100.0019.261212
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 նոյեմբերի 2012 թվականի N 19-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժէ» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը.
1) «Նպատակային քանակակազմի և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, կանխարգելիչ պատվաստումների, այլ պատվաստումների և պատահական ծակոցների, բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ»` Ձև N Պ-1/հ (ամսական, տարեկան) և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2) «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների շարժի մասին հաշվետվություն»` Ձև N Պ-2/հ (ամսական, տարեկան) և լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3) «Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ հաշվետվություն»` Ձև N Պ-3/հ (եռամսյակային, տարեկան) և լրացման հրահանգը` համաձայն հավելված 3-ի:
4) «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հաշվետվություն»` Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան)` համաձայն հավելված 4-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի` «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սույն հրամանի պետական գրանցման գործընթացի կազմակերպումը:
4. Սահմանել, որ սույն հրամանի N 1-4 հավելվածներում կիրառվում են հետևյալ հապավումները և կրճատումները.
1) ԲՑԺ` Կալմետ-Ժերենի բացիլներ (Bacillus of Calmette and Guerin),
2) ԱԿԴՓ` Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման ադսորբցված պատվաստանյութ,
3) ՕՊՎ` Օրալ պոլիոմիելիտային պատվաստանյութ,
4) ԿԿԽ` Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութ,
5) ՎՀԲ` Վիրուսային հեպատիտ Բ-ի պատվաստանյութ,
6) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ` Դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ, Բ տիպի հեմոֆիլուսային վարակի դեմ պատվաստանյութ,
7) ԱԴՓ-Մ` Դիֆթերիայի, փայտացման ադսորբցված պատվաստանյութ,
8) Ռոտա` Ռոտավիրուսային պատվաստանյութ,
9) Պնևմո` պնևմակոկային պատվաստանյութ,
10) ՀԱԴ` Հետպատվաստումային անբարեհաջող դեպք,
11) ՓԿ` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևանի տարածքային փորձագիտական կենտրոններ,
12) ԲՕևՍԻԿ` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն,
13) ԲԻԿՊ` Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկ,
14) ԲԿՀ` Բնածին կարմրախտային համախտանիշ,
15) ԿՏ` կնիքի տեղ:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն հրամանի 5-րդ կետի համաձայն հրամանն ուժի մեջ է մտնում
01.01.13 թվականից, սակայն հրամնը հրապարակվել է միայն
08.01.13 թվականին և կարող է ուժի մեջ մտնել միայն 10 օր հետո,
որը և նշված է ԻՐՏԵԿ-ում
----------------------------------------------------------------------
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թ. նոյեմբերի 9-ի
N 19-Ն հրամանի
Ձև N Պ-1/հ
(ամսական, տարեկան)
Համաձայնեցված`
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2012 թ. դեկտեմբերի 25-ի
N 37-Ա որոշմամբ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒմ է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)
__________________________
Ներկայացնում են
1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:
* * * * * * * * * * * * *
Ով է ներկայացնում
Մարզ ---------------------------------------------------------------
Համայնք ------------------------------------------------------------
Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ----------------------------
ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ----------------
Հարկ վճարողի հաշվառման համար ---------------------------------------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Նպատակային քանակակազմի և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, կանխարգելիչ պատվաստումների, այլ պատվաստումների և պատահական ծակոցների, բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ
---------------------- 20 --- թ.
1. Նպատակային քանակակազմ և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվ
1) 0-1 տարեկան երեխաների թիվ/Նորածինների թիվ --------- / --------
2) 11 ամսական 29 օրականը լրացած երեխաներ * --------- / --------
ԲՑԺ ----------------
Հեպատիտ Բ ----------------
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻ` - 3 ----------------
ՕՊՎ -3 ----------------
Ռոտա-2 ----------------
Պնևմո -3 -----------------
* Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում/ 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում` նրանցից բոլոր պատվաստումները (ԲՑԺ, Հեպատիտ Բ-3, ԱԿԴՓ-3, ՕՊՎ-3, ՌՎ-2, ՊԿՊ-3) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:
3) 23 ամսական 29 օրականը լրացած երեխաներ * --------- / --------
ԱԿԴՓ - 4 ----------------
ՕՊՎ -4 ----------------
ԿԿԽ - 1 ----------------
* Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում/ 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԱԿԴՓ-4, ՕՊՎ-4, ԿԿԽ-1) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:
4) 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաներ* ------- / ------
ԱԴՓ - Մ ---------------
ՕՊՎ -5 ---------------
ԿԿԽ - 2 ---------------
* Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում/ 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԱԴՓ-Մ, ՕՊՎ-5, ԿԿԽ-2) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:
2. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր
Աղյուսակ 1
.______________________________________________________________________.
|Պատվաս- |Ընդա-| Այդ թվում` |Հա- |Հոսպի-|Մահ-|
|տանյութի |մենը |_________________________________|ղորդ-|տալաց-|վան |
|անվանում | | թեթև | ծանր |ված |ված |դեպ-|
| | |________________|________________|դեպ- |դեպ- |քերի|
| | |ընդ-|տեղա-|ընդ- |ընդ-|տեղա-|ընդ- |քերի |քերի |թիվ |
| | |հա- |յին |հա- |հա- |յին |հա- |թիվ |թիվ | |
| | |նուր| |նուր |նուր| |նուր | | | |
| | | | |և | | |և | | | |
| | | | |տեղա-| | |տեղա-| | | |
| | | | |յին | | |յին | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ԲՑԺ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ԱԿԴՓ+ՎՀԲ+ՀԻԲ| | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ԱԿԴՓ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ԱԴՓ-Մ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ՕՊՎ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|ԿԿԽ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|Հեպատիտ Բ | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|Ռոտա | | | | | | | | | | |
|____________|_____|____|_____|_____|____|_____|_____|_____|______|____|
|Պնևմո | | | | | | | | | | |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|Ներարկվող |Պատվաստված երեխաների|Ներարկվող |Պատվաստ- |
|պատվաստանյութ |թիվ |պատվաստանյութ |վածների թիվ|
|(Դեղաչափ և |____________________|(Դեղաչափ և |___________|
|տարիք) |ընդա-|այդ |այդ |տարիք) |ըն- |այդ |
| |մենը |թվում` |թվում| |դա- |թվում`|
| | |մինչև 1|նշված| |մենը|նշված |
| | |տարեկան |տարի-| | |տարի- |
| | |(ԿԿԽ` |քում | | |քում |
| | |մինչև 2| | | | |
| | |տարեկան)| | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ՎՀԲ (մինչև 24 ժամ))| | | |ԱԿԴՓ-4 | | |
| | | | |(18 ամսական) | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ԲՑԺ | | | |ՕՊՎ-4 | | |
| | | | |(18 ամսական) | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|այդ թվում` | | | |ԿԿԽ - 2 | | |
|ծննդատանը | | | |(6 տարեկան) | | |
|(մինչև 48 ժամ) | | | | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ-1 | | | |ԱԴՓ -Մ-1 | | |
|(1,5 ամս) | | | |(6 տարեկան) | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ- 2 | | | |ՕՊՎ-5 | | |
|(3 ամս) | | | |(6 տարեկան) | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ-3 | | | |ԱԴՓ -Մ-2 | | |
|(4,5 ամս) | | | |(15-16 տարեկան)| | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ՕՊՎ-1 (1,5 ամսական) | | | |ԱԴՓ -Մ-3 | | |
| | | | |(26-30 տարեկան)| | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ՕՊՎ-2 (3 ամսական) | | | |ԱԴՓ -Մ-4 | | |
| | | | |(36-40 տարեկան)| | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ՕՊՎ-3 (4,5 ամսական) | | | |ԱԴՓ-Մ-5 | | |
| | | | |(46-50 տարեկան)| | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|Ռոտա-1 (1,5 ամսական)| | | |ԱԴՓ-Մ-6 | | |
| | | | |(56-60 տարեկան)| | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|Ռոտա-2 (3 ամսական) | | | | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|Պնևմո- 1 | | | | | | |
|(1,5 ամսական) | | | | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|Պնևմո - 2 | | | | | | |
|(3 ամսական) | | | | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|Պնևմո - 3 | | | | | | |
|(4.5 ամսական) | | | | | | |
|____________________|_____|________|_____|_______________|____|______|
|ԿԿԽ - 1 (12 ամսական)| | | | | | |
._____________________________________________________________________.
3. Այլ պատվաստումներ (համաճարակաբանական ցուցումով` հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, ժանտախտի, խոլերայի, գրիպի դեմ և այլն) և պատահական ծակոցներ
Աղյուսակ 3
.___________________________________________________.
|Պատվաստա-|Տարիքային|Պատվաս- | Պատահական |Նկատառում |
|նյութի |խմբեր |տումների| ծակոցների | |
|անվանում | |թիվ | թիվ | |
|_________|_________|________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________|_________|________|___________|__________|
|_________|_________|________|___________|__________|
|_________|_________|________|___________|__________|
|_________|_________|________|___________|__________|
.___________________________________________________.
4. Բժշկական հակացուցումներ և պատվաստումներից հրաժարվողներ
Աղյուսակ 4
._________________________________________________________________.
|Պատվաստանյութի|Պատվաստումների |Պատվաստումներից |
|անվանում |հակացուցումներ |հրաժարվողներ |
| |____________________________|_____________________|
| |ընդա-|այդ թվում` մինչև 1 տ.|ծննդա-|առողջության |
| |մենը |երեխաներ |տանը |առաջնային |
| | |(ԿԿԽ` մինչև 2 տ.) | |պահպանման |
| | | | |կազմակեր- |
| | | | |պություններում|
|______________|_____|______________________|______|______________|
| 1 | 2 | 3 | 5 | 6 |
|______________|_____|______________________|______|______________|
|ԲՑԺ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|Հեպատիտ Բ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|ԱԿԴՓ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|ԱԴՓ-Մ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|ՕՊՎ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|ԿԿԽ | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|Ռոտա | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|Պնևմո | | | | |
|______________|_____|______________________|______|______________|
|Այլ / նշել/ | | | | |
._________________________________________________________________.
Պատասխանատու ________________ Ղեկավար ___________________
«___» _____________ 20 թ.
Կ.Տ.
ՀՐԱՀԱՆԳ
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԻ ԵՎ ՆՐԱՆՑԻՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԾԱԿՈՑՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՁԵՎ N Պ-1) ԼՐԱՑՄԱՆ
1. Հաշվետվության «Նպատակային քանակակազմ և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվ» կետում ներկայացվում է.
1) 1-ին ենթակետում` համարիչում նշվում է ընթացիկ տարում ծնված և տվյալ ամսում փաստացի հաշվառված 0-1 տարեկան երեխաների գումարային թիվը, իսկ հայտարարում` միայն տվյալ ամսում հաշվառված նորածինների թիվը (մինչև 29 օրական): Տեղեկատվությունը վերցվում է երեխաների հաշվառման մատյանից:
2) 2-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 1 տարին լրացած երեխաների թիվը (11 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում` նրանցից այն երեխաների թիվը, որոնք ստացել են տուբերկուլոզի (այսուհետև` ԲՑԺ), Հեպատիտ Բ (այսուհետև` ՎՀԲ), դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, Բ տիպի հեմոֆիլուսային վարակի (այսուհետև` ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ), պոլիոմիելիտի (այսուհետև` ՕՊՎ), պնևմոկոկային (այսուհետև` Պնևմո) պատվաստումների երրորդ դեղաչափը, ռոտավիրուսային (այսուհետև` Ռոտա) երկրորդ դեղաչափը, իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի ստացած երեխաների թիվը: 11 ամսական 29 օրական լրացած երեխաների թիվը վերցվում է հաշվառման մատյանից, իսկ նրանց պատվաստումների վերաբերյալ հաշվետվությունը` 112 ձևերի պատվաստումների վերաբերյալ էջից:
3) 3-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 2 տարին լրացած երեխաների թիվը (23 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում` նրանցից կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (այսուհետև` ԿԿԽ) առաջին դեղաչափը, ԱԿԴՓ-4, ՕՊՎ-4 ստացած երեխաների թիվը, հաջորդ տողերում` համապատասխանաբար ԱԿԴՓ-4, ՕՊՎ-4, ԿԿԽ-1 ստացած երեխաների թիվը: 23 ամսական 29 օրական լրացած երեխաների թիվը վերցվում է հաշվառման մատյանից, իսկ նրանց պատվաստումների վերաբերյալ հաշվետվությունը` 112 ձևերի պատվաստումների վերաբերյալ էջից:
4) 4-րդ ենթակետի համարիչում` տվյալ ամսում 7 տարին լրացած երեխաների թիվը (6 տարեկան 11 ամսական 29 օրական), հայտարարում` նրանցից ԿԿԽ-2, ԱԴՓ-Մ-1, ՕՊՎ-5 ստացած երեխաների թիվը, իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի:
2. Տվյալ տարածքում առկա ծննդատները ևս ներկայացնում են Հաշվետվությունը` նշելով ծննդատանը տվյալ ամսում ծնված կենդանածին նորածինների թիվը` անկախ բնակավայրից, և կատարված ԲՑԺ-1, Հեպատիտ Բ պատվաստումների թիվը` համապատասխան տողերով և սյունակներով:
3. Հաշվետվության Աղյուսակ 1-ում տրվում է տեղեկատվություն տվյալ ամսում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (տարածքում) արձանագրված հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (այսուհետև` ՀԱԴ) մասին: Նույն անձի (դեպքի) մոտ կարող է արձանագրվել և ընդհանուր և տեղային ռեակցիա: Դեպքերի բացակայության ժամանակ ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Սովորական սպասվող ՀԱԴ-երի վերաբերյալ տեղեկատվությունը վերցվում է 112 ձևերի պատվաստումների էջից, իսկ անսովոր և հաղորդման ենթակա ՀԱԴ-երը` գրանցամատյանից կամ 112 և 063 ձևերից:
Աղյուսակ 1-ի սյունակներում լրացվում են.
1) Երկրորդ սյունակում` տվյալ ամսում ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը: Երկրորդ սյունակի թիվը հավասար է երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ սյունակների թվերի գումարին:
2) Երրորդ, չորրորդ և հինգերորդ սյունակներում լրացվում են թեթև (ընդհանուր, տեղային, ընդհանուր և տեղային) ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը:
3) Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ սյունակներում լրացվում են ծանր (ընդհանուր, տեղային, ընդհանուր և տեղային) ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը:
5) Իններորդ սյունակում լրացվում են հաղորդված ՀԱԴ-երի թիվը:
6) Տասներորդ սյունակում լրացվում է հոսպիտալացված դեպքերի թիվը:
7) Տասնմեկերորդ սյունակում լրացվում են մահվան դեպքերը:
5. Հաշվետվության Աղյուսակ 2-ում ներկայացվում է տեղեկատվություն հաշվետու ամսվա ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (տարածքում) կատարված կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ: Աղյուսակում լրացվում են.
1) Երկրորդ և վեցերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` տվյալ պատվաստանյութով պատվաստված երեխաների ընդհանուր թիվը:
2) Երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, որոնք տվյալ պատվաստումը ստացել են մինչև մեկ տարեկանը (11 ամսական 29 օրականը) լրանալը, իսկ ԿԿԽ` մինչև 2 տարեկան:
3) Չորրորդ և յոթերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, որոնք տվյալ պատվաստումը ստացել են օրացուցային ժամկետում /նշված տարիքում/ կամ մինչև 30 օր ուշացումով:
4) Առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների հաշվետվությունները ներառում են նաև հաշվառված նորածինների ծննդատներում կատարված պատվաստումները:
6. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնների կողմից ամփոփ հաշվետվությունը կազմելիս ՎՀ` (մինչև 24 ժամ) և ԲՑԺ-ի «Այդ թվում ծննդատանը» տողերում նշվում է միայն ծննդատան կողմից ներկայացրած հաշվետվությունների տվյալները:
7. Հաշվետվության Աղյուսակ 3-ում ներկայացվում է տեղեկատվություն համաճարակաբանական ցուցումով` հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, ժանտախտի, խոլերայի, գրիպի և այլ հիվանդությունների դեմ կատարված պատվաստումների վերաբերյալ: Աղյուսակում նշվում են.
1) Առաջին սյունակում` պատվաստանյութի անվանումը:
2) Երկրորդ սյունակում` պատվաստման ենթակա առանձին տարիքային խմբերը:
3) Երրորդ սյունակում` տվյալ պատվաստանյութով յուրաքանչյուր տարիքի պատվաստված անձանց թիվը:
4) Չորրորդ սյունակում` պատվաստողի մոտ պատահական ծակոցների թիվը ցանկացած պատվաստում իրականացնելիս:
5) «Նկատառում» սյունակում` առանձին պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ նկատառումները:
8. Հաշվետության Աղյուսակ 4-ի սյունակներում լրացվում են հետևյալ տեղեկությունները.
1) Երկրորդ սյունակում` տվյալ ամսում յուրաքանչյուր պատվաստանյութի նկատմամբ հակացուցում ունեցող երեխաների ընդհանուր թիվը:
2) Երրորդ սյունակում` հակացուցում ունեցող մինչև մեկ տարեկան երեխաների թիվը, ԿԿԽ-ի համար` մինչև 2 տարեկան:
3) Հինգերորդ և վեցերորդ սյունակներում` ծննդատանը և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում պատվաստումներից հրաժարվողների թիվը:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թ. նոյեմբերի 9-ի
N 19-Ն հրամանի
Ձև N Պ-2/հ
(ամսական, տարեկան)
Համաձայնեցված`
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2012 թ. դեկտեմբերի 25-ի
N 37-Ա որոշմամբ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒմ է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)
--------------------------
Ներկայացնում են
1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը: Երևան քաղաքում ներկայացվում են ամփոփ և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:
* * * * * * * * * * * * *
Ով է ներկայացնում
Մարզ ---------------------------------------------------------------
Համայնք ------------------------------------------------------------
Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ----------------------------
ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ----------------
Հարկ վճարողի հաշվառման համար ---------------------------------------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների
շարժի մասին
---------------------- 20 --- թ.
«___»________ 20 թ. Ղեկավար _____________________
Ստորագրություն
Կ. Տ.
_________________________
Կատարողի անուն, ազգանուն
.______________________________________________________________________
|Պատվաս- |Մնացորդը |Ստացվել է |Ծախսվել է |Կատարվել է հաշվետու |
|տանյութի |հաշվետու |հաշվետու |հաշվետու |ժամանակաշրջանում` ըստ |
|անվանում |ժամանակա- |ժամանակա- |ժամանակա- |դեղաչափերի |
| |շրջանում |շրջանում |շրջանում | |
| |/դեղաչափ/ | | | |
|_________|__________|__________|__________|__________________________|
| |ՓԿ|ԲՕևՍԻԿ |ՓԿ|ԲՕևՍԻԿ |ՓԿ|ԲՕևՍԻԿ |I |II|III|IV|V |VI|VII|այլ|
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
| 1 |2 | 3 |4 | 5 |6 | 7 |8 |9 | 10|11|12|13| 14| 15|
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԲՑԺ | | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԲՑԺ-ի | | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|լուծիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|այդ թվում| | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|ծննդատանը| | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|Հեպատիտ Բ| | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|այդ թվում| | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|ծննդատանը| | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|Ռոտա | | | | | | | | | X |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/| | | | | | | | | |X |X |X | X | X |
|ՀԻԲ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ՕՊՎ | | | | | | | | | | | |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|Պնևմո | | | | | | | | | |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԱԿԴՓ | | | | | | | |X | X |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԿԿԽ | | | | | | | | | X |X |X |X | X | X |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԿԿԽ-ի | | | | | | | | | X |X |X |X | X | X |
|լուծիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԱԴՓ-Մ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|Այլ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|0,5 մլ | | | | | | |X | X| X |X |X | X| X| X |
|ներարկիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|2 մլ | | | | | | |X | X| X |X |X | X| X| X |
|ներարկիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|5 մլ | | | | | | |X | X| X |X |X | X| X| X |
|ներարկիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|ԲՑԺ-ի | | | | | | |X | X| X |X |X | X| X| X |
|ներարկիչ | | | | | | | | | | | | | | |
|_________|__|_______|__|_______|__|_______|__|__|___|__|__|__|___|___|
|Այրման | | | | | | |X | X| X |X |X | X| X| X |
|տուփեր | | | | | | | | | | | | | | |
.______________________________________________________________________
.__________ _____________________________.
|Պատվաս- | |Խոտանվել է|Մնացորդը |Կորստի|
|տանյութի | |հաշվետու |հաշվետու |տոկոս |
|անվանում | |ժամանակա- |ժամանակա- | |
| | |շրջանում |շրջանում | |
| | | |/դեղաչափ/ | |
|_________| |__________|__________|______|
| | |ՓԿ|ԲՕևՍԻԿ |ՓԿ|ԲՕևՍԻԿ | |
|_________| |__|_______|__|_______|______|
| 1 | |16| 17 |18| 19 | 20 |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԲՑԺ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԲՑԺ-ի | | | | | | |
|լուծիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|այդ թվում| | | | | | |
|ծննդատանը| | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|Հեպատիտ Բ| | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|այդ թվում| | | | | | |
|ծննդատանը| | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|Ռոտա | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/| | | | | | |
|ՀԻԲ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ՕՊՎ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|Պնևմո | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԱԿԴՓ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԿԿԽ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԿԿԽ-ի | | | | | | |
|լուծիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԱԴՓ-Մ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|Այլ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|0,5 մլ | | | | | | |
|ներարկիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|2 մլ | | | | | | |
|ներարկիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|5 մլ | | | | | | |
|ներարկիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|ԲՑԺ-ի | | | | | | |
|ներարկիչ | | | | | | |
|_________| |__|_______|__|_______|______|
|Այրման | | | | | | |
|տուփեր | | | | | | |
.__________ _____________________________.
ՀՐԱՀԱՆԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների շարժի մասին հաշվետվության (այսուհետև` Հաշվետվություն) առաջին սյունակում գրանցումներ չեն կատարվում:
2. Երկրորդ, չորրորդ, վեցերորդ, տասնվեցերորդ և տասնութերորդ սյունակների տողերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները (այսուհետև` ԲՕևՍԻԿ) գրանցումներ չեն կատարում: Հաշվետվության նշված սյունակները լրացնում են միայն ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության տարածքային/մարզային կենտրոնները:
3. Հաշվետվության երկրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ՊՀՀՏ ՓԿ-ում տվյալ ամսվա (տարվա) սկզբում առկա համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը, որը համապատասխան է տվյալ տարածքի/մարզի նախորդ ամսվա (տարվա) Պ-2 հաշվետվության 18-րդ սյունակի քանակությանը:
4. Հաշվետվության երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲՕևՍԻԿ-ում տվյալ ամսվա (տարվա) սկզբում առկա համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը, որը համապատասխան է տվյալ ԲՕևՍԻԿ-ի նախորդ ամսվա (տարվա) Պ-2 հաշվետվության 19-րդ սյունակի քանակությանը:
5. Հաշվետվության չորրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ՊՀՀՏ ՓԿ տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ստացված ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
6. Հաշվետվության հինգերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲՕևՍԻԿ-ի տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ստացած համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
7. Հաշվետվության վեցերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ՊՀՀՏ ՓԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ծախսված համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
8. Հաշվետվության յոթերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲՕևՍԻԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ծախսված համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
9. Հաշվետվության տասնվեցերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ՊՀՀՏ ՓԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում խոտանված համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
10. Հաշվետվության տասնյոթերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲՕևՍԻԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում խոտանված համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը:
11. Հաշվետվության տասնութերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ՊՀՀՏ ՓԿ-ում տվյալ ամսվա (տարվա) վերջում առկա համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը, որը հաշվարկվում է` համապատասխան տողի երկրորդ սյունակի տվյալը գումարվում է չորրորդ սյունակի տվյալին, որից հանվում է վեցերորդ և տասնվեցերորդ սյունակների տվյալների գումարը:
12. Հաշվետվության տասնիններորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲՕևՍԻԿ-ում տվյալ ամսվա (տարվա) վերջում առկա համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի քանակությունը, որը հաշվարկվում է` համապատասխան տողի երրորդ սյունակի տվյալը գումարվում է հինգերորդ սյունակի տվյալին, որից հանվում է յոթերորդ և տասնյոթերորդ սյունակների տվյալների գումարը:
13. Հաշվետվության քսաներորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է համապատասխան ԲԻԿՊ-ի և օժանդակ պարագայի կորստի տոկոսը, որը հաշվարկվում է` համապատասխան տողի յոթերորդ սյունակի տվյալից հանվում է «Կատարվել է հաշվետու ժամանակաշրջանում` ըստ դեղաչափերի» սյունակներում նշված տվյալների գումարը: Ստացված տարբերությունը բաժանվում է համապատասխան տողի յոթերորդ սյունակի տվյալին, արդյունքը բազմապատկվում է 100-ով:
Օրինակ. Ռոտավիրուսային պատվաստանյութի կորստի տոկոսը հաշվարկվում է`
Ռոտայի ծախս - (Ռոտա 1 + Ռոտա 2)
-------------------------------------------------------- x 100,
Ռոտայի ծախս
որտեղ Ռոտայի ծախսը յոթերորդ սյունակի տվյալն է:
14. Պատվաստանյութի կորստի տոկոսի հաշվարկման ժամանակ չի հաշվարկվում խոտանված պատվաստանյութի քանակը:
15. «Կատարվել է հաշվետու ժամանակաշրջանում` ըստ դեղաչափերի» սյունակներում լրացվում է տվյալ ԲՕևՍԻԿ-ում հաշվետու ամսվա (տարվա) ընթացքում կատարված պատվաստումներն ըստ նվագների:
16. Յուրաքանչյուր ԲԻԿՊ-ի լուծիչի տվյալները ներկայացվում է առանձին տողով, լուծիչի քանակը նշվում է դեղաչափերով:
17. ԲՕևՍԻԿ-ներում Պ 2 հաշվետվությունները լրացվում են տվյալ ամսվա պատվաստումների օրական ծախսի և պատվաստումների հաշվառման թերթիկների ամփոփ տվյալներից, ինչպես նաև «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների գրանցամատյանից»:
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2012 թ. նոյեմբերի 9-ի
N 19-Ն հրամանի
Ձև N Պ-3/հ
(եռամսյակային, տարեկան)
Համաձայնեցված`
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2012 թ. դեկտեմբերի 25-ի
N 37-Ա որոշմամբ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒմ է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)
________________________
Ներկայացնում են
1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան մարզային, Երևան քաղաքի տարածքային կենտրոններին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային և Երևան քաղաքի տարածքային կենտրոնները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնական ապարատին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 15-ը, իսկ տարեկան ամփոփը` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան ամփոփը)` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:
* * * * * * * * * * * * *
Ով է ներկայացնում
Մարզ ---------------------------------------------------------------
Համայնք ------------------------------------------------------------
Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ----------------------------
ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ----------------
Հարկ վճարողի հաշվառման համար ---------------------------------------
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ
---------------------- 20 --- թ.
._____________________________________________________________________.
|Տողի|Պատվաստման տեսակ |Նպատակային|Նպատակային|Նրանցից |Ընդգրկվա-|
|թիվ |/հերթական դեղաչափ/ |խումբ |երեխաների |պատվաստում-|ծություն |
| |և կորստի մակարդակ |/տարեկան/ |թիվ |ներում |/տոկոս/ |
| | | | |ընդգրկված | |
| | | | |երեխաների | |
| | | | |թիվ | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____|____________________|__________|__________|___________|_________|
| 1 |ԲՑԺ | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|2 |ԿԿԽ 1 | 2 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|3 |Ընդհանուր կորստի | | | | |
| |մակարդակ | | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|4 |ՎՀ Բ | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|5 |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 3 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|6 |Հեպատիտ Բ կորստի | | | | |
| |մակարդակ | | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|7 |ՕՊՎ 1 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|8 |ՕՊՎ 3 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|9 |Պոլիոմիելիտի կորստի | | | | |
| |մակարդակ | | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|10 |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 1 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|11 |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 3 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|12 |ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ կորստի | | | | |
| |մակարդակ | | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|13 |Ռոտա 1 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|14 |Ռոտա 2 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|15 |Ռոտա կորստի մակարդակ| | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|16 |Պնևմո 1 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|17 |Պնևմո 3 | 1 | | | |
|____|____________________|__________|__________|___________|_________|
|18 |Պնևմո կորստի | | | | |
| |մակարդակ | | | | |
._____________________________________________________________________.
Պատասխանատու` ________________ Ղեկավար` ___________________
«___» _____________ 20 թ.
Կ.Տ.
ՀՐԱՀԱՆԳ
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐՍՏԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) առաջին և երկրորդ սյունակներում գրանցումներ չեն կատարվում:
2. Հաշվետվության երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երկրորդ սյունակում նշված համապատասխան նպատակային խմբի երեխաների թիվը, մասնավորապես` 1 տարեկանների համար 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ 2 տարեկանների համար` 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը: Օրինակ` 1-ին տողի 3-րդ սյունակում նշվում է տվյալ եռամսյակում 1 տարեկան (11 ամսական 29 օրականը լրացած) երեխաների թիվը:
3. Հաշվետվության չորրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երրորդ սյունակի համապատասխան տողի նպատակային խմբի երեխաներից պատվաստումներում (առաջին սյունակում նշված) ընդգրկված երեխաների թիվը: Օրինակ` 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է 3-րդ սյունակում նշված 2 տարեկան (23 ամսական 29 օրականը լրացած) երեխաներից կարմրուկի, կարմրախտի և խոզուկի առաջին դեղաչափ (ԿԿԽ 1) պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվը:
4. Հաշվետվության հինգերորդ սյունակի 1, 2, 4, 5, 7, 8, 10, 11, 13, 14, 16, 17 տողերում լրացվում է համապատասխան տողի պատվաստումներում ընդգրկվածությունը` տոկոսներով: 5-րդ սյունակի 6, 9, 12, 15, 18 տողերում լրացվում են համապատասխան պատվաստումներում ընդգրկվածության կորստի մակարդակները, իսկ 3-րդ տողում` ընդհանուր կորստի մակարդակը:
5. Պատվաստումներից դուրս մնացած երեխաների կորստի մակարդակը որոշվում է հետևյալ բանաձևերով`
1) Կորստի ընդհանուր մակարդակ (ԿԸՄ)
ԲՑԺ-ի ԸՄ - ԿԿԽ-ի ԸՄ
------------------------------ x 100,
ԲՑԺ-ի ԸՄ
որտեղ` ԸՄ - ընդգրկվածության մակարդակ (տոկոսներով)
Եթե վերջին 2 տարվա ընթացքում չի դիտվում ԲՑԺ պատվաստումներում ընդգրկվածության մակարդակի փոփոխության (բարձրացում կամ իջեցում) միտում, ապա ընդհանուր կորստի մակարդակը հաշվելիս վերցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի տվյալը:
2) Առանձին պատվաստումների կորստի մակարդակ
ա. ՕՊՎ-ի կորստի մակարդակ
ՕՊՎ-1 ԸՄ - ՕՊՎ-3 ԸՄ
------------------------------------- x 100
ՕՊՎ-1 ԸՄ
բ. Հեպատիտ Բ-ի կորստի մակարդակ
ՎՀ` ԸՄ - ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 3 ԸՄ
------------------------------------------- x 100
ՎՀԲ ԸՄ
գ. ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻ` - ի կորստի մակարդակ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 1 ԸՄ - ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 3 ԸՄ
------------------------------------------------------------- x 100
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 1 ԸՄ
դ. Ռոտավիրուսային պատվաստումների կորստի մակարդակ
Ռոտա 1 ԸՄ - Ռոտա 2 ԸՄ
--------------------------------------------- x 100
Ռոտա 1 ԸՄ
ե. Պնևմակոկային պատվաստումների կորստի մակարդակ
Պնևմո 1 ԸՄ - Պնևմո 3 ԸՄ
------------------------------------------- x 100
Պնևմո 1 ԸՄ
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում