Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐՈՒ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱ ...

 

 

040.0989.180817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 989-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թումանյան 85 հասցեում գտնվող 308797600 դրամ սկզբնական արժեքով և 3033.56 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 2971500 դրամ սկզբնական արժեքով և 29.19 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 671900 դրամ սկզբնական արժեքով և 6.6 քառ. մետր մակերեսով (10.56 խոր. մետր) պարիսպը և 0.294897 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 2013 թվականի մարտի 21-ի հ. 21032013-08-0373 վկայական) հետ վերցնել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 222.210.00162):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) ներկայացուցիչների.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում լուծել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի փետրվարի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 07/0017 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

4) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը:

4. «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) ապահովել «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորողների բնականոն ուսումնառությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում:

6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Գյումրու N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դադարեցվում է սովորողների ընդունելությունը:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Փորձնական փուլի ծրագրի ավագ դպրոցների և դրանց հարակից հիմնական դպրոցների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության մի շարք պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 231 և հուլիսի 25-ի N 1392-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 958-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 989-Ն
Որոշում