(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0293.211211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով`
i
«ՀՈԴՎԱԾ 24.1. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկի գումարների մասին տեղեկանքներ:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 31-րդ հոդվածում`
i
1) 5-րդ կետը «տարեկան եկամուտների մասին հաշվարկ» բառերից հետո լրացնել «կամ տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Հարկատուն կարող է ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ կամ տարեկան եկամուտների մասին ճշտված պարզեցված հաշվարկ` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, հարկային մարմին ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ներկայացնում է ճշտված տեղեկություն, բացառությամբ այն դեպքի, երբ ճշտված տեղեկությունը վերաբերում է հարկային մարմնի կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջանին:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
«6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը վճարում է տուգանք` հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
21 դեկտեմբերի 2011 թվականի
ՀՕ-293-Ն