106.0043.220217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 02 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10617091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 փետրվարի 2017 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2014 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին գործավարության կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգի 55-րդ կետում`
ա. «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սահմանված ժամկետում կարծիք չներկայացնելու դեպքում, համակատարողների կարծիքը համարվում է դրական և հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պատրաստած գրությունը կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնում է համակատարողների հետ»,
2) կարգի 60-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «1-օրյա» բառից հետո լրացնել «և 2-օրյա» բառերը.
բ. 2-րդ ենթակետում «լրանալու» բառից հետո լրացնել «նախորդ» բառը.
գ. 3-րդ ենթակետում «ժամկետի նախորդ օրը» բառերը փոխարինել «ժամկետից երկու օր առաջ» բառերով և «լրանալու օրը» բառերը փոխարինել «լրանալուց երկու օր առաջ`» բառերով: