Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ Ջ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌ ...

 

 

040.0633.250512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2012 թվականի N 633-Ա

 

ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1516-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցման նպատակով Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` ընդհանուր 69.83 հեկտար հողամասի (այսուհետ` հողամաս) առանձին հողակտորների` ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ առաջարկությանը` սույն որոշմամբ սահմանված պայմաններով, համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) պատասխանատուն «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ` ծրագրի կառավարիչ).

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորները ենթակա են օտարման` ծրագրի կառավարչի կողմից ամբողջ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ընտրված ներդրողներին` սույն որոշմամբ նախատեսված պայմաններով.

3) ծրագրի իրականացման ընթացքում ներդրողների հետ վարվող բանակցությունների արդյունքում` սույն որոշման 1-ին կետում նշված առանձին հողակտորների չափերը և քանակները կարող են փոփոխվել: Ընդ որում, ծրագրի կառավարչի կողմից ներդրողներ կարող են ընտրվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը: Ծրագրի կառավարչի կողմից նախապատվությունը կտրվի այն ներդրողներին, որոնք ձեռք կբերեն ավելի շատ հողակտորներ և կառաջարկեն գումարների վճարման ու ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցապատման առավել կարճ ժամկետներ.

4) օտարման ենթակա չեն սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի այն հատվածները, որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով, կամ նախատեսված են կենտրոնացված համակարգի ենթակառուցվածքների կառուցապատման կամ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար.

5) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առանձնացված հողակտորների առնվազն 40 տոկոսի նկատմամբ ներդրողներ չընտրվելու դեպքում ծրագիրը համարվում է չկայացած, և սույն որոշումն ուժը կորցրած է ճանաչվում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 498 որոշմամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներդրումային ծրագրի շրջանակներում ընտրված ներդրողներին օտարվող` սույն որոշման 1-ին կետում նշված առանձնացված հողակտորների վրա:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:

4. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում կնքվող գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին` իրենց լիազորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրականացմանը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ջրօգտագործողների ընկերության և ծրագրի կառավարչի հետ համատեղ քննարկել ու ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա ջրատարների ապամոնտաժումը և տեղափոխումը:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսությունների զարգացման պետական մասնավոր համագործակցության վրա հիմնված փորձնական ծրագրին մասնակցելու մասին» N 1516-Ա որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 633-Ա որոշման

 

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 633-Ա որոշման

 

ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևանի քաղաքային համայնքի և ծրագրի կառավարչի միջև կնքվող

համաձայնագիրը

 

._____________________________________________________________________.

|1-ին կողմ          |Երևանի  քաղաքային համայնք                        |

|___________________|_________________________________________________|

|2-րդ կողմ          |ծրագրի կառավարիչ                                 |

|___________________|_________________________________________________|

|     1             |                      2                          |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |1. Երևանի  քաղաքային համայնքը պարտավորվում է`    |

|պարտավորությունները|                                                 |

|                   |1) սահմանված կարգով ապահովել հողամասի նպատակային |

|                   |նշանակության փոփոխության իրականացումը.           |

|                   |2) յուրաքանչյուր ներդրողին ընտրելու մասին ծրագրի |

|                   |կառավարչից տեղեկատվություն ստանալուց հետո        |

|                   |տասնօրյա ժամկետում ընդունել որոշում ներդրողին    |

|                   |տարաժամկետ վճարման պայմանով` ուղղակի վաճառքի     |

|                   |ձևով  համապատասխան հողատարածք (հողատարածքներ)    |

|                   |օտարելու վերաբերյալ` համաձայն ծրագրի կառավարչի   |

|                   |առաջարկած հատակագծի.                             |

|                   |3) հողատարածքներն իրենց նշանակությամբ            |

|                   |օգտագործելու համար հողատարածքների այն հատվածները,|

|                   |որոնք ծանրաբեռնված են մայրուղային ջրագծերով և    |

|                   |կենտրոնացված համակարգի ենթակառուցվածքներով,      |

|                   |ներդրողներին կտրամադրվեն մշտական անվճար          |

|                   |սերվիտուտի իրավունքով: Այդ հատվածները ենթակա չեն |

|                   |ներդրողներին օտարման.                            |

|                   |4) յուրաքանչյուր ներդրողին հողատարածք            |

|                   |(հողատարածքներ) օտարելու վերաբերյալ որոշման      |

|                   |ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում ներդրողի հետ|

|                   |կնքել տարաժամկետ վճարման պայմանով համապատասխան   |

|                   |հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի     |

|                   |ձևով  օտարման մասին պայմանագիր.                  |

|                   |5) հողատարածքների ուղղակի վաճառքի ձևով  օտարման  |

|                   |մասին պայմանագրերի պայմաններին համապատասխան`     |

|                   |ներդրողներին տրամադրել երրորդ անձանց             |

|                   |իրավունքներից և  փաստացի տիրապետումից ազատ       |

|                   |հողատարածքներ.                                   |

|                   |6) ներդրողներին իր լիազորությունների             |

|                   |սահմաններում` Հայաստանի Հանրապետության           |

|                   |օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել        |

|                   |ջերմատների կառուցման համար անհրաժեշտ բոլոր       |

|                   |թույլտվությունները.                              |

|                   |7) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,|

|                   |գազի մատակարարումը և  ջրահեռացումն ապահովող      |

|                   |ենթակառուցվածքների, ճանապարհի կառուցապատման համար|

|                   |ծրագրի կառավարչին ապահովել երրորդ անձանց         |

|                   |իրավունքներից և  փաստացի տիրապետումից ազատ       |

|                   |հողատարածքներով.                                 |

|                   |8) իր լիազորությունների սահմաններում` Հայաստանի  |

|                   |Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով   |

|                   |ծրագրի կառավարչին տրամադրել ջերմային էներգիայի,  |

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և  |

|                   |ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքների ու      |

|                   |ճանապարհի կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր    |

|                   |թույլտվությունները.                              |

|                   |9) այն հողատարածքների նկատմամբ, որոնք անհրաժեշտ  |

|                   |են ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,|

|                   |գազի մատակարարումը և  ջրահեռացումն ապահովող      |

|                   |ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցապատման    |

|                   |և  սպասարկման համար, ծրագրի կառավարչին տրամադրել |

|                   |մշտական անվճար սերվիտուտ:                        |

|___________________|_________________________________________________|

|                   |2. Ծրագրի կառավարիչը պարտավորվում է`             |

|                   |1) իրականացնել ներդրողների ընտրության գործընթացը |

|                   |և  ծրագրի շրջանակներում օտարման ենթակա           |

|                   |հողակտորների ընդհանուր տարածքի առնվազն 40 տոկոսի |

|                   |նկատմամբ ներդրողներ ընտրվելուց հետո հինգ օրվա    |

|                   |ընթացքում յուրաքանչյուր ներդրողին ընտրելու մասին |

|                   |տեղեկատվություն ներկայացնել Երևանի  քաղաքային    |

|                   |համայնք.                                         |

|                   |2) մշակել և  Երևանի  քաղաքային համայնքի հետ      |

|                   |համաձայնեցնել Երևանի  քաղաքային համայնքի ու      |

|                   |ներդրողների միջև  կնքվող հողատարածքների`         |

|                   |ուղղակի վաճառքի ձևով  օտարման և  ծրագրի կառավարչի|

|                   |ու ներդրողների միջև  կնքվող ենթակառուցվածքներին  |

|                   |միանալու իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի |

|                   |օրինակելի ձևերը.                                 |

|                   |3) կազմակերպել ծրագրի կառավարչի և  ներդրողների   |

|                   |միջև  հողատարածքների` ուղղակի վաճառքի ձևով       |

|                   |օտարման մասին պայմանագրերի կնքման գործընթացը.    |

|                   |4) Երևանի  քաղաքային համայնքի և  ներդրողներից    |

|                   |յուրաքանչյուրի միջև  հողատարածքի                 |

|                   |(հողատարածքների)` ուղղակի վաճառքի ձևով  օտարման  |

|                   |մասին պայմանագրի կնքման հետ միաժամանակ տվյալ     |

|                   |ներդրողի հետ կնքել ջերմային էներգիայի, էլեկտրական|

|                   |էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն |

|                   |ապահովող ենթակառուցվածքներին միանալու իրավունքի  |

|                   |տրամադրման մասին պայմանագիր.                     |

|                   |5) ներդրողների հետ պայմանագրերի կնքման պահից յոթ |

|                   |ամսվա ընթացքում կառուցապատել ջերմային էներգիայի, |

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը և  |

|                   |ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներն ու      |

|                   |ճանապարհը: Ենթակառուցվածքները կհանդիսանան 2-րդ   |

|                   |կողմի սեփականությունը, և  նրա կողմից կիրականացվեն|

|                   |դրանց շահագործումն ու անհրաժեշտ թողունակության   |

|                   |ապահովումը: Ենթակառուցվածքների կառուցապատման     |

|                   |համար անհրաժեշտ թույլտվությունների ստացման       |

|                   |ժամկետներով պայմանավորված` սույն ենթակետում      |

|                   |նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի,|

|                   |քան` իրավական ակտերով նախատեսված թույլտվության   |

|                   |համար սահմանված վերջնաժամկետը.                   |

|                   |6) կազմակերպել ներդրողների ջրային էներգիայի,     |

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարման     |

|                   |մասին համապատասխան պայմանագրերի կնքման           |

|                   |գործընթացը.                                      |

|                   |7) իրականացնել հսկողություն ներդրողների հետ      |

|                   |կնքված պայմանագրերի պայմանների կատարման          |

|                   |նկատմամբ և  խախտումների հայտնաբերման դեպքում     |

|                   |տեղեկացնել Երևանի  քաղաքային համայնքին.          |

|                   |8) Երևանի  քաղաքային համայնքի և  ներդրողների     |

|                   |միջև  հողատարածքների` ուղղակի վաճառքի ձևով       |

|                   |օտարման մասին պայմանագրերի կնքումից հետո         |

|                   |յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Երևանի         |

|                   |քաղաքային համայնք ներկայացնել հաշվետվություն     |

|                   |ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ:      |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության   |

|պատասխանատվությունը|համաձայն պատասխանատվություն են կրում             |

|                   |համաձայնագրով ստանձնած պարտավորությունները       |

|                   |չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:        |

._____________________________________________________________________.

 

Գործարք 2. Երևանի քաղաքային համայնքի և Նորագավիթ թաղամասին հարող

տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային

ծրագրի իրականացման համար ընտրված ներդրողների միջև կնքվող

պայմանագրերը

 

._____________________________________________________________________.

|Վաճառող            |Երևանի  քաղաքային համայնք                        |

|___________________|_________________________________________________|

|     1             |                      2                          |

|___________________|_________________________________________________|

|Գնորդ              |Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների   |

|                   |կառուցման և  զարգացման ներդրումային ծրագրի       |

|                   |իրականացման համար ընտրված ներդրող                |

|___________________|_________________________________________________|

|Առարկան            |Ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների           |

|                   |կառուցապատման համար տարաժամկետ վճարման պայմանով  |

|                   |հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառք      |

|                   |գնորդին                                          |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրի կնքման  |Վաճառողի կողմից հողատարածքի (հողատարածքների)     |

|ժամկետը            |օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ|

|                   |օրվա ընթացքում                                   |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրի գինը և  |Գնորդի կողմից վաճառողին վճարման ենթակա գումարը   |

|վճարման ժամկետները |մեկ քառ. մետր հողատարածքի (հողատարածքների) համար |

|                   |կազմում է 4460 դրամ: Պայմանագրի գինը ներառում է  |

|                   |հողատարածքի կադաստրային արժեքը` 2940 դրամ, և     |

|                   |լրացուցիչ գումարը` 1520 դրամ: Նշված գումարը      |

|                   |գնորդի կողմից կվճարվի ներդրողների ընտրության     |

|                   |գործընթացում իր կողմից առաջարկված ժամանակացույցին|

|                   |համապատասխան` պայմանագրի կնքման օրվանից մեկ      |

|                   |տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին վճարումը|

|                   |(13 տոկոսի չափով)` պայմանագրի կնքման պահից 10    |

|                   |օրվա ընթացքում, երկրորդ վճարումը (9 տոկոսի       |

|                   |չափով)` առաջին վճարման համար սահմանված ժամկետը   |

|                   |լրանալու պահից 90 օրվա ընթացքում, երրորդ վճարումը|

|                   |(35 տոկոսի չափով)` երկրորդ վճարման համար         |

|                   |սահմանված ժամկետը լրանալուց հետո 120 օրվա        |

|                   |ընթացքում, և  չորրորդ վճարումը (43 տոկոսի չափով)`|

|                   |երրորդ վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց |

|                   |հետո 130 օրվա ընթացքում:                         |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրով հողի   |Հողատարածքի (հողատարածքների) նկատմամբ իրավունքը  |

|սեփականության      |գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման  |

|իրավունքի          |պահից, սակայն հողատարածքը (հողատարածքները)       |

|փոխանցումը         |կհամարվի (կհամարվեն) Երևանի  քաղաքային համայնքում|

|                   |գրավադրված` մինչև  գնորդի կողմից պայմանագրի գնի  |

|                   |և  ծրագրի կառավարչի ու գնորդի միջև  կնքվող       |

|                   |պայմանագրով նախատեսված իրավունքի դիմաց ամբողջական|

|                   |վճարումը:                                        |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրի կնքման  |Գնորդի հաշվին                                    |

|ծախսերը (հատակագծի,|                                                 |

|հասցեի տրամադրում, |                                                 |

|պայմանագրի         |                                                 |

|նոտարական          |                                                 |

|վավերացում և  այլն)|                                                 |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |1. Վաճառողը պարտավորվում է`                      |

|պարտավորությունները|1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից |

|                   |և  փաստացի տիրապետումից ազատ հողատարածք          |

|                   |(հողատարածքներ).                                 |

|                   |2) հողատարածքի (հողատարածքների) այն հատվածների   |

|                   |նկատմամբ, որոնք ծանրաբեռնված են մայրուղային      |

|                   |ջրագծերով և  երրորդ անձանց պատկանող այլ          |

|                   |ենթակառուցվածքներով, սահմանել մշտական անվճար     |

|                   |սերվիտուտ` օտարված հողատարածքը (հողատարածքները)  |

|                   |նշանակությամբ օգտագործելու համար.                |

|                   |3) իր լիազորությունների սահմաններում` Հայաստանի  |

|                   |Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով   |

|                   |գնորդին տրամադրել ջերմատների և  դրանց            |

|                   |շահագործման ու սպասարկման օժանդակ                |

|                   |տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ բոլոր |

|                   |թույլտվությունները:                              |

|___________________|_________________________________________________|

|                   |2. Գնորդը պարտավորվում է.                        |

|                   |1) պայմանագրի պայմաններին համապատասխան` վճարել   |

|                   |պայմանագրի գինը.                                 |

|                   |2) պայմանագիրը կնքելու հետ միաժամանակ ծրագրի     |

|                   |կառավարչի հետ կնքել ջերմային էներգիայի,          |

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը,   |

|                   |ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին        |

|                   |միանալու իրավունքի տրամադրման մասին պայմանագիր.  |

|                   |3) ջերմատների կառուցապատումն իրականացնել         |

|                   |ներդրողների ընտրության գործընթացում իր կողմից    |

|                   |առաջարկված ժամանակացույցին համապատասխան: Ընդ     |

|                   |որում, ջերմատներով և  շահագործման ու սպասարկման  |

|                   |օժանդակ տնտեսություններով կառուցապատել           |

|                   |հողատարածքի (հողատարածքների) առնվազն 75 տոկոսը   |

|                   |(կառուցապատման առաջին տարում` առնվազն մեկ        |

|                   |հեկտար).                                         |

|                   |4) հողատարածքը (հողատարածքները) օգտագործել       |

|                   |բացառապես Նորագավիթ թաղամասին հարող տարածքում    |

|                   |ջերմատների կառուցման և  զարգացման ներդրումային   |

|                   |ծրագրով նախատեսված պայմաններին համապատասխան`     |

|                   |ժամանակակից տեխնոլոգիաներով ապակեպատ կամ         |

|                   |պոլիկարբոնատապատ, առնվազն 4 մետր բարձրությամբ    |

|                   |ջեռուցվող ջերմատների և  դրանց շահագործման ու     |

|                   |սպասարկման օժանդակ տնտեսությունների              |

|                   |(սառնարանային, տեսակավորման, փաթեթավորման և      |

|                   |այլն) կառուցման ու շահագործման նպատակով.         |

|                   |5) հողատարածքի վրա կառուցված ջերմատներն առնվազն  |

|                   |տասը տարի օգտագործել բացառապես բուսաբուծական     |

|                   |մթերքների և  (կամ) սածիլների արտադրության համար. |

|                   |6) ստեղծել պայմաններ` պայմանագրի պայմանների      |

|                   |կատարման նկատմամբ ծրագրի կառավարչի կողմից        |

|                   |հսկողություն իրականացնելու համար.                |

|                   |7) ասիմիլյացիոն լուսավորության կիրառման դեպքում` |

|                   |կառուցապատված ջերմատներն ապահովել ուղղահայաց և   |

|                   |հորիզոնական լուսաքողարկման համակարգով` այն       |

|                   |օգտագործելով երեկոյան և  գիշերային ժամերին.      |

|                   |8) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը             |

|                   |(հողատարածքները), մինչև  պայմանագրով ստանձնած    |

|                   |պարտավորությունների ամբողջական կատարումը,        |

|                   |օտարել միայն վաճառողի համաձայնությամբ:           |

|                   |Հողատարածքը (հողատարածքները) նոր գնորդին կարող է |

|                   |(են) օտարվել միայն գնորդի հետ կնքված             |

|                   |պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր  |

|                   |գնորդի կողմից ստանձնելու դեպքում:                |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության   |

|պատասխանատվությունը|համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի  |

|                   |պայմանների խախտման համար:                        |

|                   |Գնորդը պատասխանատվություն է կրում`               |

|                   |1) պայմանագրի գնի վճարման ժամկետների խախտման     |

|                   |համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն        |

|                   |չվճարված գումարի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ`|

|                   |կետանցի օրվանից մինչև  պարտավորության կատարման   |

|                   |օրը` համապատասխան ժամանակահատվածների համար       |

|                   |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի       |

|                   |սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների  |

|                   |կրկնապատիկի չափով: Վճարման հերթական ժամկետներն   |

|                   |ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին    |

|                   |իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը:     |

|                   |Մինչև  պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից     |

|                   |վճարված գումարները չեն վերադարձվում.             |

|                   |2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի   |

|                   |դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի       |

|                   |պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ`  |

|                   |կետանցի օրվանից մինչև  պարտավորության կատարման   |

|                   |օրը` համապատասխան ժամանակահատվածների համար       |

|                   |Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի       |

|                   |սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների  |

|                   |կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի|

|                   |քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք |

|                   |է վերապահվում լուծելու պայմանագիրը`              |

|                   |չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև          |

|                   |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված    |

|                   |գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ      |

|                   |պայմանների խախտման համար պատասխանատվությունը     |

|                   |կսահմանվի պայմանագրով:                           |

._____________________________________________________________________.

 

Գործարք 3. Ծրագրի կառավարչի և ներդրումային ծրագրի իրականացման համար

ընտրված ներդրողների միջև կնքվող պայմանագրերը

 

._____________________________________________________________________.

|1-ին կողմ          |Ծրագրի կառավարիչ                                 |

|___________________|_________________________________________________|

|2-րդ կողմ          |Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների   |

|                   |կառուցման և  զարգացման ներդրումային ծրագրի       |

|                   |իրականացման համար ընտրված ներդրող (այսուհետ`     |

|                   |ներդրող)                                         |

|___________________|_________________________________________________|

|Առարկան            |1-ին կողմի կողմից 2-րդ կողմին ջերմային էներգիայի,|

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարումը,   |

|                   |ջրահեռացումն ապահովող ենթակառուցվածքներին        |

|                   |միանալու իրավունքի տրամադրում                    |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրի կնքման  |Երևանի  քաղաքապետարանի և  2-րդ կողմի միջև        |

|ժամկետները         |հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի     |

|                   |ձևով  օտարման մասին պայմանագրի կնքման հետ        |

|                   |միաժամանակ                                       |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրի գինը և  |Ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,   |

|վճարման ժամկետները |գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող        |

|                   |ենթակառուցվածքներին միանալու իրավունքի դիմաց     |

|                   |վճարը մեկ քառ. մետր հողատարածքի հաշվով կազմում է |

|                   |2540 դրամ:                                       |

|                   |Պայմանագրի գինը 2-րդ կողմի կողմից կվճարվի        |

|                   |ներդրողների ընտրության գործընթացում իր կողմից    |

|                   |առաջարկված ժամանակացույցին համապատասխան`         |

|                   |պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում,   |

|                   |բայց ոչ ուշ, քան առաջին վճարումը (45 տոկոսի      |

|                   |չափով)` պայմանագրի կնքման պահից 10 օրվա          |

|                   |ընթացքում, երկրորդ վճարումը (45 տոկոսի չափով)`   |

|                   |առաջին վճարման համար սահմանված ժամկետը լրանալու  |

|                   |պահից 90 օրվա ընթացքում, երրորդ վճարումը (5      |

|                   |տոկոսի չափով)` երկրորդ վճարման համար սահմանված   |

|                   |ժամկետը լրանալուց հետո 120 օրվա ընթացքում, և     |

|                   |չորրորդ վճարումը (5 տոկոսի չափով)` երրորդ վճարման|

|                   |համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 130 օրվա  |

|                   |ընթացքում:                                       |

|___________________|_________________________________________________|

|Պայմանագրով        |Ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,   |

|ենթակառուցվածքներից|գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող        |

|օգտվելու           |ենթակառուցվածքներից յուրաքանչյուրին միանալու     |

|իրավունքների       |իրավունքը կհամարվի 2-րդ կողմին տրամադրված`       |

|փոխանցումը         |համապատասխան ենթակառուցվածքին միանալու պահից:    |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |1. 1-ին կողմը պարտավորվում է`                    |

|պարտավորությունները|1) ներդրողների հետ պայմանագրերի կնքման պահից յոթ |

|                   |ամսվա ընթացքում 2-րդ կողմի կողմից ձեռք բերված    |

|                   |հողատարածքը (հողատարածքները) ապահովել ջերմային   |

|                   |էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի       |

|                   |մատակարարումը, ջրահեռացումն ապահովող             |

|                   |ենթակառուցվածքներին միանալու կետով (կետերով):    |

|                   |Ենթակառուցվածքների կառուցապատման համար           |

|                   |անհրաժեշտ թույլտվությունների ստացման ժամկետներով |

|                   |պայմանավորված` սույն ենթակետում նշված ժամկետը    |

|                   |կարող է երկարաձգվել.                             |

|                   |2) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,|

|                   |գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող        |

|                   |ենթակառուցվածքների կառուցապատումից հետո 2-րդ     |

|                   |կողմի հետ կնքել ենթակառուցվածքներից օգտվելու     |

|                   |մասին պայմանագիր.                                |

|                   |3) ապահովել ջերմային էներգիայի, էլեկտրական       |

|                   |էներգիայի, ջրի, գազի մատակարարումը, ջրահեռացումն |

|                   |ապահովող ենթակառուցվածքների` 2-րդ կողմին         |

|                   |անհրաժեշտ թողունակությունը.                      |

|                   |4) կազմակերպել ներդրողների` ջերմային էներգիայի,  |

|                   |էլեկտրական էներգիայի, ջրի, գազի մատակարարման     |

|                   |մասին համապատասխան պայմանագրերի կնքման           |

|                   |գործընթացը:                                      |

|___________________|_________________________________________________|

|                   |2. 2-րդ կողմը պարտավորվում է`                    |

|                   |1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել    |

|                   |պայմանագրի գինը.                                 |

|                   |2) ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի,|

|                   |գազի մատակարարումը, ջրահեռացումն ապահովող        |

|                   |ենթակառուցվածքների կառուցապատումն ավարտվելուց    |

|                   |հետո 1-ին կողմի հետ կնքել համապատասխան վճարի     |

|                   |դիմաց ենթակառուցվածքներից օգտվելու մասին         |

|                   |պայմանագիր:                                      |

|___________________|_________________________________________________|

|Կողմերի            |Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության   |

|պատասխանատվությունը|համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի  |

|                   |պայմանների խախտման համար:                        |

|                   |1-ին կողմը պատասխանատվություն է կրում ջերմային   |

|                   |էներգիայի, էլեկտրական էներգիայի, ջրի, գազի       |

|                   |մատակարարումը, ջրահեռացումն ապահովող             |

|                   |ենթակառուցվածքների կառուցման ժամկետների խախտման  |

|                   |համար, որի դեպքում պայմանագրի գնի նկատմամբ պետք է|

|                   |հաշվարկվի տույժ` կետանցի օրվանից մինչև           |

|                   |պարտավորության կատարման օրը` համապատասխան        |

|                   |ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության|

|                   |կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի       |

|                   |հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով:        |

|                   |2-րդ կողմը պատասխանատվություն է կրում պայմանագրի |

|                   |գնի վճարման ժամկետների խախտման համար, որի        |

|                   |դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի  |

|                   |նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ` կետանցի օրվանից |

|                   |մինչև  պարտավորության կատարման օրը` համապատասխան |

|                   |ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության|

|                   |կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի       |

|                   |հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով:        |

|                   |Պայմանագիրը կարող է լուծվել միայն Երևանի         |

|                   |քաղաքային համայնքի և  2-րդ կողմի միջև  կնքված    |

|                   |հողատարածքի (հողատարածքների) ուղղակի վաճառքի     |

|                   |ձևով  օտարման մասին պայմանագիրը լուծվելու        |

|                   |դեպքում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար |

|                   |պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2012
N 633-Ա
Որոշում