|րանի|նումը|ռան-|
| |լու |կը|յին |քը|տրա|շը |ման |շը | |գի |
| |վայ-| |նշա-| |յին| |տարե| | |ունե|
| |րը | |նա- | |ար-| |թիվը| | |ցած |
| |(հաս| |կու-| |ժե-| | | | |ժա- |
| |ցեն | |թյու| |քը | | | | |ռան-|
| | | |նը | | | | | | |գու-|
| | | | | | | | | | |թյան|
| | | | | | | | | | |բաժ-|
| | | | | | | | | | |նե- |
| | | | | | | | | | |մասը|
| | | | | | | | | | |(տո-|
| | | | | | | | | | |կոս)|
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|______|____|__|____|__|___|___|____|____|_____|____|
| 17 | 18 |19| 20 |21| 22| 23| 24 | 25 | 26 | 27 |
|______|____|__|____|__|___|___|____|____|_____|____|
____________________________________________________.
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Աղյուսակի տիտղոսային մասում լրացվում է տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն:
2. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը:
3. 2-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի անունը:
4. 3-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ազգանունը:
5. 4-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հայրանունը (նշված լինելու դեպքում):
6. 5-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի վերջին հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում` վերջին բնակության վայրի հասցեն)` տեղեկատվության առկայության դեպքում:
7. 6-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար)` տեղեկատվության առկայության դեպքում:
8. 7-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար):
9. 8-րդ սյունակում լրացվում է ժառանգի անունը:
10. 9-րդ սյունակում լրացվում է ժառանգի ազգանունը:
11. 10-րդ սյունակում լրացվում է ժառանգի հայրանունը (նշված լինելու դեպքում):
12. 11-րդ սյունակում լրացվում է ժառանգի հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում` բնակության վայրի հասցեն):
13. 12-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի սերիան, համարը:
14. 13-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագիրն ում կողմից է տրվել (ծածկագիրը):
15. 14-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի տրման ամսաթիվը:
16. 15-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը` տեղեկատվության առկայության դեպքում:
17. 16-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում, բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման ամսաթիվը` տեղեկատվության առկայության դեպքում:
18. 17-րդ սյունակում կատարվում է նշում ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու կամ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ (Ստանձնել է, Հրաժարվել է): Ընդ որում, ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում լրացվում են միայն աղյուսակի 2-7-րդ սյունակները:
19. 18-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) գտնվելու վայրը (հասցեն):
20. 19-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) տեսակը:
21. 20-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) նպատակային նշանակությունը:
22. 21-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) արժեքը դրամով` տեղեկատվության առկայության դեպքում:
23. 22-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) կադաստրային արժեքը դրամով` տեղեկատվության առկայության դեպքում:
24. 23-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի մակնիշը:
25. 24-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը:
26. 25-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը:
27. 26-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի անվանումը:
28. 27-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգված գույքում ժառանգի ունեցած ժառանգության բաժնեմասը տոկոսով:
29. Գույքը մեկից ավելի ժառանգի կողմից ժառանգվելու դեպքում` յուրաքանչյուր ժառանգի համար աղյուսակում լրացվում է առանձին տողով:»: