124.0083.020412
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ
27 մարտի 2012 թվականի թիվ 83-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N 02/1508 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 200-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. Հրամանի 1-ին կետով հաստատված կարգի.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն, իսկ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կազմակերպվում են մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման երկշաբաթյա դասընթացներ (այսուհետ` դասընթաց):».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քննությունն անցկացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցաշարի, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում` քննությունից առնվազն տասը օր առաջ, իսկ դասընթացի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը` դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:».
i
4) 6-րդ կետի «որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից» բառերը հանել.
i
5) 12-րդ կետը «ակտերի» բառից հետո լրացնել «և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը ստուգող հարցերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: