Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ...

01.06.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.1993  -ից մինչեւ   01.06.1997  -ը:
 

(ուժը կորցրել է 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 1993 թ. թիվ 80

 

i

«ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

 

Հաստատել «Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար ամսական նպաստ վճարելու կարգը» (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

մարտի 3-ի թիվ 80 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար սահմանված ամսական նպաստը վճարում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները` զբաղվածության կենտրոնների կողմից գործազրկության մասին տրված տեղեկանքի հիման վրա (ձևը կցվում է):

2. Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման և ստացման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

i

3. Նպաստի նշանակումն ու վճարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» կանոնադրության 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերին, 11-րդ կետի երկրորդ մասին, 13-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ կետերին համապատասխան:

4. Նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Քաղաքացու` նպաստ նշանակելու մասին դիմումի մեջ նշվում են` մինչև 2 տարեկան երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը:

Նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`

ա) տեղեկանք զբաղվածության կենտրոնից.

բ) տեղեկանք փաստացի բնակության վայրից.

գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցապբաժինը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ:

6. Երեխային խնամելու համար նպաստ ստացող գործազուրկ մայրերն ինքնուրույն կերպով աշխատանքի տեղավորվելիս պարտավոր են այդ մասին անմիջապես հայտնել համապատասխան զբաղվածության կենտրոն:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է քաղ. ____________________________________________________ -ին

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

այն մասին, որ նա 19  թ. _________________________ «_______» -ից մինչև

 

19  թ. _______________________ «_______» -ը ունեցել է գործազուրկի

 

կարգավիճակ:

 

Տրվում է ներկայացնելու ____________________________________ սոցապ բաժին:

(բնակության վայրը)

 

___________________________________________________ զբաղվածության կենտրոնի

 

տնօրեն  _____________________________     ________________________________

              (ստորագրություն)                     (ազգանուն)

 

Կ.Տ.                                  «_____» ___________________ 19   թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.1993
N 80
Որոշում