Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ Ե ...

 

 

040.1587.131217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1587-Ն

 

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՕՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԱՌԿԱ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող` դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև օրենքով սահմանված` դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետն իրենց մոտ առկա` դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդների դրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն որոշումը տարածվում է նաև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 23-ի

N 1587-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՕՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԱՌԿԱ` ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ' դրոշմավորման պարտավորություն կրող) մոտ առկա' Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ' օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասի ցանկով սահմանված' 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա նոր ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Դրոշմավորման պարտավորություն կրողները չդրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորման նպատակով մինչև այդ ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ' օրենսգիրք) սահմանված վերջնաժամկետը գույքագրում են իրենց մոտ առկա չդրոշմավորված ապրանքները և դրանց վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են հարկային մարմին' համաձայն ձևի:

3. Հարկային մարմինը գույքագրված ապրանքների քանակի (մնացորդի) վերաբերյալ ստացված տեղեկությունների ճշտման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել հսկողական միջոցառումներ:

4. Դրոշմապիտակները տրամադրվում են անվճար' հարկային մարմին ներկայացված' չդրոշմավորված ապրանքների քանակին (մնացորդին) համապատասխան: Հարկային մարմնի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում չդրոշմավորված ապրանքների այլ քանակ (մնացորդ) արձանագրվելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են արձանագրված քանակին (մնացորդին) համապատասխան:

5. Դրոշմավորման պարտավորություն կրողները հարկային մարմին ներկայացրած' չդրոշմավորված ապրանքների քանակին (մնացորդին) համապատասխան դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի հարկային մարմնից' էլեկտրոնային եղանակով ներկայացված «տեղական» մակագրությամբ դրոշմապիտակների ձեռքբերման հայտի հիման վրա: Հայտը ներկայացվում է մինչև դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման օտարելու համար օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում' մինչև նշված ժամկետը կարող են կատարվել ճշգրտումներ' նոր հայտ ներկայացնելու եղանակով:

6. Դրոշմավորման պարտավորություն կրողները մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն այդ ապրանքների տեսակի, ենթատեսակի (նկարագրի), տարողության (ծավալի, քաշի կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորի), քանակության և համապատասխան դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների (այդ թվում' միջակայքերով) վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այդ տեղեկություններում ճշգրտումները հարկային մարմին ներկայացնում են օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

i

7. Դրոշմավորման պարտավորություն կրողները չդրոշմավորված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 773-Ն որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան:

 

.__________________________________________________________________.

|       Տեղեկություններ            |Փաստաթղթի հերթական համարը      |

|արտադրող կամ ներմուծող            |(լրացվում է հարկային մարմնի    |

|չհանդիսացող` դրոշմավորման ենթակա  |կողմից)                        |

|ապրանքներ օտարող                  |                               |

|կազմակերպությունների և  անհատ     |                               |

|ձեռնարկատերերի կողմից գույքագրված |                               |

|ապրանքների մնացորդների վերաբերյալ |                               |

|__________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը  |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                            |   |   |   |   |   |   |   |   |

|__________________________________|_______________________________|

|2. Կազմակերպության անվանումը կամ  |                               |

|անհատ ձեռնարկատիրոջ անունը,       |                               |

|ազգանունը                         |                               |

|__________________________________|_______________________________|

|3. Գտնվելու վայրը (անհատ          |                               |

|ձեռնարկատիրոջ բնակության վայրը)   |                               |

|__________________________________|_______________________________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի|                               |

|անվանումը                         |                               |

.__________________________________________________________________.

._________________________________________________________________.

|5.Ծածկա-  |6.Ապրանքա-|7. Ապրան- |8.Ենթատե- |9. Տարո-  |10. Դրոշ- |

|գիրն ըստ  |խմբի      |քատեսակի  |սակը (նկա-|ղությունը |մավորման  |

|ԱՏԳ ԱԱ    |համառոտ   |անվանումը |րագիրը)   |(ծավալը,  |համար     |

|          |անվանումը |          |          |քաշը կամ  |անհրաժեշտ |

|          |          |          |          |տվյալ     |դրոշմապի- |

|          |          |          |          |ապրանքատե-|տակների   |

|          |          |          |          |սակին     |քանակը    |

|          |          |          |          |բնորոշ    |          |

|          |          |          |          |չափման այլ|          |

|          |          |          |          |միավոր)   |          |

|__________|__________|__________|__________|__________|__________|

|          |          |          |          |          |          |

|__________|__________|__________|__________|__________|__________|

|          |          |          |          |          |          |

|__________|__________|__________|__________|__________|__________|

|          |          |          |          |          |          |

.___________________________________________|__________|__________|

|Ընդամենը  |          |

._____________________.

 

Հարկ վճարողի/ղեկավարի ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ___________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1587-Ն
Որոշում