106.0082.220611
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 06 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10611263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 մայիսի 2011 թվականի N 82-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 583-Ն որոշման 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Նկատի ունենալով, որ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, այդ իսկ կապակցությամբ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի վերջնական տեքստը հաստատում է նոտարը` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Հավելված N 1
i
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2011 թվականի մայիսի 20-ի
N 82-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ
Լիազորված պետական մարմնի կողմից 20__ թ. _________ ____-ին ___________ համայնքին գրավոր ներկայացված հավատարմագրային կառավարման ենթակա անտառների անտառաշինական նախագծի համաձայն ցանկանում եմ ստանձնել համայնքային անտառկառավարումը.
1. Համայնքային կազմակերպության անվանումը ____________________________
_____________________________________________________________________
2. Գտնվելու վայրը, հեռախոսահամարը ___________________________________
_____________________________________________________________________
3. Հավատարմագրային կառավարման տրամադրվող պետական անտառի չափը
_____________________________________________________________________
4. Հայտին կից ներկայացնում եմ.
1) տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր համաձայնությունը համայնքային կազմակերպության կողմից պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտ ներկայացնելու մասին,
2) համայնքային ենթակայության կազմակերպության կանոնադրության պատճենը,
3) համայնքային ենթակայության կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:
5. Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ.
_____________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
_____________________________________________
(բանկային վավերապայմանները)
_____________________________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
«___» ______________________ 20 թ.
(1-ին հավելվածը փոփ. 25.11.11 թիվ 224-Ն հրաման)
Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2011 թվականի մայիսի 20-ի
N 82-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
_______________________________ «______»____________________ 20 թ.
(կնքման վայրը)
Պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` կառավարման հիմնադիր), ի դեմս _______________________, որը գործում է պետական կառավարման լիազորված մարմնի կանոնադրության հիման վրա մի կողմից, և Հավատարմագրային կառավարիչը (այսուհետ` կառավարիչ), ի դեմս _____________________, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Պայմանագրի առարկան
1.1. Հիմնադիրը սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված պետական անտառները (այսուհետ` անտառ) հանձնում է կառավարչի հավատարմագրային կառավարմանը (այսուհետ` կառավարում), իսկ կառավարիչը պարտավորվում է պետական անտառների կառավարումն իրականացնել ի շահ _____________________
1.2. կառավարման հանձնված անտառը գտնվում է
______________________________________________________________________
(անտառի տարածքը (հա), տեսակը, փաստացի վիճակը)
որի հատակագիծը և կազմը սույն պայմանագրի անբաժանելի մասն է (N 1 հավելված).
1.3. անտառը կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման.
1.4. սույն պայմանագրով շահառու է
____________________________________________________
(կառավարման հիմնադիր կամ իր կողմից նշված անձ)
1.5. կառավարման նպատակն անտառի կայուն կառավարումն է և արդյունավետ օգտագործումը.
1.6. անտառը կառավարման է հանձնվում ______ տարի ժամկետով.
1.7. սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից բխող իրավունքների պետական գրանցման պահից: Պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է կառավարիչը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Կառավարման հիմնադիրը`
2.1.1. սույն պայմանագրի պետական գրանցման պահից 10 (տասը) օրվա ընթացքում անտառը հանձնում է կառավարչին.
2.1.2. անտառի հանձնումն իրականացնում է հանձնման-ընդունման արձանագրությամբ, որում նշվում են`
ա) արձանագրության տարեթիվը, ամսաթիվը և կազմելու վայրը,
բ) կողմերի անվանումները,
գ) անտառի գույքի կազմը (տեսակը, քանակը),
դ) անտառի վիճակը հանձնման պահին,
ե) անտառկառավարման պլանը.
2.1.3. սույն պայմանագրի գործողության ընթացքում իրավունք ունի հսկողություն և վերահսկողություն իրականացնել հավատարմագրային կառավարման հանձնված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման գործընթացների իրականացման նկատմամբ.
2.1.4. պարտավորվում է յուրաքանչյուր տարի անտառկառավարման պլանով նախատեսված աշխատանքների ծավալին համապատասխան գումարի չափով վարձատրել կառավարչին.
2.1.5. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2.2. Կառավարիչը`
2.2.1. իրականացնելով անտառի կառավարումը, իրավունք ունի այդ անտառի նկատմամբ կատարել իրավաբանական և փաստացի ցանկացած գործողություն, որոնք ուղղված են սույն պայմանագրի 1.5-րդ կետում նշված նպատակին հասնելու համար.
2.2.2. կառավարման հանձնված անտառի նկատմամբ գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչ (Հ.Կ.): Այդպիսի նշման բացակայության դեպքում կառավարիչը երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում անձամբ և իրեն պատկանող ամբողջ գույքով.
2.2.3. _______ դրամից ավելի արժողությամբ պայմանագրերը կնքվում են հիմնադրի գրավոր համաձայնության առկայության դեպքում.
2.2.4. անտառի կառավարման հետ կապված գործողությունների ընթացքում կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են կառավարման հանձնված գույքի կազմում.
2.2.5. իրեն հանձնված գույքն առանձնացնում է այլ գույքից.
2.2.6. կառավարման հետ կապված գործունեությամբ հաշվարկների համար բացում է առանձին բանկային հաշիվ.
2.2.7. իրեն հանձնված անտառի նկատմամբ, օրենսդրությամբ և սույն պայմանագրով նախատեսված շրջանակներում, իրականացնում է տնօրինողի լիազորություններ.
2.2.8. ինքնուրույն ապահովում է անտառի պահպանությունը և պաշտպանությունը, իրականացնում է անտառօգտագործում պայմանագրով սահմանված ծավալներով և ժամկետներում, ապահովում է անտառների հետագա վերարտադրությունը, կատարում անտառկառավարման հետ կապված բոլոր ծախսերը.
2.2.9. կառավարման ներքո գտնվող անտառի նկատմամբ իր իրավունքի պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները.
2.2.10. յուրաքանչյուր եռամսյակ, ոչ ուշ քան մինչև
_____________________________________
(ամիսը, ամսաթիվը)
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և ______________ համայնքին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի տեղեկություն անտառավերականգնման, անտառների պահպանության, պաշտպանության աշխատանքների, խնամքի, սանիտարական և այլ հատումների, ինչպես նաև կառավարչի կնքած գործարքների և այլ գործողությունների, հաշվետու տարվա ընթացքում գույքի օգտագործումից ստացված շահույթի գումարների, կառավարչի ծախսած գումարների մասին: Կառավարիչը հաշվետվությանը պետք է կցի հաշվետվությունում շարադրված տեղեկությունները հաստատող համապատասխան ֆինանսական փաստաթղթեր.
2.2.11. անտառի կառավարումն իրականացնում է անձամբ: Կառավարիչը կարող է այլ անձի հանձնարարել իր անունից կատարելու անտառի կառավարման անհրաժեշտ գործողություններ` նախապես ստանալով կառավարման հիմնադրի գրավոր համաձայնությունը: Այս դեպքում կառավարիչը պատասխանատու է իր ընտրած անձի գործողությունների` որպես իր սեփական գործողությունների համար:
3. Պայմանագրով կատարվող վճարները
3.1. Կառավարման հիմնադիրը յուրաքանչյուր տարի` կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահից _____________________ օրվա ընթացքում
(թվերով և բառերով) վերջինիս վարձատրում է հաշվետու տարվա համար անտառկառավարման պլանի հիման վրա կազմված նախահաշվով ներկայացված` պետական բյուջեով հաստատված գումարի չափով.
3.2. կառավարման ընթացքում կառավարչի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են հաշվետու տարվա համար կառավարման հիմնադրի կողմից հաստատված նախահաշվով, վճարման ժամանակացույցի համաձայն.
3.3. Կառավարման ընթացքում ստացված շահույթը բաշխվում է _______________:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Կառավարիչը պատասխանատվություն է կրում անտառին (գույքին) պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասները տեղի են ունեցել ոչ իր մեղքով կամ հիմնադրի գործողությունների հետևանքով` օրենքով սահմանված կարգով.
4.2. անտառի կառավարման կապակցությամբ առաջացած պարտավորություններով պարտքերը մարվում են կառավարչի գույքի (բացառությամբ անտառի) հաշվին.
4.3. կառավարիչը, ի ապահովումն այն վնասների հատուցման, որոնք կարող են կառավարման հիմնադրին պատճառվել սույն պայմանագրի ոչ պատշաճ կատարմամբ, կառավարման հիմնադրին որպես գրավ հանձնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.
4.4. կառավարման հիմնադիրը պատասխանատվություն է կրում ժամանակին չվճարելու, ծախսերը չփոխհատուցելու, համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու, այլ խոչընդոտներ ստեղծելու համար` օրենքով սահմանված կարգով:
5. Վեճերի լուծման կարգը
5.1. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Պայմանագրի դադարեցման հիմքերը
6.1. Սույն պայմանագրի դադարեցման հիմքերը որոշվում են գործող օրենսդրությանը համապատասխան.
6.2. կողմերից մեկի պայմանագրից հրաժարվելու դեպքում` մյուս կողմը պետք է այդ մասին տեղեկացվի պայմանագիրը դադարեցնելուց ______________ օր առաջ.
6.3. սույն պայմանագրի դադարեցման դեպքում կառավարման ներքո գտնվող անտառը կառավարման հիմնադրին է հանձնվում __________ օրվա ընթացքում` համաձայն հանձնման-ընդունման ակտի:
7. Այլ պայմաններ
7.1. Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո` Կողմերից որևէ մեկից պայմանագրի դադարեցման վերաբերյալ դիմում չստացվելու դեպքում, պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով.
7.2. սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ.
7.3. սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում միայն դրանց պետական գրանցման պահից:
8.Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Կառավարման հիմնադիր Կառավարիչ
___________________________ _____________________________
(գտնվելու վայրը) (գտնվելու վայրը)
___________________________ _____________________________
(բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները)
___________________________ _____________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ. Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 25.11.11 թիվ 224-Ն հրաման)