040.0302.030413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2013 թվականի N 302-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 3-րդ կետը «երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերից առաջ լրացնել «ընտանիքի, կանանց և» բառերով,
i
բ. 4-րդ կետը «տեղեկություններ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը,» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Որպես որդեգրման ենթակա հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ:»,
գ. 22-րդ կետում «7» թիվը փոխարինել «15» թվով,
i
դ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«24. Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ` աշխատանքային խումբ), որի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատում է կենտրոնական մարմնի ղեկավարը:»,
ե. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն և գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին: Որդեգրման հնարավորության մասին եզրակացության ձևը հաստատում է կենտրոնական մարմնի ղեկավարը:»,
i
զ. 26-րդ կետում «12» թիվը փոխարինել «18» թվով, իսկ «հանձնաժողովը» բառը` «կենտրոնական մարմինը» բառերով,
i
է. 27-րդ կետում «Հանձնաժողովը» բառը փոխարինել «Կենտրոնական մարմինը» բառերով,
i
ը. 28-րդ կետում «հանձնաժողովից» բառը փոխարինել «կենտրոնական մարմնից» բառերով,
թ. 32-րդ կետից հանել «հանձնաժողովին և» բառերը,
i
ժ. ուժը կորցրած ճանաչել կարգի 38-րդ կետը,
i
ժա. 39-րդ կետում «կենտրոնական մարմինն առանց ժամկետի սահմանափակման կարող է հարցմամբ պահանջել և ստանալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը:» բառերը փոխարինել «որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը:» բառերով,
ժբ. 47-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
i
«Դիմումի հետ ներկայացվում է հայտարարություն` համաձայն N 3.1 ձևի, սույն կարգի 7-րդ կետի 2-4-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերով ներկայացված տեղեկություններում փոփոխությունների առկայության կամ բացակայության, ինչպես նաև ընտանեկան կարգավիճակի փոփոխման վերաբերյալ:»,
ժգ. 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«48. Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների: Նախարարությունը մանկատան (անկախ կազմակերպաիրավական ձևից) միջոցով ապահովում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը: Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակը փոխված լինելու դեպքում նախարարությունն անմիջապես տեղեկացնում է կենտրոնական մարմնին: Նախարարության կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կենտրոնական մարմինը որդեգրման գործընթացը դադարեցնելու դեպքում տեղեկացնում է նախարարությանը: Նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա հաշվառման տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան գրառում:»,
i
ժդ. 49-րդ կետը «հերթականությամբ» բառից հետո լրացնել «, որի մասին նախարարության կողմից անմիջապես տեղեկացվում է կենտրոնական մարմնին» բառերով,
ժե. 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«50. Կենտրոնական մարմինը երեխայի անձնական գործի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ոստիկանություն, որը համապատասխան ուսումնասիրության արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է կենտրոնական մարմնին:
Ոստիկանության բացասական կարծիքի դեպքում կենտրոնական մարմինը քննարկման արդյունքում կարող է կասեցնել որդեգրման գործընթացը` տեղեկացնելով նախարարությանը:»,
ժզ. 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«51. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման նպատակահարմարության վերաբերյալ ոստիկանության կարծիքը, որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի (եթե ամուսնացած է) հայերեն թարգմանված օրինակների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության պատճենները և որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակն ու կենտրոնական հաշվառման մասին տեղեկանքը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»,
i
ժէ. 58-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ նոր եզրակացություն ստանալու համար ներկայացվում են միայն սույն կարգի 7-րդ կետի 4-րդ, 6-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե նախկինում ներկայացված մյուս փաստաթղթերը վավեր են և տեղեկությունները չեն փոփոխվել» բառերով,
i
ժը. 59-րդ կետում «հանձնաժողովի քարտուղարությունը» բառերը փոխարինել «կենտրոնական մարմինը» բառերով և «օրինակը» բառից հետո լրացնել «, իսկ եզրակացության կորստի, օգտագործման ոչ պիտանի լինելու և այլ դեպքերում նրա դիմումի հիման վրա տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը» բառերով,
ժթ. 61-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «, 8-րդ կետով» բառերով,
i
ի. 63-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64-րդ կետով.
i
«64. Կենտրոնական մարմինն օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ` մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է համապատասխան պետության իրավասու մարմնին:»,
i
իա. N 6 ձևում «որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական մարմնի» բառերով,
իբ. հաստատել N 3.1 ձևը` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 7-ի
N 302-Ն որոշման
Ձև N 3.1
____________________________________
(նշել այն մարմնի անվանումը
____________________________________
ում ներկայացվում է հայտարարությունը)
Դիմող ________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ հաստատված որդեգրման կարգի 47-րդ կետի համաձայն հայտնում եմ իմ վերաբերյալ ներկայացված տեղեկություններում փոփոխությունների մասին.
Բնակարանային պայմանները ____________________________________________
_____________________________________________________________________
Ընտանիքի կազմը ______________________________________________________
_____________________________________________________________________
Ընտանեկան կարգավիճակը ______________________________________________
(ամուսնացած, ամուրի և այլն)
Զբաղեցրած պաշտոնը, աշխատավարձը և այլ եկամուտներ _____________________
_____________________________________________________________________
ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված
ցանկում ներառված հիվանդությունները _________________________________
_____________________________________________________________________
Դատվածությունը ______________________________________________________
_____________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
_____________________________________________________________________
Դիմող ____________________ __________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
____ ___________թ.