115.0013.190216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 02 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11516063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2016 թ. N 13-Ն 2 փետրվարի 2016 թ. N 64-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 15-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 26-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1530-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի N 15-Ն և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի 2005 թվականի մարտի 23-ի N 26-Ն «Զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2016 թ. հունվարի 26-ի N 13-Ն
և
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
2016 թ. փետրվարի 2-ի
N 64-Ն համատեղ հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԵՐԵՎԱՆ - 2016 թ.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությունը սահմանում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը:
2. Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով:
3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Հանձնաժողովի նպատակն է`
1) ապահովել Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացումը,
2) իր իրավասության շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային և առավել հասցեական օգտագործմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) քննարկել հանձնաժողով ներկայացված ծրագրերի նախագծերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան որոշում ընդունել ծրագրերը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 21 հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետով սահմանված դեպքերում որոշում ընդունել ծրագիրը ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ,
3) քննարկել ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքների մասին ծրագիրն իրականացնող համայնքի ղեկավարի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը և հիմք ընդունելով ամփոփ կատարողական ակտը` կայացնել որոշում դրանք հաստատելու վերաբերյալ,
4) ապահովել իրականացվող ծրագրերի հրապարակայնությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի մարզպետը:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի համապատասխան բնագավառը համակարգող մարզպետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալ մարզի վարչական տարածքում գործող տարածքային կենտրոնի տնօրենը, մարզպետարանի` սոցիալական պաշտպանության ոլորտի գործառույթների իրականացումն ապահովող ստորաբաժանման ղեկավարը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` աջակցող ցանցի մասնակիցների ներկայացուցիչը (աջակցող ցանցի առկայության դեպքում), սոցիալական աջակցության ոլորտում գործող, ինչպես նաև աշխատողների և գործատուների շահերը ներկայացնող և տվյալ տարածքում գործող երեքից ոչ ավելի հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
12. Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի մարզպետը, իսկ քարտուղարն ընտրվում է հանձնաժողովի կազմից, առաջին նիստում` նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
13. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը,
2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը,
3) մասնակցում է որոշումների կայացման գործընթացին,
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:
14. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի որոշմամբ:
15. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,
2) մասնակցում է որոշումների կայացման գործընթացին,
3) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,
4) հանձնաժողովի կողմից կայացված որոշմանը դեմ քվեարկելու դեպքում կարող է հատուկ կարծիք ներկայացնել հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
16. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը,
2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը:
17. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
18. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընդ որում` ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
19. Հանձնաժողովի նիստին մասնակցում է ծրագրի նախագիծ ներկայացրած համայնքի ղեկավարը և ներկայացնում է ծրագրի նախագիծը:
20. Հանձնաժողովի հրավերով նիստերին կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
21. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԼՂ