040.0899.030914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2014 թվականի N 899-Ն
i
ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով ու 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցի (այսուհետ` ամրոց) և դրա պատմական միջավայրի անվտանգ ու անխաթար պահպանության, բարենպաստ տեսողական ընկալման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, պահպանական գոտու օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանման նպատակով Քնարիկ Մինասի Լախոյանին և Մինաս Մելիքի Լախոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ («Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օտարվող անշարժ գույքի շուկայական արժեքը 2013 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ գնահատվել է 23501.0 հազ. դրամ)` համաձայն N 1 հավելվածի, ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտների շահերից, քանի որ`
ա. ամրոցի վերականգնումը, դրա` բովանդակային առումով նորովի վերաիմաստավորված, արդյունավետ ու նպատակային օգտագործումը հայոց մշակութային անշարժ ժառանգության հետագա անվտանգ պահպանության, հաջորդ սերունդներին փոխանցման գործընթացի անընդհատության ապահովման ու կառավարման բնագավառում ունեն համապետական նշանակություն,
բ. ամրոցի համակողմանի գիտական ուսումնասիրումը և վերականգնումը կնպաստեն միջնադարյան ամրաշինական այս եզակի համակարգի անվտանգ պահպանությանն ու անխաթար, հնարավորինս ամբողջական տեսողական ընկալմանը, տարածաշրջանային գիտակրթական, մշակութային կենտրոնի ստեղծմանը.
2) ամրոցի վերականգնումը, պատմական միջավայրի վերստեղծումը, դրա` բովանդակային առումով նորովի վերաիմաստավորված, գիտակրթական, մշակութային և զբոսաշրջության նպատակներով արդյունավետ օգտագործումը չեն կարող իրականացվել առանց հանրապետական նշանակության այս հուշարձանի ճարտարապետական կերպարը խաթարող, առաջին պարսպապատի վրա կառուցված անշարժ գույքի օտարման և դրա քանդման ու ամրոցի տարածքից հեռացման:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը.
2) օտարվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներին` Քնարիկ Մինասի Լախոյանին (5/8 բաժնեմասով) և Մինաս Մելիքի Լախոյանին (3/8 բաժնեմասով) վճարվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով հատկացված 27026.15 հազ. դրամ գումարի չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է.
4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի սեպտեմբերի 25-ն է.
5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
3. Ամրոցի տարածքը Քնարիկ Մինասի Լախոյանին և Մինաս Մելիքի Լախոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից ազատելու, օտարվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի սուբյեկտներին օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 27091.15 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով` 50.0 հազ. դրամ, «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 15.0 հազ. դրամ և «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` 27026.15 հազ. դրամ):
i
4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` օտարվող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի սուբյեկտներ գրանցված Քնարիկ Մինասի Լախոյանի և Մինաս Մելիքի Լախոյանի հետ կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի մասին պայմանագիր` սահմանելով պայմանագրի կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի սուբյեկտներ գրանցված Քնարիկ Մինասի Լախոյանին ու Մինաս Մելիքի Լախոյանին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ու գույքային իրավունքներ ունեցող անձանց:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 14-ի
N 899-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
._________________________________________________________________________.
|NN |Անշարժ |Գրանցված |Հողա- |Շի- |Հողամասի և |Հողա- |Հողամասի|
|ը/կ|գույքի |իրավունքի|մասի |նու- |շինությունների |մասի |և |
| |հասցեն |սուբյեկտ-|նպատա-|թյուն-|կադաստրային |և |շինու- |
| | |ները |կային |ների |ծածկագրերը |շինու-|թյուննե-|
| | | |և |բնութա| |թյուն-|րի |
| | | |գործառ|գրերը | |ների |նկատմամբ|
| | | |նական | | |մակե- |գրանցված|
| | | |նշանա-| | |րեսնե-|իրավուն-|
| | | |կու- | | |րը |քի |
| | | |թյունը| | | |տեսակը |
|___|________|_________|______|______|____________________|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|1. |Դաշտադեմ|Քնարիկ |բնակա-| |02-035-0036-0016 |0.264 |ընդհա- |
| |գյուղ, |Մինասի |վայրե-| | |հա |նուր |
| |17-րդ |Լախոյան |րի` | | | |բաժնային|
| |փողոց, |և Մինաս |բնակե-| | | |սեփակա- |
| |տուն 14 |Մելիքի |լի կա-| | | |նություն|
| | |Լախոյան |ռուցա-| | | | |
| | |(այսու- |պատման| | | | |
| | |հետ` |հողա- | | | | |
| | |Ք. և |մաս | | | | |
| | |Մ. Լախո- | | | | | |
| | |յաններ) | | | | | |
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|2. |Դաշտադեմ|Ք. և | - |բնակե-|02-035-0036-0016-001|198.44|ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |լի | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | |տուն | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|3. |Դաշտադեմ|Ք. և | - |ավտո- |02-035-0036-0016-002|28 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |տնակ | |քառ.մ |նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|4. |Դաշտադեմ|Ք. և | - |մառան |02-035-0036-0016-003|36.5 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | | | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|5. |Դաշտադեմ|Ք. և | - |մառան |02-035-0036-0016-004|49.9 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | | | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|6. |Դաշտադեմ|Ք. և | - |անաս- |02-035-0036-0016-005|17.5 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |նագոմ | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|7. |Դաշտադեմ|Ք. և | _ |անաս- |02-035-0036-0016-007|30.65 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |նագոմ | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|8. |Դաշտադեմ|Ք. և | - |անաս- |02-035-0036-0016-008|78 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |նագոմ | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|9. |Դաշտադեմ|Ք. և | - |անաս- |02-035-0036-0016-009|12.4 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | |նագոմ | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
|___|________|_________|______|______|____________________|______|________|
|10.|Դաշտադեմ|Ք. և | - |ծածկ |02-035-0036-0016-006|17.5 |ընդհա- |
| |գյուղ, |Մ. Լախո- | | | |քառ. մ|նուր |
| |17-րդ |յաններ | | | | |բաժնային|
| |փողոց, | | | | | |սեփակա- |
| |տուն 14 | | | | | |նություն|
._________________________________________________________________________.
-----------------------------------
ԻՐՏԵԿ - NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում