040.1404.101117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2017 թվականի N 1404-Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1026-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1026-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 2-ի
N 1404-Ն որոշման
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և պակաս արդյունավետ հողերի բարելավման համար հողի բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների կատարման ընթացքում հողի բերրի շերտի հանման և պակաս արդյունավետ հողերի բարելավման համար հողի բերրի շերտի օգտագործման վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները`
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողի տիպ` դասակարգման հիմնական միավոր, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով.
3) հողի ենթատիպ` տիպի սահմաններում դասակարգման միավոր, որը բնութագրվում է գենետիկական հորիզոնների համակարգի որակական տարբերություններով և մեկ այլ տիպի փոխարկումը բնութագրող վերադիր գործընթացների դրսևորմամբ.
4) հողի տարատեսակ` դասակարգման միավոր, որը հաշվի է առնում հողերի բաժանումն ըստ ամբողջ հողային կտրվածքի հատիկաչափական կազմի.
5) հողի գենետիկ հորիզոն` հողագոյացնող գործընթացի ազդեցության արդյունքում առաջացած հողային կտրվածքի յուրահատուկ շերտ.
6) հողային կտրվածք` գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով.
7) հողի խտություն` առանց բնական կազմությունը խախտելու վերցված հողի չոր զանգվածի հարաբերությունն է վերցված հողի ծավալին (տ/մ3).
8) հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.
9) հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
10) հնարավոր բերրի ապարներ` բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
11) հողի հնարավոր բերրի շերտ` հողային կտրվածքի ստորին մասը, որն իր հատկություններով համընկնում է հնարավոր բերրի ապարների հատկություններին.
12) հումուս` հողի օրգանական նյութ, որը բույսերի սննդառության հիմնական տարրերի բարդ խառնուրդ է և գոյանում է բուսական ու կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեության արգասիքների քայքայման արդյունքում.
13) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
14) հողի կատիոնային փոխանակության ունակություն` կատիոնների առավելագույն քանակն է, որը հողում կարող է գտնվել փոխանակվող վիճակում.
15) խիստ քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարում մակերեսի քարերը հասնում են 200-400 խոր. մետրի, վարելաշերտերում` 600-800 խոր. մետրի, իսկ 30-60 սմ շերտերում` 650-1200 խոր. մետրի.
16) շատ խիստ քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարում մակերեսի քարերն անցնում են 400 խոր. մետրից, 0-30 սմ շերտերում հասնում են 850 խոր. մետրի, իսկ 30-60 սմ շերտերում անցնում են 1200 խոր. մետրից.
17) ողողվածության աստիճան (թույլ, միջին, խիստ)` որոշվում է հողային կտրվածքում էրոզիայի արդյունքում չքայքայված գենետիկ հորիզոնների առկայությամբ:
III. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշվում են` ելնելով հողի բերրի շերտի բաղադրությունից և հատկություններից` սույն պահանջներին համապատասխան: Հողի բերրի շերտը հանվում է հողային խոշորամասշտաբ քարտեզների և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա:
5. Հողի շերտը բերրի չի համարվում, եթե պարունակում է արդյունաբերական և կենցաղային թափոններ, շինարարական աղբ, ռադիոակտիվ տարրեր, ծանր մետաղներ, պեստիցիդների մնացորդային քանակներ և այլ վտանգավոր ու թունավոր միացությունների այնպիսի քանակություններ, որոնք գերազանցում են հողում` դրանց համար սահմանված սահմանային թույլատրելի չափաքանակները:
6. Հողի բերրի շերտի բաղադրության ցուցանիշներն են` հողի բերրի շերտի և հնարավոր բերրի շերտի հումուսի զանգվածային մասը, հողի ջրային մզվածքի pH-ը, փոխանակային նատրիումի զանգվածային մասը, ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը և հողի բերրի շերտի (0,1 մմ-ից փոքր) հողային մասնիկների զանգվածային մասը, որոնց նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները`
1) հումուսի զանգվածային մասը (տոկոս) հողի բերրի շերտի ստորին սահմաններում, ըստ բնական գոտիների, համապատասխանում է N 1 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Գոտու անվանումը |Հողերի տիպերը |Հումուսի |
| | |զանգվածային |
| | |բաժինը |
| | |(տոկոս) |
|___________________|___________________________________|_____________|
|Անապատային |բոլոր |0.5 - 1 |
|___________________|___________________________________|_____________|
|Կիսաանապատային |կիսաանապատային գորշ, ոռոգելի |1-ից ոչ պակաս|
| |մարգագետնային գորշ, պալեոհիդրոմորֆ,| |
| |կապակցված, ալկալիացած, աղուտ-ալկալի| |
|___________________|___________________________________|_____________|
|Չոր տափաստանային |շագանակագույն |2-ից ոչ պակաս|
|___________________|___________________________________|_____________|
|Տափաստանային |սևահողեր, մարգագետնասևահողային, |2-ից ոչ պակաս|
| |գետահովտադարավանդային | |
| |___________________________________|_____________|
| |հողագրունտներ |1-ից ոչ պակաս|
|___________________|___________________________________|_____________|
|Անտառային |անտառային գորշ, ճմակարբոնատային, |2-ից ոչ պակաս|
| |դարչնագույն | |
|___________________|___________________________________|_____________|
|Լեռնամարգագետնային |լեռնամարգագետնային, |2-ից ոչ պակաս|
| |մարգագետնատափաստանային | |
._____________________________________________________________________.
2) հողի բերրի շերտի աղային մզվածքի pH-ի մեծությունը կազմում է 5,5-8,2, իսկ լեռնային գոտիների հողերում ջրային մզվածքի pH-ը կազմում է 4,0-ից ոչ պակաս,
3) փոխանակային նատրիումի զանգվածային մասը (տոկոս) հողի կատիոնային փոխանակման ունակության կազմում համապատասխանում է N 2 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 2
._____________________________________________________________________.
|Հողերի և դրանց խառնուրդների տիպերը |Փոխանակային |
| |նատրիումի |
| |զանգվածային |
| |մասը |
| |(տոկոս) |
|_____________________________________________________|_______________|
|Սևահողեր, մուգ շագանակագույն հողեր, շագանակագույն |5-ից ոչ ավելի |
|հողեր, մոխրագույն հողերի աղուտների հետ առաջացող | |
|խառնուրդներ | |
|_____________________________________________________|_______________|
|Պակաս հումուսացված սևահողերի թույլ և միջին |10-ից ոչ ավելի |
|աղուտացված տարատեսակներ, գորշ հողեր, չոր տափաստանային| |
|և կիսաանապատային գոտիների հիդրոմորֆ, կիսահիդրոմորֆ | |
|հողեր | |
|_____________________________________________________|_______________|
|Անտառատափաստանային և անապատային գոտիների հիդրոմորֆ |15-ից ոչ ավելի |
|հողերի թույլ և միջին աղուտային տարատեսակներ | |
._____________________________________________________________________.
4) հողի բերրի շերտում ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը (տոկոս) չի գերազանցում հողի զանգվածի 0,25 տոկոսը: Ոռոգվող տարածքների հողի բերրի շերտում ջրում լուծվող թունավոր աղերի պարունակության թույլատրելի սահմանը կարող է մեծացվել մինչև 0,5 տոկոս.
5) հողի բերրի շերտի 0,1 միլիմետրից փոքր հողային մասնիկների զանգվածային մասը 10-75 տոկոս է, իսկ ողողադաշտային, հնահունային, գետաբերանային ավազաններում և մերձջրանցքային ավազային նստվածքներում` 5-10 տոկոս:
7. Հողի բերրի շերտի հանման նորմը համապատասխանում է N 3 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 3
._____________________________________________________________________.
|Հողային գոտիները |Հողերի տիպերը և ենթատիպերը |Բերրի շերտի |
| | |հանման |
| | |խորությունը |
| | |(սմ) |
|___________________|___________________________________|_____________|
|Կիսաանապատային |կիսաանապատային գորշ |10-30 |
| |___________________________________|_____________|
| |ոռոգելի մարգագետնային գորշ |30-80 |
|___________________|___________________________________|_____________|
|Չոր տափաստանային |շագանակագույն |30-40 |
|___________________|___________________________________|_____________|
|Տափաստանային |սևահողեր |50-120 |
| |___________________________________|_____________|
| |մարգագետնասևահողային |60-100 |
| |___________________________________|_____________|
| |գետահովտադարավանդային |40-120 |
|___________________|___________________________________|_____________|
|Անտառային |անտառային գորշ |20-80 |
| |___________________________________|_____________|
| |ճմակարբոնատային |20-40 |
| |___________________________________|_____________|
| |դարչնագույն |20-80 |
|___________________|___________________________________|_____________|
|Լեռնամարգագետնային |լեռնամարգագետնային |30-80 |
| |___________________________________|_____________|
| |մարգագետնատափաստանային |20-70 |
._____________________________________________________________________.
8. Հողի բերրի շերտի հանման նորմա չի սահմանվում`
1) խիստ խճացված, խիստ և շատ խիստ քարքարոտ, թույլ, միջին և խիստ ողողված ճմամոխրահողային, գորշ անտառային, մոխրագույն և անտառային բաց մոխրագույն հողերի համար.
