(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0477.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2011 թվականի N 477-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության և սահմանային գոտում ծառայող սահմանապահ զորքերի զինծառայողների հավելավճարները` առավելագույնը համապատասխանաբար 66,138 դրամ և 39,682 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմիններում ծառայության և աշխատանքի ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին (բացառությամբ պայմանագրային զինծառայողների) և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 477-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
.__________________________________________________________________.
|NN | Պաշտոնների անվանումները |Լրավճարի |
|ը/կ| |առավելագույն|
| | |չափը (դրամ) |
|__________________________________________________________________|
| Բարձրագույն խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Տնօրենի տեղակալ | 39,500 |
|__________________________________________________________________|
| Գլխավոր խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված | 148,300|
| |պաշտոններ | |
|___|_________________________________________________|____________|
|2. |Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 133,800|
|___|_________________________________________________|____________|
|3. |Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված | 128,000|
| |պաշտոններ | |
|___|_________________________________________________|____________|
|4. |Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ |. 116,500|
|__________________________________________________________________|
| Ավագ խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 112,500|
|___|_________________________________________________|____________|
|2. |Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված | 110,000|
| |պաշտոններ | |
|___|_________________________________________________|____________|
|3. |Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 109,900|
|___|_________________________________________________|____________|
|4. |Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ| 107,200|
|___|_________________________________________________|____________|
|5. |Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ | 103,200|
|___|_________________________________________________|____________|
|6. |Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված | 100,300|
| |պաշտոններ | |
|__________________________________________________________________|
| Միջին խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 97,600|
|___|_________________________________________________|____________|
|2. |Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 93,500|
|___|_________________________________________________|____________|
|3. |Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ | 86,500|
|__________________________________________________________________|
| Կրտսեր խմբի պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ | 71,000|
|__________________________________________________________________|
| Պայմանագրային զինծառայողներ |
|__________________________________________________________________|
|1. |Սերժանտ | 76,400|
|___|_________________________________________________|____________|
|2. |Շարքային | 76,200|
|__________________________________________________________________|
| Զինվորական կոչում չունեցող պաշտոններ |
|__________________________________________________________________|
|1. |Ազատ վարձու | 33,100|
.__________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)