Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ...

 

 

040.0828.210611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2011 թվականի N 828-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 12-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Օդային տարածքի տարրերը հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկատվության փաստաթղթերում` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի NN 4 և 15 հավելվածների, սույն կարգի 45-րդ, 46-րդ, 46.1-ին կետերի և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի պահանջների:».

2) 24-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման` հիմք ընդունելով միայն օդային տարածքի կազմակերպման միավորի և օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները:».

i

3) 29-րդ կետը «լիազորված մարմնի պետի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով.

i

4) 46-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

._________________________________________________________________________.

|Տեսողական թռիչքների իրականացման աերոնավիգացիոն քարտեզ      |     1:500000|

._________________________________________________________________________.

«.

5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին կետով.

i

«46.1. Օդային տարածքի տարրերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է թղթային և էլեկտրոնային (թվային) տարբերակներով` համապատասխան կրիչների վրա:».

6) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«52. Բացառությամբ պետական օդանավերի` Հայաստանի Հանրապետության կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներ իրականացնող բոլոր օդանավերը պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի ԻԿԱՕ ԴՈԿ 9613 ՊԲՆ (PBN - բնութագրերի վրա հիմնված նավիգացիա) փաստաթղթով սահմանված ԱՐՆԱՎ5 (RNAV5) նավիգացիոն բնութագրի (սպեցիֆիկացիայի) պահանջներին:».

7) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Բոլոր օդանավերը, որոնք Հանգուցային կարգավարական շրջանի սահմաններում իրականացնում են շրջանային նավիգացիայի ընթացակարգեր, պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի, ԻԿԱՕ ԴՈԿ 9613 ՊԲՆ (PBN - բնութագրերի վրա հիմնված նավիգացիա) փաստաթղթի համաձայն, լիազոր մարմնի կողմից սահմանված նավիգացիոն բնութագրերի (սպեցիֆիկացիաների) պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2011
N 828-Ն
Որոշում