2) միջին և խիստ ողողված անտառային մուգ մոխրագույն, մուգ շագանակագույն, ճմակարբոնատային և մոխրագույն հողերի համար.
3) 10 սմ-ից պակաս բերրի շերտ ունեցող հողերի համար:
9. Հողի բերրի և հնարավոր բերրի շերտի հանման նորմերի հաշվարկը`
1) հողի բերրի և հնարավոր բերրի շերտի հանման նորմը (Ն)` արտահայտված խոր. մետրով`
ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 1-ին բանաձևով`
Ն=Խ x Մ (1),
որտեղ`
Խ-ն հողի բերրի շերտի հանման խորությունն է (մ),
Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),
բ) հողային կոնտուրների խմբի դեպքում` հաշվարկվում է 2-րդ բանաձևով`
sumՆi = Խ1 x Մ1 + Խ2 x Մ2 + .... + Խi x Մi (2),
որտեղ`
Խ1, Խ2... Խi -ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),
Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2).
2) հողի բերրի և հնարավոր բերրի շերտերի հանման նորմը (Ն)` արտահայտված տոննայով`
ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 3-րդ բանաձևով`
Ն = Խ x Մ x Դ (3),
որտեղ`
Խ-ն բերրի շերտի հանման խորությունն է (մ),
Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),
Դ-ն հողի բերրի շերտի խտությունն է (տ/մ3),
բ) հողային կոնտուրների խմբի դեպքում հաշվարկվում է 4-րդ բանաձևով`
sumՆi = Խ1 x Մ1 x Դ1 + Խ2 x Մ2 x Դ2 +.... + Խi x Մi x Դi (4),
որտեղ`
Խ1, Խ2... Խi-ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),
Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2),
Դ1, Դ2 .... Դi-ն հողի բերրի շերտի խտություններն են (տ/մ3):
IV. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Գծային կառույցների, մելիորացիայի համար նախատեսվող օբյեկտների շինարարության դեպքում` հանված հողի բերրի շերտն օգտագործվում է առանց դրա պահպանման` շինարարության հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացման և դրանց հարող, ցածր բերրիություն ունեցող հանդակների բարելավման համար:
11. Ավազային մեխանիկական կազմ ունեցող հողերից պահպանման, ցածր արդյունավետություն ունեցող հանդակների հողայնացման և խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացման նպատակով բերրի շերտը հանվում է միայն մշակովի կամ մշակովի դարձված տարածքներից:
12. Հողի բերրի և հնարավոր բերրի շերտը հանվում է տարանջատված: Հողի հանված բերրի շերտն օգտագործվում է փոքր արդյունավետություն ունեցող հանդակները հողայնացնելու և խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացման համար, իսկ հնարավոր բերրի շերտը` միայն խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար:
13. Հողային աշխատանքներ կատարելիս` հողի հնարավոր բերրի շերտը հանվում է հնարավոր բերրի ապարներից առանձին:
14. Հողի բերրի շերտը հանվում է տարվա տաք և չոր ժամանակաշրջանում: Նախքան բերրի շերտը հանելը` կատարվում են հողի մակերեսից կոճղերի, թփերի և խոշոր քարերի մաքրման նախապատրաստական աշխատանքներ:
V. ՀՈՂԻ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
15. Հողային աշխատանքների կատարման ընթացքում չօգտագործված հողի հանված բերրի շերտն անմիջապես դարսվում է լայնակույտերով:
16. Լայնակույտերի բարձրությունը և ձևը պետք է բացառի հողատարման գործընթացների զարգացումը:
17. Եթե հողի հանված բերրի շերտը նախատեսվում է պահել 2 տարին գերազանցող ժամկետով, ապա, ողողումը և հողմատարումը կանխելու համար, լայնակույտերի մակերևույթն ու թեքությունները ամրացվում են խոտացանքով կամ այլ եղանակներով: Թույլատրվում է լայնակույտի թեքությունների վրա ցանքսը կատարել հիդրոեղանակներով:
18. Հողի հանված բերրի շերտը լայնակույտերում կարող է պահվել մինչև 20 տարի:
19. Լայնակույտերը տեղադրվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի տեղամասերում կամ ցածր արդյունավետություն ունեցող հանդակներում` բացառելով լայնակույտերի ջրածածկումը, աղակալումը, արդյունաբերական թափոններով և կոշտ առարկաներով, քարերով, խճով, ճալաքարով ու շինարարական աղբով աղտոտումը: