Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 292-Ն Ո ...

 

 

040.1450.101215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման և ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 292-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 9-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դիմումատուն անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է միասնական ընդունարան` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հայտ: Հայտը ներառում է դիմումը և պետական ծառայությունն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Դիմումը լրացվում է ձեռագրով կամ էլեկտրոնային տարբերակով` անձամբ դիմումատուի կողմից կամ միասնական ընդունարանի աշխատողի կողմից` այն ներկայացնելով դիմումատուին` ստորագրության: Դիմումի ձևը հաստատում է լիազոր մարմինը: Դիմումատուն դիմումի ձևը կարող է ներբեռնել լիազոր մարմնի պաշտոնական կայքից.»,

բ. 2-րդ ենթակետում «աշխատողը տեղեկացնում է դիմումատուին» բառերը փոխարինել «աշխատողը դիմումն ընդունելու պահին տեղեկացնում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին» բառերով, ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձին» բառերով, իսկ «դիմումի ձևը» բառերից հետո` «եթե դիմումատուն կամ նրա լիազորած անձը չի ներկայացրել լրացված դիմումը» բառերով,

գ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 5-րդ ենթակետում «աշխատողն» բառը փոխարինել «աշխատողը, դիմումն ընդունելիս,» բառերով, ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձին» բառերով, իսկ «Դիմումատուն» բառից հետո` «կամ նրա լիազորած անձը» բառերով,

ե. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Միասնական ընդունարանի աշխատողը կազմակերպում է պետական ծառայության մատուցման արդյունքների ստացումը և դրանց փոխանցումը դիմումատուին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Սահմանված ժամկետում ծառայություններ մատուցող մարմինների կողմից միասնական ընդունարանին չպատասխանելու դեպքում պատասխանը համարվում է դրական, և դրա մասին միասնական ընդունարանի աշխատողը սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին:»,

զ. 7-րդ ենթակետն «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

է. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Միասնական ընդունարանի մատուցած ծառայություններից օգտվողներն ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքներ կարող են ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ծառայություններ մատուցող մարմնի գործողությունները կամ անգործությունները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևերը և տեղադրել նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2015
N 1450-Ն
Որոշում