Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԷՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՀԵՏ ...

 

 

040.0725.301199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1999 թվականի թիվ 725

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 11 խմբի 03 ենթախմբի 02 կետով «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերությանը նախատեսված 4400000.0 հազ. դրամ բյուջետային վարկը տրամադրել էներգակիրների պարտքերը մարելու նպատակով տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով 2002-2005 թվականներին մարման ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 5-օրյա ժամկետում «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան վարկային պայմանագիր:

3. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 09 խմբի 02 ենթախմբի 09 կետով (էներգետիկայի համակարգի ձեռնարկություններին աշխատանքային կապիտալի համալրում) նախատեսված 1900000.0 հազ. դրամը տրամադրել որպես բյուջետային վարկ տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը մարման ժամկետով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ`

ա) հաստատել 1900000.0 հազ. դրամի օգտագործման ուղղությունները և 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան վարկային պայմանագրերի կնքումը.

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով էներգակիր սպառողների պարտքերի մարման համար նախատեսված սուբսիդիաների և բյուջետային կազմակերպությունների էլեկտրաէներգիայի սահմանաքանակների լրացուցիչ գումարների բաշխման ուղղությունները:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` պահանջվող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան փոխադարձ հաշվարկների ակտերը:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Տնտեսական ենթակառուցվածքների ֆինանսական փոխհարաբերությունների մասին» N 416 որոշումը:

i

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Տնտեսական ենթակառուցվածքների ֆինանսական փոխհարաբերությունների մասին» N 416 որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.1999
N 725
Որոշում