Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈ ...

15.01.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2017  -ից մինչեւ   15.01.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.12.2021 թիվ 1710-Ն հրաման)

i

103.0443.060617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2017 թվականի N 443-Ն

 

i

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎՈՂ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 445-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 28.3-րդ հոդվածի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Պետական չափագիտական վերահսկողության.

ա. տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ. տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների շահագործումն արգելելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ. տեսչական մարմնի ծառայողի կողմից արձակվող չափման միջոցների խմբաքանակի իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2) Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ կարգադրագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի «Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 445-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

____________________________________________________________________

                     տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

                       ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

                  տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ N____ «__»__________ 20 թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցների _______________________________________________

_________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը տեսակը հաստատված չէ կամ չեն համապատասխանում հաստատված տեսակին կամ չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին (անհրաժեշտն ընդգծել)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                     նորմատիվ փաստաթղթերի անվանումը

_________________________________________________________________________

                             խախտված կետերը

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների իրացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «____»____________20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «__________»__________20 թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «____»____________20 թ.:

 

Տեսչական մարմնի ղեկավար ______________ ________________________

                            ստորագրություն       անուն, ազգանուն

 

Հավելված N 2

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

                       ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

                  տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ N____ «__»__________ 20 թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները _______________________________________________

_________________________________________________________________________

                       չափման միջոցների անվանումը

չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին (անհրաժեշտն ընդգծել) __________________________________________________

__________________________________________________________________________

                     նորմատիվ փաստաթղթերի անվանումը

__________________________________________________________________________

                             խախտված կետերը

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների շահագործումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»____________20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «________»___________20 թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «________»____________20 թ.:

 

Տեսչական մարմնի ղեկավար ______________ ________________________

                             ստորագրություն     անուն, ազգանուն

 

Հավելված N 3

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

                       ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

                  տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ N____ «__»__________ 20 թ.

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Պետական չափագիտական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները _______________________________________________

__________________________________________________________________________

               չափման միջոցների անվանումը, խմբաքանակի չափը

չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին ________________

_________________________________________________________________________

                     նորմատիվ փաստաթղթերի անվանումը

_________________________________________________________________________

                             խախտված կետերը

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 2-4-րդ մասերին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ԱՐԳԵԼԵԼ սույն կարգադրագրում նշված չափման միջոցների խմբաքանակի իրացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»____________20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության Տեսչական մարմին մինչև «__»____________20 թ.:

Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Սույն կարգադրագրի պատճենը տրամադրված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «___»____________20 թ.:

 

Տեսչական մարմնի ղեկավար ______________ ________________________

                             ստորագրություն     անուն, ազգանուն

 

Հավելված N 4

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2017 թվականի մայիսի 11-ի

թիվ 443-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ____________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը

____________________________________________________________________

                       ղեկավարի անունը, ազգանունը

____________________________________________________________________

                  տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը

 

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ N____ «__»__________ 20 թ.

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության ընթացքում բացահայտվել է, որ ստուգված արտադրանքը`

____________________________________________________________________

____________________________________________________________________

                          արտադրանքի անվանումը

 

չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                   տեխնիկական կանոնակարգերի անվանումը

_________________________________________________________________________

                             խախտված կետերը

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.3-րդ հոդվածին համապատասխան ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. ՎԵՐԱՑՆԵԼ սույն կարգադրագրում նշված խախտումները և թերությունները:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների և թերությունների վերացման ժամկետ սահմանել մինչև «___»____________20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «_______»____________20 թ.:

Սույն կարգադրագիրը սահմանված ժամկետում չկատարելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Տեսչական մարմնի ղեկավար ________________  ________________________

                              ստորագրություն         անուն, ազգանուն

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
11.05.2017
N 443-Ն
Հրաման